«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 փետրվարի 2004 թ. ք. Երևան |
N 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 | |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակարանային ֆոնդի մասին» ձև թիվ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային վիճակագրության բաժին` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ
5. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 101-ը հավասար է 101.1-ից 101.7 տողերի հանրագումարին:
6. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:
7. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
8. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
9. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 2), տարեվերջին (սյունակ 3), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:
10. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
11. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում՝ աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ
12. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 301-ը հավասար է 301.1 -ից 301.6 տողերի հանրագումարին:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ
13. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը` անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 401), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 402) և վերելակների քանակը (տող 403):
Բ Ա Ժ Ի Ն 5
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ
14. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:
Բ Ա Ժ Ի Ն 6
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ
15. Այս բաժնում արտացոլվում է կառավարման մարմնի կազմում ընդգրկված ոչ բնակելի շինություններ ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը (սյունակ 1) և դրանց ընդհանուր մակերեսը (սյունակ 2), ոչ բնակելի շինությունների քանակը (սյունակ 3) և դրանց ընդհանուր մակերեսը (սյունակ 4), ըստ դրանց սեփականության ձևերի:
16. Պետական սեփականություն են հանդիսանում Հայաստանի Հանրապետությանը սեփականությանը իրավունքով պատկանող բնակարանները և ոչ բնակելի շինությունները:
17. Ոչ բնակելի տարածքը դա շենքում բնակարան չհանդիսացող` իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք է:
Բ Ա Ժ Ի Ն 7
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
18. Տող 701-ում արտացոլվում է կապիտալ վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 702-ում` կապիտալ վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 702-ը հավասար է 702.1-ից 702.6 տողերի հանրագումարին:
Բ Ա Ժ Ի Ն 8
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
19. Տող 801-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմինների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ 802 տողում ՝ տարեվերջին:
20. Տող 803-ում արտացոլվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 803-ը հավասար է 803.1-ից 803.3 տողերի հանրագումարին:
21. Տող 803.1-ում արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:
22. Տող 803.2-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):
23. Տող 803.3-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:
24. Տող 804-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումները:
25. Տող 805-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդը շահագործող տարեկան ծախսերը: Տող 805-ը հավասար է 805.1 և 805.2-ից 805.7 տողերի հանրագումարին:
26. Տող 805.1-ում արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 805.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:
27. Տող 805.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):
28. Տող 805.3-ում արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը, տող 805.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, իսկ տող 805.5-ում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
29. Տող 805.6-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:
30. Տող 805.7-ում արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:
31. Տող 806-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը:
32. Տեղեկանքի տող 1-ում արտացոլվում է սպասարկվող բնակարանային ֆոնդի միջին տարեկան ընդհանուր մակերեսը, որը հաշվարկվում է հաշվետու ժամանակահատվածին նախորդող տարվա բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի և հաշվետու ժամանակաշրջանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի գումարը բաժանելով 2-ի:
33. Տեղեկանքի տող 2-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||||||||||||||||||
|
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
200_ թ. համար
1. Բազմաբնակարան շենքեր
(միավոր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
Տողի համարը | Քանակը, միավոր | Ընդհանուր մակերեսը, քառ. մետր | ||
տարե- սկզբին |
տարե- վերջին | |||
Ա | Բ | 1 | 2 | 3 |
201 | Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը | |||
201.1 |
այդ թվում ըստ սենյակների քանակի՝ մեկ սենյականոց |
|||
201.2 |
երկու սենյականոց |
|||
201.3 |
երեք սենյականոց |
|||
201.4 |
չորս սենյականոց |
|||
201.5 |
հինգ սենյականոց |
|||
201.6 |
վեց և ավելի սենյականոց |
3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի
Տողի համարը |
Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր | |
Ա | Բ | 1 |
301 | Ընդամենը | |
301.1 |
այդ թվում` հանձնվել են շահագործման մինչև 1950 թ. |
|
301.2 |
1951-1970 թթ. |
|
301.3 |
1971-1980 թթ. |
|
301.4 |
1981-1990 թթ. |
|
301.5 |
1991-2000 թթ. |
|
301.6 |
2001 թ. հետո |
4. Վերելակ եվ վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքեր
Տողի համարը |
Ընդամենը, միավոր | |
Ա | Բ | 1 |
401 | Վերելակով շենքերի քանակը | |
402 | Վերելակով շենքերի մուտքերի քանակը | |
403 | Վերելակների քանակը |
5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի
Տողի համարը |
Բնակարանների քանակը | Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր |
Ա | Բ | 1 |
501 | Մինչև 5 | |
502 | 6-20 | |
503 | 21-40 | |
504 | 41 և ավելի |
6. Ոչ բնակելի շինություններ ունեցող բազմաբնակարան շենքերն ըստ սեփականության ձեվերի
Տողի համարը |
Սեփականությունը | Կառավարման մարմնի կազմում ընդգրկված շենքերը | |||
բնակարաններ | ոչ բնակելի շինություններ | ||||
քանակը, միավոր |
ընդհանուր մակերեսը, քառ. մ |
քանակը, միավոր |
ընդհանուր մակերեսը, քառ. մ | ||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
601 | Համայնքային | ||||
602 | Պետական | ||||
603 | Իրավաբանական անձանց | ||||
604 | Քաղաքացիների |
7. Բազմաբնակարան շենքերի կապիտալ վերանորոգում
Տողի համարը |
Ընդամենը | |
Ա | Բ | 1 |
701 | Կապիտալ վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր | |
702 | Կապիտալ վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ | |
702.1 |
այդ թվում՝ ըստ կոնստրուկցիոն տարրերի տանիք |
|
702.2 |
ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր |
|
702.3 |
ջերմատակարարման ներքին ցանցեր |
|
702.4 |
վերելակներ |
|
702.5 |
մուտքեր |
|
702.6 |
այլ |
8. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տեղեկանք | 1. Սպասարկվող բնակարանային ֆոնդի միջին տարեկան ընդհանուր մակերեսը, հազ. քառ. մ |
___________ |
2. Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ |
___________ |
Ղեկավար |
_____________________ |
____________________ | ||
Լրացնող |
|
| ||
|
|
Էլեկտրոնային փոստ _______________@________________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2018, թիվ 52-Ն | 09.12.2018, N 08-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|