ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2000 թվականի N 12
ք. Երևան
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը.
Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.
Հիմք ընդունելով օրենքի 61 հոդվածի 5 կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը, որոշում է.
1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 61.5-1 և 61.5-2 կանոնները:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Լիցենզիայի ձևը» վերնագրի ներքո, որը Կանոնագրքի բաղկացուցիչ մասն է կազմում:
Հայաստանի Հանրապետության |
Է. Մուրադյան |
Լիցենզիայի ձեվը
Կանոն 61.5-1. Լիցենզիայի վավերապայմաններն ու ձևաթուղթը (ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիան պարունակում է հետևյալ վավերապայմանները. (1) լիցենզիայի կենտրոնական հատվածում, վերևում` «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերը.
(բ) Մասնագիտացված գործունեության լիցենզիան պատրաստվում է ջրանիշ պարունակող, «A4» չափսի թղթի վրա` համակարգչային տպիչ սարքով տպագրման եղանակով:
Կանոն 61.5-2. Լիցենզիայի վավերացումը
(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիան վավերացվում է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
(բ) Վավերացված լիցենզիայի պատճենը պահվում է հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գրասենյակում: |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700133