Գլխավոր տեղեկություն
Համար
N 340/04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.01/3(180) Հոդ.27
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60105019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 340/04-Ն

                           

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65 հոդվածի 2-րդ, 66 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ, 121 հոդվածի 4-րդ, 133 հոդվածի 1-ին մասերով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ մինչև մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջների հաստատումը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն այդ պահանջները համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հետ.

Համարելով, որ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» հավելվածի 66.4-2ՀԿԳ, 66.4-3ՀԿԳ ձևերի, ՀՀ-1, ՀՀ-2 և ՖԱ-1 աղյուսակների նոր խմբագրությամբ հաստատումը, ինչպես նաև 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (ամսական) և 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (տարեկան) նոր ձևերի սահմանումը  հնարավորություն կընձեռի պարզեցնել մասնագիտացված անձանց կողմից հաշվետվությունների կազմման աշխատանքները և լիարժեք դարձնել ներկայացվող տեղեկությունների կազմը.

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2-րդ մասի ա) կետով, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ փոփոխությունները.

(ա) նոր խմբագրությամբ շարադրել հավելվածի 66.4-2ՀԿԳ, 66.4-3ՀԿԳ ձևերը, ՀՀ-1, ՀՀ-2, ՖԱ-1 աղյուսակները (կցվում են).

2. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28 սեպտեմբերի 2001 թվականի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, ՀՀ արժե-թղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ լրացումները.

(ա) 66.3-4(բ), 66.3-4(գ), 66.3-8(բ)(1) և 66.3-8(բ)(2) կանոններում «66.4-1ԴԳ» բառերից հետո լրացնել «, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ» բառերը.

(բ) 66.3-4(դ) և 66.3-8(բ)(3) կանոններում «հաշվետվության» բառերից հետո լրացնել «66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ,» բառերը.

(գ) հավելվածի 66.4-1ԴԳ (ամսական) և 66.4-1ԴԳ (տարեկան)) ձևերից հետո լրացնել համապատասխանաբար 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (ամսական) և 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ (տարեկան) ձևերը (կցվում են):

 

 

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի
նախագահ՝
Է. Մուրադյան
          

Հավելված 1
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի
14 դեկտեմբերի 2004 թվականի
N 340/04-Ն որոշման

Էջ  1,  2,  3,  4,  5,  6,  7


          

Հավելված 2
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի
14 դեկտեմբերի 2004 թվականի
N 340/04-Ն որոշման

Էջ 1,  2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան