«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50503279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
1 սեպտեմբերի 2003 թ. |
N 280-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2003 թվականի օգոստոսի 20-ի թիվ 3-892 գրությունը`
ՀՀ Լոռու մարզպետի 2002 թ. նոյեմբերի 4-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 186-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելված 1-ի և 2-ի՝
1) 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով,
2) 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով։
ՀՀ Լոռու մարզպետ` |
Հ. Քոչինյան |