ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1994 թվականի N 49
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերում կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման և դրա գործունեության կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերում կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման և դրա գործունեության կարգը»:
քաղ. Երևան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերում կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման եվ դրա գործունեության
1. ՀՀ կենտրոնական բանկը իրավասու է բանկի խորհրդի համաձայնությամբ, բանկի գործունեությունը բարելավելու նպատակով նշանակել բանկերում կառավարման ժամանակավոր ադմինիստրացիա (հետագայում` ադմինիստրացիա):
2. Բանկերում ադմինիստրացիա կարող է նշանակվել բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվները չպահպանելու, ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականները չկատարելու, հաշվետվություններ չներկայացնելու, ավանդատուների և վարկատուների շահերը վտանգելու դեպքում:
3. Ադմինիստրացիայի կազմը հաստատվում է ՀՀ կենտրոնական բանկի վարչության կողմից, ընդ որում ադմինիստրացիայի ղեկավարը պետք է լինի բանկային աշխատանքի փորձ ունեցող ՀՀ կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցիչ:
Ադմինիստրացիայի կազմում կարող են ընդգրկվել ինչպես տվյալ, այնպես էլ այլ բանկերի աշխատակիցներ:
4. Ադմինիստրացիայի թվաքանակը որոշվում է ըստ տվյալ բանկի կողմից կատարվող գործառնությունների ծավալի:
5. ՀՀ կենտրոնական բանկի վարչության` ադմինիստրացիա նշանակելու վերաբերյալ որոշումը հրապարակվում է մամուլում:
6. Ադմինիստրացիա նշանակվում է մինչև 1 տարի ժամկետով:
7. Ադմինիստրացիա նշանակելու պահից բանկի ղեկավարման գործադիր մարմինը (վարչությունը) զրկվում է բանկի կանոնադրությամբ նախատեսված իր բոլոր լիազորություններից, և դրանք անցնում են ադմինիստրացիային:
8. Ադմինիստրացիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը կատարվում է ադմինիստրացիայի ղեկավարի հրամանով:
9. Ադմինիստրացիայի և բանկի խորհրդի միջև առաջացած տարաձայնությունները քննարկվում են բանկի կառավարման բարձրագույն մարմնի` հիմնադիրների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, իսկ եթե վերջինս իրեն դիմելու օրվանից երկու ամսվա ընթացքում համապատասխան որոշում չի ընդունում, ադմինիստրացիան դիմում է ՀՀ կենտրոնական բանկ:
10. Բանկի ադմինիստրացիան իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենսդրական ակտերով, ՀՀ կենտրոնական բանկի որոշումներով և հրահանգներով, բանկի կանոնադրությամբ:
11. Ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ` կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ:
12. Ադմինիստրացիայի պահպանման ծախսերը կատարվում են տվյալ բանկի հաշվին: Պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատվում է ադմինիստրացիայի ղեկավարի կողմից` բանկի խորհրդի հետ համաձայնեցնելով: Ադմինիստրացիայի անդամների վարձատրությունը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
13. Ադմինիստրացիայի գործունեության ժամկետից շուտ դադարեցումը, ինչպես նաև ժամկետի երկարացումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.08.1996, թիվ 133 | 10.08.1996, N 49 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|