Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2004-11.12.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.51
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.2003
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60304006

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 46-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ՀՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» Ձև թիվ 11-ՀՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 2000 թվականի մարտի 20-ի «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին»` Ձև թիվ 11-ՀՄ պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 26 հրամանը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 46-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

 «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ՀՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» Ձև թիվ 11-ՀՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ հաշվետվություն) լրացման կարգը:

 2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում գործունեության մեջ փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, ավելացված արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Հիմնական միջոցների առկայությունը և շարժը հաշվետվությունում արտացոլվում է արժեքով` հաշվի առած վերագնահատումները և հետագա կապիտալացվող ծախսումները հաշվի առած արժեքով (այսուհետ` սկզբնական արժեք):

6. Կախված հիմնական միջոցի ձեռք բերման աղբյուրից` սկզբնական արժեք են համարվում.

- հիմնադիրների կողմից որպես ավանդ կազմակերպության կանոնադրական կապիտալ ներդրված հիմնական միջոցների արժեքը կողմերի պայմանավորվածությամբ,

- տվյալ կազմակերպությունում պատրաստված, ինչպես նաև վճարի դիմաց այլ կազմակերպություններից և անձանցից ձեռք բերված հիմնական միջոցների արժեքը` փաստացի ծախսերի գումարով, ներառյալ տեղափոխման և տեղակայման ծախսերը,

- անհատույց, ինչպես նաև որպես օգնություն ստացված հիմնական միջոցների, օբյեկտների արժեքը` փորձագիտական ճանապարհով կամ ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով որոշված գումարով:

7. Հիմնական միջոցների ընդհանուր կազմում ներառվում են (բացառությամբ 39 և 40 տողերի) կազմակերպության բոլոր հիմնական միջոցները, որոնք իրեն են պատկանում սեփականության իրավունքով, ստացվել են ֆինանսական վարձակալության պայմանագրով և արտացոլված են հիմնական միջոցների հաշվապահական հաշիվներում, այդ թվում, «ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշվում: Միևնույն օբյեկտները չեն կարող միաժամանակ ընդգրկվել վարձակալի և վարձատուի հիմնական միջոցների կազմում: Այդ իսկ պատճառով վարձակալված հիմնական միջոցները արտացոլվում են այն կազմակերպության հաշվետվությունում, որի հաշվեկշռում դրանք հաշվառվում են որպես հիմնական միջոցներ:

Այն հիմնական միջոցները, որոնք համաձայն ֆինանսական վարձակալության պայմանագրի, հաշվառվում են վարձակալի կողմից, վարձատուն հաշվետվությունում արտացոլում է միայն 40 տողում («ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ») և վարձատուի հիմնական միջոցների ընդհանուր հանրագումարում չի ընդգրկվում:

Վարձակալության պայմանագրով ստացված հիմնական միջոցները, որոնք հաշվառվում են արտահաշվեկշռային հաշվում, հաշվետվությունում արտացոլվում են միայն 39 տողում («գործառնական (կարճաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ») և վարձակալի հիմնական միջոցների ընդհանուր հանրագումարում չեն ընդգրկվում:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

«ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԿԱԶՄԸ»

 

 8. Որպես գործունեության հիմնական տեսակ ընդունվում է գործունեության տեսակ, որը համապատասխանում է թվարկված ճյուղերից որևէ մեկին, համապատասխան Ժողովրդական տնտեսության ճյուղերի դասակարգչի `

 

ճյուղի անվանումը

 

Ապրանքներ արտադրող ճյուղեր

 

Արդյունաբերություն

Գյուղատնտեսություն (առանց

գյուղատնտեսության սպասարկման)

Անտառային տնտեսություն

Շինարարություն

Նյութական արտադրության ոլորտի այլ գործունեության տեսակներ

 

Ծառայություններ մատուցող ճյուղեր

 

Գյուղատնտեսության սպասարկում

Տրանսպորտ

Կապ

Առևտուր և հանրային սնունդ

Նյութատեխնիկական մատակարարում և առաքում

Մթերումներ

Տեղեկատվահաշվողական սպասարկում

Շուկայի աշխատանքը ապահովող ընդհանուր առևտրային գործունեություն

Երկրաբանության և ընդերքի հետախուզում, երկրաբաշխություն և հիդրոմետծառայություն

Բնակարանային տնտեսություն

Կոմունալ տնտեսություն

Բնակչության կենցաղսպասարկման ոչ արտադրական տեսակներ

Առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա և սոցիալական ապահովություն

