«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50703299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2003 թ. ք. Գյումրի |
N 262 |
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով
ՀՀ Շիրակի մարզպետի 2003 թ. ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածների
ա) 6-րդ կետի «9» թիվը փոխարինել «6» թվով.
բ) 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով:
Ռ. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|