ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 14 հունվարի 2011 թ.  | 
 N 28-Ա  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի) բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
| «Մալաթիա ԲԿ» ՓԲԸ | բժշկական օգնություն և սպասարկում (դրական) | 
| «Աննա-75» ՍՊԸ | 
  բժշկական օգնություն և սպասարկում   | 
| Ա/Ձ Լևոն Ղազարյան | 
  բժշկական օգնություն և սպասարկում   | 
| Ա/Ձ Թորգոմ Չիչակյան | 
  բժշկական օգնություն և սպասարկում   | 
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ՝ Ա. Հովակիմյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
| 
 Նախարար  | 
Հ. Քուշկյան | 
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 14.01.2011թ. N 28-Ա հրաման)
| 
 1.  | 
 Ա/Ձ Լևոն Ղազարյան  | 
 Էջմիածնի շրջան,  | 
 Ա -XX-000418  | 
 14.01.2011  | 
 Բժշկական օգնություն և սպասարկում(թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)  | 
 ք.Երևան,  | 
 անժամ-կետ  | |
| 
 2.  | 
 «Աննա-75» ՍՊԸ  | 
 ք. Երևան, Բագրատունյաց  | 
 Կ -XX-001508  | 
 14.01.2011  | 
 Բժշկական օգնություն և սպասարկում(բժշկական-օպտիկական)  | 
 ք.Երևան, Բագրատունյաց  | 
 անժամ-կետ  | |
| 
 3.  | 
 Ա/Ձ Թորգոմ Չիչակյան  | 
 ք. Արթիկ, Ղուկասյան 62  | 
 Ա -XX-000417  | 
 14.01.2011  | 
 Բժշկական օգնություն և սպասարկում(թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)  | 
 ք.Արթիկ, Ազատության հրապարակ, թիվ 1/6  | 
 անժամ-կետ  | |
| 
 4.  | 
 «Մալաթիա ԲԿ» ՓԲԸ  | 
 ք. Երևան, Դ.Վարուժանի փող., 28ա  | 
 Կ -XX-001507  | 
 14.01.2011  | 
 Բժշկական օգնություն և սպասարկում(հեմոդիալիզական)  | 
 ք.Երևան, Դ.Վարուժանի փող., 28ա  | 
 անժամ-կետ  |