Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2000-05.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.27/17(59)
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2000
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.12.2001

329.0011.20.1100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2000 թվականի N 11
ք. Երևան

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Ելնելով Հանձնաժողովի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը (կանոնները) կոդիֆիկացնելու և համակարգելու նպատակից, և

 

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 1, 2 և 3 կանոնները:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Ընդհանուր դրույթներ» վերնագրի ներքո, որը կազմում է Կանոնագրքի բաղկացուցիչ մասը:

 

Հայաստանի Հանրապետության
Արժեթղթերի
 հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Կանոն 1. Կանոնագիրքը: Անվանումը

 

(ա) Սույն Կանոնագիրքը ներառում է Հանձնաժողովի կողմից արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակով սահմանված Կանոնները` դրանց կոդիֆիկացիայի նպատակով:

 

(բ) Սույն Կանոնագրքի անվանումն է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք», իսկ կրճատ անվանումը` «Արժեթղթերի շուկայի կանոնագիրք» կամ «ԱՇԿ»:

 

Կանոն 2. Կառուցվածքը: Կոդիֆիկացիան և հղումները

 

(ա) Սույն Կանոնագիրքը բաղկացած է հետևյալ բաժիններից` Բաժին Ա` «Ընդհանուր դրույթներ» , Բաժին Բ` «Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ», Բաժին Գ` «Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր», Բաժին Դ` «Մասնագիտացված անձինք» և Բաժին Ե` «Ինքնակարգավորվող կազմակերպություններ»: Յուրաքանչյուր Բաժինը բաղկացած է Վերնագրերից:

 

(բ) Վերնագիրը միավորում են Հանձնաժողովի կողմից սահմանված Կանոնները ըստ կարգավորման առարկայի: Վերնագրի անվանումը համառոտակի բնորոշում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան: Յուրաքանչյուր վերնագրից հետո սահմանվում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան («Առարկա») և Օրենքի այն դրույթները, որոնց ուժով` հանձնաժողովը սահմանել է տվյալ Վերնագրի կանոնները («Աղբյուրը,):

 

(գ) Օգտագործման հարմարության և պարզության համար Կանոնագրքի կառուցվածքը և Կանոնների հերթականությունն ու համարակալումը հետևում է Օրենքի կառուցվածքի և հոդվածների հերթականության տրամաբանությանը:

 

(դ) Կանոնները (բացառությամբ սույն Վերնագրի Կանոններից) համարակալվում են Օրենքի այն հիմնական հոդվածի, դրա կետի և ենթակետի համարով, որից բխում է տվյալ կանոնը: Տվյալ համարին «գծիկից» հետո հետևում է Կանոնի հերթական համարը (Օրինակ` «Կանոն 61.1ա-3» Օրենքի 61 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետից բխող` կարգավորման նույն առարկային վերաբերվող երրորդ կանոնն է): Եթե Օրենքի նույն հոդվածի հիմքով մեկից ավելի կարգավորման առարկա ունեցող Կանոններ են սահմանվում, ապա դրանք միմյանցից տարբերվում են գծիկից առաջ դրված հայերեն մեծատառերով (Օրինակ` «Կանոն 62.1Ա-1» և «Կանոն 62.1Բ-1»` օրենքի նույն հոդվածի նույն կետից բխող, սակայն կարգավորման տարբեր առարկա ունեցող կանոններ են): Նման կանոնները տարբեր Վերնագրերի ներքո են միավորվում: Օգտագործման հարմարության համար կանոնները վերնագրվում են:

 

(ե) Կանոնն ունի հետևյալ կառուցվածքը`

(1) Կանոնը բաղկացած է Ենթականոններից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն փոքրատառերով (օրինակ` (ա), (բ) և այլն).
(2) Ենթականոնը բաղկացած է Կետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող արաբական թվերով (օրինակ` (2)) կամ, եթե շարադրանքը առանձին տողերով չէ` հռոմեական փոքր թվերով (օրինակ` (II)), և
(3) Կետը բաղկացած է ենթակետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն մեծատառերով (օրինակ` (Բ)) կամ, եթե շարադրանքը առանձին տողերով չէ` հռոմեական փոքր թվերով (օրինակ` (ii)):

 

(զ) Սույն Կանոնագրքում հղումները կատարվում են հետևյալ կանոններով`

(1) Վերնագրին հղումը ենթադրում է տվյալ վերնագրի բոլոր Կանոնները:
(2) Այլ Կանոնի ենթականոնին, Կետին կամ ենթակետին հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ` «61.1ա-3(բ)(5)(Ա) Կանոնի համաձայն» հղումը նշանակում է «61.1ա-3 Կանոնի (բ) Ենթականոնի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն»:
(3) Եթե հղում է կատարվում նույն Կանոնի Ենթականոնին, Կետին կամ Ենթակետին, կամ նույն Ենթականոնի Կետին կամ Ենթակետին, կամ նույն Կետի Ենթակետին, ապա հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ` «(բ)(5)(Ա) ենթականոնի համաձայն» հղումը նշանակում է «սույն Կանոնի (բ) ենթականոնի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն»:

 

Կանոն 3. Նպատակն ու մեկնաբանությունը

 

(ա) Սույն Կանոնագրքի Կանոնները սահմանված են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակներից, Օրենքով Հանձնաժողովին վերապահված նորմաստեղծ իրավասության սահմաններում և ի կատարումն հանձնաժողովի` Օրենքով ամրագրված խնդիրների:

 

(բ) Սույն Կանոնագրքի Կանոնները մեկնաբանվում են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակների առավել լիարժեք իրագործման տեսանկյունից: Հանձնաժողովի կողմից ընդունված Կանոնների պաշտոնական մեկնաբանությունները պարտադիր ուժ ունի:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700132

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2001, N 392/01 05.12.2001, N 11
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան