Basic information
Number
N 133-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (15.02.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
14.02.2011
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
14.02.2011
Effective date
15.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 փետրվարի 2011 թ.
ք. Երևան

N 133-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ԵՎ ՄՈՐ ՈՒ ՄԱՆԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՔԵՎՕՐՔ ԵՎ ԱՆԻԹԱ ՓԱԿՈՒՄԵԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Արմավիրի մարզպետի 17.03.2009թ. թիվ 104 որոշումը և «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի Հիսուսի մանուկներ առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 31.01.2011 թվականի N 1519 դիմումը,

 

Հրամայում եմ՝

 

1. «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի մարտի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000490 լիցենզիան վերաձևակերպել «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի Հիսուսի մանուկներ առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անունով:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Նախարար

 Հ. Քուշկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation