Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2004-01.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.29
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.2003
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303412

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 24-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԵՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 1-Մետրո (տարեկան) «Մետրոպոլիտենի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 24-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԵՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԵՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան մեկ անգամ` սահմանված ժամկետում, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2),Ճանապարհային և կայանային տնտեսություն (բաժին 3)

2.1. «Տեղափոխվել են ուղևորներ»- ընդամենը (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (ժետոնների, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով:

2.2. «Ուղևորաշրջանառությունը» (տող 120) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:

2.3. «Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» (տող 130) լրացվում է երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) վաճառքից գոյացած փաստացի հասույթի գումարը` վճարված ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների կողմից:

2.4. «Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 140) լրացվում է 130 տողի գումարը առանց ավելացված արժեքի հարկի:

2.5. «Սուբսիդիա բյուջեից» (տող 150) ցուցանիշը լրացվում է տվյալ կազմակերպության վնասները փոխհատուցելու համար բյուջեից հատկացված գումարները, ինչպես նաև նպատակային լրացուցիչ միջոցների համար նախատեսված դոտացիաները:

2.6. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 160) որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

2.7. «Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների հետ կապված ծախսերը» (տող 170) ցուցանիշը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումներ սոցիալական կարիքների համար, ամորտիզացիոն մասհանումներ և այլն):

2.8. «Ուղևորատար վագոնների թիվը հաշվետու տարվա վերջին» (տող 210) ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր վագոնների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև լրիվ ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

2.9. «Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին» (տող 220) ցուցանիշը որոշվում է շարժակազմի ըստ տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը` ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 8 կանգնած ուղևոր):

2.10. «այդ թվում` նստատեղեր» (տող-221) ցուցանիշը որոշվում է շարժակազմի քանակն ըստ տեսակների բազմապատկելով տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակով:

2.11. «Տնտեսության տնօրինության տակ ուղևորատար վագոնների գտնվելու ժամանակը-ընդամենը» (տող 240) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների առկայությունը` վագոն-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը` յուրաքանչյուր վագոնի համար առանձին:

2.12. «այդ թվում` շարժման մեջ» (տող 241) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը աշխատել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռհերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն-օր աշխատանքում օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում անգամ վագոն-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

2.13. «անսարք վիճակում» (տող 242) ցուցանիշը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները գտնվել են ցանկացած տեսակի վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում:

2.14. «Ուղևորատար վագոնների վազքը - ընդամենը» (տող 250) ցուցանիշը որոշվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:

2.15. «Ուղևորատար գնացքների գծերի վրա գտնվելու ժամանակը-ընդամենը» (տող 260) ցուցանիշը որոշվում է կազմակերպության տնօրինության տակ գտնվող գնացքների թվից (գնացք-ժամ) հանելով շարժման մեջ գտնվող գնացքների թիվը (գնացք-ժամերը):

2.16. «Ուղևորատար գնացքների շարժման մեջ գտնվելու ժամանակը-ընդամենը» (տող 270) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում գնացքների գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:

2.17. «Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա վերջին» (տող 310) ցուցանիշը ներկայացնում է կազմակերպության հաշվեկշռում հաշվետու տարվա վերջում առկա ուղևորատար, դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի և այլ գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Մետրոպոլիտենային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում միակողմանի ճանապարհի ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս: Շարժման համար փակ` քանդման ենթակա գծերը, չեն հաշվառվում և չեն ներառվում 310 տողում:

2.18. «Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի երկգծային հաշվարկով տարվա վերջին» - ընդամենը (տող 320) լրացվում է մետրոպոլիտենի գլխավոր գծերի շահագործական երկարությունը, որը որոշվում է վերջին կայարանների առանցքների միջև եղած հեռավորությամբ, անկախ գծերի քանակից:

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայության

մետրոպոլիտենով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները

մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 30-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ՄԵՏՐՈ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 24-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

200_ թ. համար

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

1. Ծառայություններ

Տեղափոխվել են ուղևորներ - ընդամենը

110

հազար ուղևոր

 

Ուղևորաշրջանառությունը

120

հազար ուղևոր-կմ

 

Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը

130

հազար
դրամ

 

Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը

140

- "-

 

Սուբսիդիա բյուջեից

150

հազար
դրամ

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը

160

մարդ

 

այդ թվում` վարորդների

161

-"-

 

Ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը

170

հազար դրամ

 

2. Շարժակազմը

 

 

 

Ուղևորատար վագոնների թիվը հաշվետու տարվա վերջին

210

հատ

 

Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին - ընդամենը

220

տեղ

 

այդ թվում` նստատեղերը

221

- " -

 

Ընդունվել են ուղևորատար վագոններ հաշվետու ժամանակաշրջանում

230

հատ

 

210 տողից - շարժակազմի քանակն ըստ շահագործման ժամկետի

մինչև 5 տարի

211

- "-

 

5-ից մինչև 10

212

- " -

 

10-ից մինչև 15

213

- " -

 

15-ից մինչև 20

214

- " -

 

20-ից մինչև 25

215

- " -

 

25-ից մինչև 30

216

- " -

 

30-ից մինչև 35

217

- " -

 

35 և ավելի

218

- " -

 

Տնտեսության տնօրինության տակ ուղևորատար վագոնների գտնվելու ժամանակը- ընդամենը

240

վագոն-օր

 

այդ թվում` շարժման մեջ

241

- " -

 

  անսարք վիճակում

242

- " -

 

Ուղևորատար վագոնների վազքը - ընդամենը

250

հազար վագոն-կմ

 

այդ թվում` ուղևորներով

251

- " -

 

Ուղևորատար գնացքների գծերի վրա գտնվելու ժամանակը - ընդամենը

260

հազար
գնացք
-ժամ

 

Ուղևորատար գնացքների շարժման մեջ գտնվելու ժամանակը - ընդամենը

270

- " -

 

Ուղևորատար գնացքների վազքը - ընդամենը

280

հազար գնացք -կմ

 

Երթուղային և շարժունակ աշխատանքների ժամանակ շարժակազմի հետ կապված պատահարների քանակը - ընդամենը

290

միավոր

 

որոնցից` տուժել են ընդամենը

291

ուղևոր

 

այդ թվում` զոհվել են

291.1

-"-

 

  վիրավորվել են

291.2

-"-

 

3. Ճանապարհային և կայանային տնտեսություն

 

 

 

Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը հաշվետու տարվա վերջին միակողմանի հաշվարկով

310

կմ

 

Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի երկգծային հաշվարկով տարվա վերջին - ընդամենը

320

- "-

 

Կայարանների թիվը (տարվա վերջին)

330

հատ

 

Շարժասանդուղքների (էսկալատոր) թիվը (տարվա վերջին)

340

- "-

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________