Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.1995-26.04.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
02.06.1995
Ստորագրման ամսաթիվ
02.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

02 հունիսի 1995 թվականի թիվ 101

 

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի զարգացման, վերազինման եՎ նոր տեխնոլոգիայի ներդրման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարկեր տրամադրելու մասին

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի զարգացման, վերազինման, նոր տեխնոլոգիայի ներդրման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ վերոհիշյալ նպատակների իրագործման համար, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերին կարող են տրամադրվել արտոնյալ վարկեր ԱՄՆ դոլարով արտահայտված (առնվազն մեկ տարի ժամկետով) հետևյալ պահանջների կատարման դեպքում.

երբ բանկի համապատասխան լիազոր մարմնի կողմից ընդունվել են որոշումներ.

ա) բաժնետերերին կամ փայատերերին դիվիդենտների վճարման ժամանակավորապես դադարեցման մասին,

բ) բանկի տրամադրության տակ մնացող շահույթից տեխնիկական վերազինման և բանկային նոր տեխնոլոգիայի ներդրման ծրագրերում մասնակցելու նվազագույն չափաբաժնի մասին:

2. Եթե սույն որոշման առաջին կետի «բ» ենթակետում նշված չափաբաժինը.

ա) կազմում է ծրագրերի ֆինանսավորման գումարի 20-ից 50 տոկոսը, ապա վարկերը տրամադրվում են տարեկան մինչև 18 տոկոս տոկոսադրույքով,

բ) կազմում է ծրագրերի ֆինանսավորման գումարի 51 տոկոսը և ավելին, ապա վարկերը տրամադրվում են տարեկան մինչև 12 տոկոս տոկոսադրույքով:


քաղ. Երևան
թիվ 101