Գլխավոր տեղեկություն
Համար
N 262
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.01/26(174) Հոդ.368
Ընդունող մարմին
Շիրակի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2003
Ստորագրող մարմին
Շիրակի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50703299


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2003 թ.
ք. Գյումրի
N 262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 Թ. ԱՊՐԻԼԻ 8-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով

ՀՀ Շիրակի մարզպետի 2003 թ. ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածների

ա) 6-րդ կետի «9» թիվը փոխարինել «6» թվով.

բ) 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով:

Ռ. Մանուկյան