«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50903290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ
8 սեպտեմբերի 2003 թ. |
N 68-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 85-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Վայոց ձորի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 85-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Որոշմամբ հաստատված հավելված 1-ի և 2-ի
1) 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով.
2) 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով։
2. Սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ | Ս. Սարգսյան |