Ժողովրդական կրթություն

Մշակույթ և արվեստ

Գիտություն և գիտական սպասարկում

Ֆինանսներ, վարկ, ապահովագրություն, թոշակային ապահովություն

Կառավարում

Հասարակական միավորումներ

 

Հաշվետվությունը լրացնող բազմաճյուղ առևտրային կազմակերպությունները, որպես հիմնական ընդունում են գործունեության այն տեսակը (համապատասխան վերը թվարկված տնտեսության ճյուղերից որևիցե մեկին), որը նախորդ տարվա արդյունքներով ունեցել է առավել տեսակարար կշիռ: Օրինակ, այն բազմաճյուղ կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը, համաձայն նշված չափանիշների համապատասխանում է «Գյուղատնտեսության սպասարկում» ճյուղին, հիմնական գործունեությամբ արտացոլում են միայն այն հիմնական միջոցները, որոնք վերագրվում են նշված ճյուղին:

Այն կազմակերպությունները, որոնք չեն դասվում «Գյուղատնտեսության սպասարկում» ճյուղին, գյուղատնտեսական նշանակության միջոցները արտացոլվում են 18 տողում, ընդգծելով 19 տողում բանող և մթերատու անասունների արժեքը:

11 տողում այդ կազմակերպությունները արտացոլում են բանող անասուններ, որոնք օգտագործվում են որպես տրանսպորտային միջոց:

Այն կազմակերպությունները որոնք սպասարկում են շինարարությանը, սակայն, ըստ կապալային շինարարական պայմանագրերի, չեն իրականացնում աշխատանքներ (ավտոտրանսպորտային կազմակերպությունները և այլն), հաշվետվությունը ներկայացնում են ոչ թե շինարարության, այլ համապատասխան գործունեության տեսակի գծով:

Ճյուղի ոչ հիմնական գործունեության տեսակի համար նախատեսված տողը, որի անվանումը համընկնում է տվյալ կազմակերպության գործունեության հիմնական տեսակին (օրինակ, արդյունաբերական կազմակերպության համար 17 տողը, գյուղատնտեսական արտադրանք թողարկող գյուղատնտեսական կազմակերպության` 18 տողը, գյուղատնտեսական արտադրությանը սպասարկող` 21 տողը, շինարարական կազմակերպության` 25 տողը, բնակարանային տնտեսության` 22 տողը, մշակույթի և արվեստի` 33 տողը և այլն) մնում է չլրացված:

8.1. 03-15 տողերով արտացոլվում են գործունեության հիմնական տեսակի միջոցները, ըստ առանձին տեսակների:

8.2. Բնակարանային տնտեսության կազմակերպությունները բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները արտացոլվում են 04 տողում, այլ ճյուղերի կազմակերպությունները` 23 տողում:

Բնակելի շենքերին են դասվում այն շենքերը, որոնք հաշվառվում են բնակելի ֆոնդի կազմում (ընդհանուր նշանակության շենքերը, հանրակացարանները, ինտերնատների, մանկատների և ծերանոցների ննջարանային մասնաշենքերը) և բնակելի այն շենքերը, որոնք չեն հաշվառվում բնակելի ֆոնդի կազմում (ամառանոցները, այգեգործական տնակները և այլն):

8.3. 3-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների սկզբնական արժեքը տարեսկզբի դրությամբ, փոփոխված անցկացված հիմնական միջոցների վերագնահատումների ընթացքում: Հիմնական միջոցների սկզբնական արժեքի վերաբերյալ տվյալները տարվա սկզբին, որպես կանոն պետք է համապատասխանեն հիմնական միջոցների արժեքին նախորդ տարվա վերջի դրությամբ, ձևի I բաժնի 10-րդ սյունակին: Առանձին դեպքերում դրանք կարող են չհամընկնել տարվա սկզբին կատարված կազմակերպչական և այլ փոփոխությունների հաշվին:

8.4. 4-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու տարում, բոլոր աղբյուրներով, հիմնական միջոցների ընդհանուր մուտքը (այդ թվում նոր գործարկված հիմնական միջոցները), ներառյալ նախկինում չհաշվառված, այլ կազմակերպություններից և անձանցից ձեռք բերված, շրջանառու միջոցներից հիմնականին անցած, նվիրատվությամբ, ինչպես նաև այլ կազմակերպություններից անհատույց ստացված, կազմակերպության կանոնադրական կապիտալին հիմնադիրների կողմից իրենց ավանդների դիմաց ներդրված, այլ գործառնությունների արդյունքով մուտքագրված հիմնական միջոցները, ինչպես նաև կապիտալացված ծախսումների հետևանքով հիմնական միջոցների արժեքի ավելացումը: Նշված սյունակից առանձնանում և 5-րդ սյունակում հաշվառվում են հաշվետու տարում նոր գործարկված հիմնական միջոցների վերաբերյալ տվյալները: Եթե հաշվետու տարում կազմակերպությունը անցկացրել է հիմնական միջոցների վերագնահատում, ապա 6-րդ և 9-րդ սյունակներում ցույց է տրվում հիմնական միջոցների զուտ վերագնահատման գումարը, համապատասխանաբար, արժեքի ավելացում կամ արժեքի նվազում:

8.5. 7-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու տարում վաճառքի (իրացման) հետևանքով, մաշվածության պատճառով դուրս գրման, այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալին ավանդի տեսքով փոխանցման, վթարների, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով լուծարված, հիմնականից շրջանառու միջոցներին անցման, փոխանակման և (կամ) նվիրատվության պայմանագրերով հիմնական միջոցների փոխանցման, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում, հաշվապահական հաշվառմամբ հաշվառվող, վերագնահատումների արդյունքում հիմնական միջոցների արժեքի նվազեցման հետևանքով, ելքագրված հիմնական միջոցների լրիվ արժեքը (առանց հանելու մաշվածությունը): 8-րդ սյունակում առանձնացվում են տարվա ընթացքում լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների վերաբերյալ տվյալներ:

8.6. 10-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների առկայությունը սկզբնական արժեքով տարեվերջի դրությամբ:

Հիմնական միջոցների առկայությունը տարեվերջին հավասար է դրանց առկայությանը տարեսկզբին գումարած տարվա ընթացքում հիմնական միջոցների ավելացումները և հանած նվազեցումները (սյունակ 10 = սյունակ 3 + սյունակ 4 - սյունակ 7):

8.7. 11-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների առկայությունը տարեվերջին մնացորդային հաշվեկշռային արժեքով:

Հիմնական միջոցների մնացորդային հաշվեկշռային արժեքը որոշվում է դրանց սկզբնական արժեքից հանելով համապատասխան օբյեկտների շահագործման ամբողջ ընթացքում հաշվեգրված հաշվապահական մաշվածությունը, հաշվի առած դրանց փոփոխությունները անցկացված հիմնական միջոցների վերագնահատումների արդյունքում և հետագա կապիտալացվող ծախսումները:

Հիմնական միջոցների այն տեսակների համար, որոնց համար, համաձայն գործող նորմատիվ ակտերի, մաշվածություն չի հաշվեգրվում, մնացորդային հաշվեկշռային արժեքը ընդունվում է հավասար դրանց լրիվ հաշվեկշռային արժեքին: Լրիվ մաշված հիմնական միջոցների մնացորդային արժեքը պետք է հավասար լինի զրոյի:

8.8. 12-րդ սյունակում արտացոլվում է տարվա ընթացքում հաշվեգրված հաշվապահական մաշվածության մեծությունը:

8.9. 13-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու տարում լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների (8-րդ սյունակ) կուտակված մաշվածությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

 «ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

 

9. Այս բաժնում տրվում են տեղեկություններ, ըստ առանձին ճյուղերի և տեսակների, հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ այն հիմնական միջոցների առկայության վերաբերյալ, որոնք չեն հաշվառվել I բաժնում:

Տվյալ բաժնի և I բաժնի լրացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել այդ բաժինների համապատասխան տվյալների միջև հետևյալ հաշվեկշռային հարաբերակցությունները. 16-րդ տողի 3-րդ և 10-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն 17-րդ և 18-րդ տողերի 3-րդ և 10-րդ սյունակների և 24, 25, 26 տողերի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալների հանրագումարին, իսկ 20-րդ տողի 3-րդ և 10-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն 21 և 22 տողերի 3-րդ և 10-րդ սյունակների և 27, 28, 29-35 տողերի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալների հանրագումարին:

37-40 տողերի (տվյալներ հիմնական միջոցների վարձակալության վերաբերյալ) լրացումը կատարվում է համաձայն սույն հրահանգի 7-րդ կետի:

41 տողով առանձնացվում են շրջակա միջավայրի պահպանության հիմնական միջոցները:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

 «ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՄԱՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱԽՍԵՐ»

 

10. Հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն հատկացումները արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի (որին դրանք վերաբերում են) հաշվապահական հաշվառման մեջ, առանձին հաշվում համապատասխան գումարների կուտակման միջոցով և սահմանված կարգով հաշվեգրվում են անկախ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության արդյունքներից:

3-րդ սյունակում արտացոլվում է շահագործման ամբողջ ընթացքում հիմնական միջոցների կուտակված մաշվածության մնացորդը հաշվետու տարվա սկզբի (նախորդ տարվա վերջի) դրությամբ:

4-րդ սյունակում արտացոլվում է կուտակված մաշվածության մնացորդը հաշվետու տարվա վերջին:

5-րդ սյունակում արտացոլվում են հիմնական միջոցների կապիտալ վերանորոգման վրա կատարված ծախսերը: Մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների կապիտալ վերանորոգում է համարվում մեկ տարուց ավել պարբերականությամբ անցկացվող վերանորոգման այնպիսի տեսակ, որի ընթացքում, որպես կանոն, կատարվում է ագրեգատի լրիվ կազմատում, բոլոր մաշված մանրամասերի և հանգույցների փոխարինում կամ վերականգնում, ագրեգատի հավաքում, կարգավորում և փորձարկում: Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ժամանակ կատարվում է մաշված մանրամասերի և կառուցվածքների փոխում կամ դրանց փոխարինում առավել ամուրով և շահավետով, որոնք բարելավում են վերանորոգվող օբյեկտների շահագործման հնարավորությունները:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

«ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԺԵՔԸ»

 

11. Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը, ըստ գործունեության հիմնական տեսակի և ապրանքներ արտադրող և ծառայություններ մատուցող այլ ճյուղերի որոշվում է հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և տարվա մնացած ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի հանրագումարը բաժանելով 12-ի:

Եթե կազմակերպությունը գործարկվել է ոչ տարվա սկզբից, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է հետևյալ կերպ`

11.1. Եթե կազմակերպությունը գործարկվել է որևէ ամսվա սկզբից, բացառությամբ հունվարի (փետրվարի 1-ին, մարտի 1-ին և այլն), ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է գործարկման ամսվա 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի (փետրվարի 1-ի, մարտի 1-ի և այլն), հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և հաշվետու տարվա մնացած բոլոր ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքների հանրագումարը բաժանելով 12-ի:

11.2. Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա առաջին կեսին, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկելիս գործարկման ամիսը ընդունվում է որպես լրիվ ամիս:

Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա երկրորդ կեսին` ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկվում է սկսած գործարկման ամսին հաջորդող ամսի 1-ից:

11.3. 51, 52, 53 տողերի տվյալները հաշվարկվում են ելնելով, համապատասխանաբար, 02, 16 և 20 տողերում ցույց տրված տվյալների: Եթե հաշվետու տարում կազմակերպությունում չի անցկացվել հիմնական միջոցների վերագնահատում, ապա 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն:

Որպես կանոն հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը գտնվում է հիմնական միջոցների տարեսկզբի և տարեվերջի արժեքների միջև ընկած ժամանակահատվածում:

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

 «ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»

 

 12. Այս բաժնում բերվում են տվյալներ ոչ ֆինանսական ակտիվների վերաբերյալ, որոնք տարեսկզբի և տարեվերջի դրությամբ չեն համարվում հիմնական միջոցներ:

54 տողով արտացոլվում են այն սարքավորումները, որոնք հաշվառվում են ձև թիվ 5 ֆինանսական հաշվետվությունների 2-րդ բաժնի` «Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ», 140 տողում` «Տեղակայման ենթակա սարքավորումներ», իսկ 55 տողով` կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցները, որոնք հաշվառվում են ձև թիվ 5-ի 2-րդ բաժնի 130 տողում` «Կապիտալ ներդրումներ»:

56 տողում արտացոլվում է տարվա ընթացքում հիմնական միջոցների վրա կատարված կապիտալացման ենթակա ծախսումները, որոնք դեռ չեն կապիտալացվել (չեն ավարտվել):

57-63 տողերով, համաձայն հաշվապահական հաշվառման տվյալների, արտացոլվում է ոչ նյութական ակտիվների առկայությունը տարեսկզբի (սյունակ 3) և տարեվերջի դրությամբ (սյունակ 4): Դրանց բաշխումը ըստ տողերի կատարվում է համաձայն ամորտիզացվող գույքի տեսակների, ընդունված հաշվապահական հաշվառման մեջ (ֆինանսական հաշվետվություններ, ձև թիվ 5, բաժին 3 «Ոչ նյութական ակտիվներ»):

63 տողում արտացոլվում է ոչ նյութական ակտիվների ամբողջ կուտակված մաշվածությունը, տարեսկզբին և տարեվերջին:

64, 65 և 66 տողերում, համապատասխանաբար, բերվում են տվյալներ այլ կազմակերպություններին վաճառված, տվյալ կազմակերպությունում շահագործման մեջ եղած, հիմնական միջոցների փաստացի արժեքի, դրանց մնացորդային հաշվեկշռային արժեքի և շահագործման ընթացքում կուտակված մաշվածության վերաբերյալ:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2.Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

11 - ՀՄ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 46-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò

       

ՏԳՏԴ 

 I_I_I_I_I_I

 

   

Մարզը

I_I_I

 

 

Համայնքը

I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

200 թ.

I. Հիմնական միջոցների առկայությունը, շարժը և կազմը

(հազ դրամ)

Ցուցանիշների անվանումը

Տողի հա-մարը

Առկա-յությունը տարե-սկզբին

Ավելացումներ հաշվետու տարում

Նվազեցումներ հաշվետու տարում

Առկայութ-յունը տարե-վերջին (ս.3+ ս.4-ս.7)

Առկայությունը տարեվերջին, առանց մաշվածության(մնացորդային հաշվեկշռային արժեք)

Տարվա
ընթաց-
քում
հաշվե-
գրված
մաշվածու-թյունը

Լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների մաշվածությունը

Ընդա-մենը

որից՝

Ընդա-մենը

որից՝

գործարկվել են նոր հիմնական միջոցներ

վերագնա- հատումից արժեքի աճ

լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցներ

վերագնա- հատումից արժեքի նվազում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 Ընդամենը հիմնական միջոցներ  (տող 02+16+20)

01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ գործունեության հիմնական տեսակի (03, 05-09,  11-14 տողերի գումար)

02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

որից՝
շենքեր

03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ բնակելի

04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

կառուցվածքներ

05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

մեքենաներ և սարքավորումներ

06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

փոխանցող հարմարանքներ

07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

տրանսպորտային միջոցներ

08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

գործիքներ, արտադրական և տնտեսական գույք

09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ կահույք

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

բանող անասուն

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

մթերատու անասուն

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

բազմամյա տնկարկներ

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այլ, վերը չթվարկված հիմնական միջոցների տեսակներ

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ գրադարանային

միջոցներ

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ապրանքներ արտադրող այլ ճյուղերի հիմնական միջոցներ

16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

որից`
արդյունաբերության

17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

գյուղատնտեսության

18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ բանող և

մթերատու անասուն

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ծառայություններ մատուցող այլ ճյուղերի հիմնական միջոցներ

20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

որից՝ գյուղատնտեսության սպասարկման

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

բնակարանային տնտեսության

22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝ բնակելի շենքեր

23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

II. Հիմնական միջոցների առկայությունը

(հազ դրամ)

Ցուցանիշների անվանումը

Տողի
հա- մարը

Հիմնական միջոցների առկայությունը

հաշվետու տարվա սկզբին

հաշվետու տարվա վերջին

1

2

3

4

Ապրանքներ արտադրող այլ ճյուղերի հիմնական միջոցներ (բացի գործունեության հիմնական տեսակի, արդյունաբերության և գյուղատնտեսության).

անտառտնտեսության

24

 

 

շինարարության

25

 

 

այլ

26

 

 

Ծառայություններ մատուցող այլ ճյուղերի հիմնական միջոցներ (բացի գործունեության հիմնական տեսակի, գյուղատնտեսության սպասարկման և բնակարանային տնտեսության)՝

առևտրի և հանրային սննդի

27

 

 

մթերումների

28

 

 

կոմունալ տնտեսության

29

 

 

բնակչության կենցաղսպասարկման ոչ արտադրական տեսակների

30

 

 

առողջապահության, ֆիզկուլտուրայի և սոցիալական ապահովության

31

 

 

ժողովրդական կրթության

32

 

 

մշակույթի և արվեստի

33

 

 

գիտության և գիտական սպասարկման

34

 

 

այլ

35

 

 

01 տողից
 շենքեր և շինություններ, որոնք  հանդիսանում են պատմության և մշակույթի  հուշարձաններ

36

 

 

ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ

37

 

 

գործառնական (կարճաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ

38

 

 

Տեղեկանք՝
գործառնական (կարճաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ

39

 

 

ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ

40

   

02 տողից
Շրջակա  միջավայրի  պահպանության  
    հիմնական միջոցներ

41

 

 

 III. Հիմնական միջոցների կուտակված մաշվածություն և կապիտալ վերանորոգման ծախսեր

(հազ դրամ)

Ցուցանիշների անվանումը

Տողի հա- մարը

Մնացորդը հաշվետու տարվա սկզբին

Մնացորդը հաշվետու տարվա վերջին

Տարվա ընթացքում կապիտալ վերանորոգման ծախսեր

1

2

3

4

5

Հիմնական միջոցներ - ընդամենը

42

     
որից` բնակելի շենքեր

43

     
42 տողից - գործունեության հիմնական տեսակի միջոցներ (45-50 տողերի հանրագումար)

44

     

որից`
շենքեր

 45

     
կառուցվածքներ

46

     
մեքենաներ և սարքավորումներ

47

     
փոխանցող հարմարանքներ

48

     
տրանսպորտային միջոցներ

49

     

գործիքներ, գույք, անասուն, բազմամյա տնկարկներ և վերը չթվարկված հիմնական միջոցների այլ տեսակներ

50

     

IV. Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը

(հազ դրամ)

Ցուցանիշի անվանումը

Տողի հա- մարը

Նախորդ տարում

Հաշվետու տարում

Հաշվետու տարում (առանց վերագնահատման) 

1

2

3

4

5

Հիմնական միջոցների միջին տարեկան արժեք` գործունեության հիմնական տեսակի

51

     
ապրանքներ արտադրող այլ ճյուղեր

52

     
ծառայություններ մատուցող այլ ճյուղեր

 53

     

V. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ և ոչ նյութական ակտիվներ

(հազ դրամ)

Ցուցանիշների անվանումը

Տողի հա-
մարը

Հիմնական միջոցների առկայությունը

հաշվետու տարվա
սկզբին

հաշվետու տարվա
վերջին

1

2

3

4

Տեղակայման ենթակա սարքավորումներ

54

   
Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ

55

   
Հետագա կապիտալացվող ծախսումներ

56

   
Ոչ նյութական ակտիվները - ընդամենը

 57

   

այդ թվում`
համակարգչային ծրագրերի օգտագործման իրավունք

58

   
արտոնագրեր (լիցենզիաներ)

59

   
հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք

60

   
կազմակերպչական ծախսեր

 61

   
այլ ոչ նյութական ակտիվներ

62

   
Ոչ նյութական ակտիվների մաշվածք

63

   

 Տ ե ղ ե կ ա ն ք

Այլ կազմակերպություններին օտարված (վաճառված) հիմնական միջոցների արժեքը

64

______

հազ. դրամ
Այդ միջոցների`
- մնացորդային հաշվեկշռային արժեքը

65

______

հազ. դրամ
- կուտակված մաշվածությունը

66

______

հազ. դրամ
Արտադրանքի, աշխատանքի և ծառայությունների իրացումից ստացված հասույթը հաշվետու տարվա ընթացքում

67

______

հազ. դրամ
Կազմակերպության ցուցակային աշխատողների թվաքանակը տարվա վերջում

68

______

մարդ

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2018, թիվ 75-Ն 01.01.2019, N 46-Ն
13.11.2017, թիվ 26-Ն 11.12.2017, N 46-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան