ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 1997 թ. N 15.0006
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
I. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. առաջին գլխի 2.6 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.6. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումները, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է`
ա) գնել և վաճառել պետական արժեթղթեր, սպասարկել հավաստագրված, լիմիտավորված և ճանապարհային չեկեր, վճարային քարտեր,
բ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ կատարել».
2. երկրորդ գլխի 1.2 կետի 2-րդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը, 3-րդ պարբերությունից` «երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) պարտավորություններից» բառերը, 5-րդ պարբերությունն ամբողջությամբ.
3. երկրորդ գլխի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը, սկսած 1997 թվականի օգոստոսի 1-ից, սահմանվում է 8 %:
Պահուստավորման ենթակա չեն`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվները և միմյանցից ներգրավված միջոցները,
բ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների (միջազգային արժութային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ և այլ նմանատիպ կազմակերպություններ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցները».
4. երրորդ գլխի 1-ին կետի 2-րդ պարբերությունից հանել «երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) փոխատվությունների գումարները», 5-րդ պարբերությունից` «երկարաժամկետ փոխհամաձայնեցված (ստորադաս) պարտավորությունների գումարները» բառերը.
5. երրորդ գլխի 2-րդ կետի ակտիվների ռիսկայնության կշիռների աղյուսակի 7-րդ կետի վերջում և 12-րդ կետի «վարկային ներդրումներ» բառերից հետո ավելացնել «երաշխիքներ ու երաշխավորություններ» բառերը.
6. երրորդ գլխի 3-րդ կետում ընդհանուր ակտիվների հաշվարկում թվարկված հաշվեկշռային հաշիվներից հետո, երկրորդ պարբերությունում, «ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է վարկերի» բառերից հետո ավելացնել «և այլ ակտիվների», իսկ «պահուստաֆոնդի» բառից հետո` «և պահուստների» բառերը.
7. երրորդ գլխի 3-րդ կետում ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվող հաշվեկշռային հաշիվների կազմում, ըստ հաշիվների հերթականության, ավելացնել թիվ 165, 713, 714 հաշիվները` ցպահանջ դեպոզիտների մասով.
8. երրորդ գլխի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահուստավորվում են ենթակա ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցները: Պահուստավորումը կատարվում է.
ա) դրամով ներգրավված միջոցների դիմաց` դրամով,
բ) արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` համապատասխան արտարժույթով կամ ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող որևէ արտարժույթով, ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց այլ արտարժույթով պահուստավորում կատարելու դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված հնարավոր ռիսկը կրում է բանկն ինքը:
Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինելու և կառավարելու արտարժույթով պարտադիր պահուստների հաշվի (թիվ 096 հաշվեկշռային հաշվի) միջոցները` հաշվեկշռային թիվ 093 հաշվի գործելակարգով:
Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, և հաշվարկը ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեքշաբթի օրը: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, յուրաքանչյուր արտարժույթի համար` առանձին:
Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից հինգշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից ուրբաթ ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` ուրբաթ օրը, ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:
Պարտադիր պահուստավորման ենթակա են թիվ 120 + 130 + 141 + 142 + 143 + + 144 + 145 + 146 + 151 + 164 (Պ-Ա) + 167 + 169 + 17 + 190 + 199 + 20 + + 20 + 22 + 24 + 26 + 28 + 30 + 32 + 34 + 36 + 38 + 40 + 42 + 44 + 46 + + 50 + 52 + 54 + 56 + 58 + 60 + 64 + 660 + 670 + 671 + 672 + 673 (Պ-Ա) + + 674 + 69 + 70 + 710 + 711 + 713 + 714 + 715 + 719 + 720 + 722 + 723 + + 724 +74 + 806 + 807 + 902 և 904 հաշվեկշռային պասսիվային հաշիվների մնացորդները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, իրենց կողմից ներգրավված միջոցները սահմանված նորմատիվին համապատասխան, նույնպես դեպոնացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է հաշվեկշռային թիվ 161(Ա) հաշվում, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը` հաշվեկշռային թիվ 096 (Ա) հաշվում:
Բանկի գործունեության դադարեցման (կամ բանկային գործունեության լիցենզիայի անվավեր, ուժը կորցրած ճանաչելու) դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նրա արտարժութային թղթակցային հաշվին է վերադարձնում նախկինում արտարժույթով պարտադիր պահուստների հաշվին փոխանցված միջոցները:
Արտարժույթով պարտադիր պահուստավորման ենթակա են թիվ 070 + 071 + 073 + 074 + 075 + 076 + 078 + 08 (բացի 089) + 095 (Պ-Ա) + 097 (առանց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից ներգրավված վարկերի և դեպոզիտների) + 110 հաշվեկշռային պասսիվային հաշիվների մնացորդները: Ընդ որում, հաշվարկում չեն ընդգրկվում թիվ 904, 076, 110 հաշվեկշռային հաշիվներում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված, բայց դեռևս չվճարված տոկոսները, բաժնետերերի շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը և բյուջեի հետ հաշվարկների, այդ թվում` հարկերի գծով պարտքը:
Այն դեպքում, երբ հիշատակված չէ թվարկված հաշվեկշռային ակտիվապասսիվային հաշիվների սալդոն, հաշվարկում ընդգրկվում են միայն դրանց պասսիվային մնացորդները»:
II. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնել որոշման նախագիծ` «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգը սույն որոշմանը համապատասխանեցնելու վերաբերյալ:
III. Սույն որոշման 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ կետերը` 1997 թվականի օգոստոսի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.05.1997, N 136 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|