«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10411138
| 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  | 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  | 
| 
 ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ  | 
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ | 
| 
 28 դեկտեմբերի 2010 թ. թիվ 24-Ն  | 
 23 դեկտեմբերի 2010 թ. թիվ 1/1837-Ն  | 
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և երկկողմանի հարաբերություններ» չափորոշիչով (այսուհետ` արտաքին կապերի ոլորտում) Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 32-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1/1280-Ն «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը» համատեղ հրամանը:
| 
 ՀՀ փոխվարչապետ, տարածքային   | 
 ՀՀ արտաքին գործերի նախարար  ___________ Է. Նալբանդյան  | 
| 
 
 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1/1837-Ն  | 
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
I. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
1. Արտաքին կապերի ոլորտը ներառում է Հայաստանի Հանրապետության մարզերի` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ ապակենտրոնացված համագործակցությունը, իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական և այլ պարտավորությունների կատարմանը:
2. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից աշխատանքները գնահատվում են սույն ուղեցույցի համաձայն հաստատվող` ոլորտի համար տարեկան միջոցառումների ծրագրերի (այսուհետ` ծրագիր) կատարողականի հիման վրա:
3. Մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (պատճենը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը) համաձայնությանն է ներկայացնում մարզպետարանների հաջորդ տարվա ծրագրերի նախագծերը` Աղյուսակ 1-ի տեսքով:
4. Մարզպետարաններն իրենց ծրագրերի նախագծերը կազմելիս խորհրդակցում են գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարման նպատակով անհրաժեշտ հարցերը հստակեցնելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ ծրագրի նախագծում կարող է կատարել որոշակի ճշգրտումներ, ուղղումներ կամ առաջարկել նոր միջոցառումներ:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:
II. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
7. Աղյուսակ 1-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 1-ին կետ) նշանակում է Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների (այդ թվում` ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում) կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի կատարումը` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության շրջանակներում:
Աղյուսակի 2-րդ սյունակի 1-ին կետում (Միջոցառման անվանումը) թվարկվում են բոլոր միջոցառումները, որոնք պետք է կատարվեն տարվա ընթացքում մարզպետարանների կողմից` նշված պայմանագրերի և ծրագրերի կատարման նպատակով:
Աղյուսակի 3-րդ սյունակի 1-ին կետում լրացվում են 2-րդ սյունակի 1-ին կետում նշված միջոցառումների կատարման նախատեսվող ժամկետները:
8. Աղյուսակ 1-ի «Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում և կատարում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 2-րդ կետ) նշանակում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում, ինչպես նաև` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների արդեն իսկ կնքված համաձայնագրերի և այլ փաստաթղթերի կատարում:
Աղյուսակի 2-րդ սյունակի 2-րդ կետում նշվում են կոնկրետ համաձայնագրերը կամ այլ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստորագրել, ինչպես նաև` արդեն իսկ կնքված փաստաթղթերի կատարման նպատակով նախատեսվող միջոցառումները:
Աղյուսակի 3-րդ սյունակի 2-րդ կետում լրացվում են ինչպես 2-րդ սյունակի 1-ին կետում նշված համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի ստորագրման նախատեսվող ժամկետները, այնպես էլ կնքված փաստաթղթերի կատարմանն ուղղված միջոցառումների նախատեսվող ժամկետները:
9. Աղյուսակ 1-ի «Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 3-րդ կետ) նշանակում է ինչպես օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ մարզպետի կամ մարզպետարանի պաշտոնյաների կողմից կատարվող աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցերի, այնպես էլ օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզ կատարվող աշխատանքային այցերը և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Աղյուսակի 2-րդ սյունակի 3-րդ կետում նշվում են նախատեսվող փոխադարձ այցերը, նախկինում տեղի ունեցած այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ տվյալ տարում ձեռնարկվելիք քայլերը:
Աղյուսակի 3-րդ սյունակի 3-րդ կետում նշվում են նախատեսվող այցերի ժամկետները:
10. Աղյուսակ 1-ի «Բազմակողմ և այլ միջոցառումներ» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 4-րդ կետ) նշանակում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող` պետությունների տարածքային միավորների մասնակցությամբ բազմակողմ հավաքներին (համաժողով, խորհրդաժողով, սեմինար, հանդիպում և այլն) մասնակցությունը:
Աղյուսակի 2-րդ սյունակի 4-րդ կետում նշվում են նախատեսվող միջոցառումները:
Աղյուսակի 3-րդ սյունակի 4-րդ կետում նշվում են նախատեսվող միջոցառումների ժամկետները:
11. Աղյուսակի 4-րդ սյունակում (Միջոցառման կատարման մասնակից/պատասխանատու այլ մարմիններ) նշվում են կոնկրետ միջոցառման համար ներգրավվածություն և/կամ պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները:
III. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
12. Հայաստանի Հանրապետության մարզպետները ծրագրերի կատարողականները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 25-ը` Աղյուսակ 2-ի տեսքով:
13. Աղյուսակի 1, 2ա և 3ա սյունակների 1, 2, 3 և 4 կետերում նույնությամբ նշվում են ծրագրի (Աղյուսակ 1) 1, 2 և 3 սյունակների 1, 2, 3 և 4 կետերում նշված տվյալները:
14. Աղյուսակի 2բ սյունակում նշվում են չնախատեսված միջոցառումների անվանումները, իսկ 3բ սյունակում` միջոցառումների կատարման փաստացի ժամկետները:
15. Աղյուսակի 4-րդ սյունակում նշվում են, թե ինչպիսի արդյունքներ է տվել միջոցառումների կատարումը, ձեռք բերված պայմանավորվածություններին ինչ ընթացք է տրվել, իսկ եթե նախատեսված միջոցառումները չեն կատարվել, ապա նշվում են պատճառները:
IV. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
16. Արտաքին կապերի ոլորտում մարզպետների աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ`
1) տարեկան ծրագրի առաջին աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 7-րդ կետ)` առավելագույնը 0,75 միավոր.
2) տարեկան ծրագրի երկրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 8-րդ կետ)` առավելագույնը 1,5 միավոր.
3) տարեկան ծրագրի երրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 9-րդ կետ)` առավելագույնը 0.5 միավոր.
4) տարեկան ծրագրի չորրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 10-րդ կետ)` առավելագույնը 0,25 միավոր:
17. Ծրագրերի կատարողականը յուրաքանչյուր աշխատանքային ուղղությամբ գնահատելիս հաշվի են առնվում ինչպես քանակական և որակական/բովանդակային ցուցանիշները, այնպես էլ այն գործոնները, որոնք կարող են ազդեցություն ունենալ քանակական և որակական/բովանդակային ցուցանիշների վրա:
18. Քանակական և որակական/բովանդակային ցուցանիշների վրա ազդող գործոններն են.
1) յուրաքանչյուր միջոցառման կատարման նախատեսված ժամկետը չպահպանելու օբյեկտիվ պատճառները.
2) նախատեսված միջոցառման չկատարման օբյեկտիվ պատճառները, այդ թվում` այդ միջոցառման համար ներգրավվածություն և/կամ պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքային միավորի և միջազգային կազմակերպության դերակատարության գործոնը.
3) յուրաքանչյուր մարզի տեղային սոցիալ-տնտեսական և աշխարհագրական առանձնահատկությունները, որոնք օբյեկտիվորեն այլ մարզի/մարզերի համեմատությամբ առավել նպաստավոր կամ աննպաստ պայմաններ են ստեղծում որևէ աշխատանքային ուղղությամբ միջոցառում նախատեսելու կամ կատարելու առումով:
19. Քանակական ցուցանիշները ձևավորվում են յուրաքանչյուր ուղղությամբ նախատեսված և կատարված միջոցառումների քանակով:
Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ մարզպետը չի նախատեսել միջոցառում, ապա այդ ուղղություններով գնահատականը զրո է:
Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ որևէ կոնկրետ միջոցառում չի կատարվել, ապա այդ միջոցառման համար կատարվում է գնահատականի նվազեցում սույն ուղեցույցի 22-րդ կետում նշված կարգով և չափով:
Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ միջոցառման չկատարումը, ելնելով սույն ուղեցույցի 18-րդ կետում նշված գործոններից, համարվում են օբյեկտիվ, ապա այն չի հաշվարկվում ընդհանուր գնահատականի քանակական ցուցանիշների մեջ:
20. Որակական/բովանդակային ցուցանիշներն են.
1) 1-ին աշխատանքային ուղղության համար`
մարզում Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի և այլ փաստաթղթերի կատարմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը, ստացված գործնական արդյունքները.
2) 2-րդ աշխատանքային ուղղության համար`
- սկզբնական փուլում, օտարերկրյա պետության տարածքային միավորի/միավորների հետ համաձայնագրի/համաձայնագրերի բացակայության պայմաններում, համաձայնագրերի ստորագրումը.
- հետագայում կնքված համաձայնագրի/համաձայնագրերի կատարումը և կատարման շնորհիվ արձանագրված արդյունքները.
3) 3-րդ աշխատանքային ուղղության համար`
փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերը և ձեռնարկված քայլերի հետևանքով ստացված արդյունքները.
4) 4-րդ աշխատանքային ուղղության համար`
համապատասխան բազմակողմ և այլ միջոցառումներում մասնակցության արդյունքում ձեռք բերած օգտակար փորձի, գիտելիքների մարզում կիրառման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և ստացված արդյունքները:
21. Յուրաքանչյուր աշխատանքային ուղղությամբ կատարված միջոցառման որակական ցուցանիշները գնահատվում են տոկոսներով:
22. Յուրաքանչյուր աշխատանքային ուղղության համար գնահատականը այդ ուղղությամբ կատարված բոլոր միջոցառումների քանակական և որակական ցուցանիշներից ստացված գործակցի (տոկոսներով) և այդ ուղղության համար նախատեսված առավելագույն գնահատականի արտադրյալն է, որը կարող է պակասել տվյալ ուղղությամբ առավելագույն գնահատականի 5 տոկոսի չափով նախատեսված և չկատարված միջոցառման համար:
Օրինակ, եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումները կատարվել են և դրանցից յուրաքանչյուրին տրվել են համապատասխանաբար 90, 80, 75, 60 և 85 տոկոս, ապա տվյալ դրա միջինը` 78 տոկոսը բազմապատկվում է 1.5-ով:
Եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումներից կատարվել են 4-ը, և 1-ի չկատարումը համարվել է օբյեկտիվ, ապա միջինը ձևավորվում է չորս միջոցառումներին տրված գնահատականներով: Ենթադրենք, յուրաքանչյուր կատարված միջառմանը տրվել են համապատասխանաբար 90, 80, 75 և 85 տոկոս, ապա դրա միջինը` 82.5 տոկոսը բազմապատկվում է 1.5-ով:
Եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումներից կատարվել են 4-ը, և 1-ը չի կատարվել, ապա միջինը ձևավորվում է չորս միջոցառումներին տրված գնահատականների հանրագումարը բաժանելով 4-ի: Ընդհանուր գնահատականն այս դեպքում ձևավորվում է ինչպես նախորդ դեպքում (միջին տոկոսային ցուցանիշը բազմապատկված 1.5-ով), սակայն ուղղության վերջնական գնահատականը ստանալու նպատակով` չկատարված ամեն միջոցառման համար հանվում է 0,075 միավոր (առավելագույն 1.5 միավորի 5 տոկոսը):
Եթե նույն աշխատանքային ուղղությամբ նախատեսված 5 միջոցառումներից բոլորը կատարվել են, և բացի այդ կատարվել է 1 չնախատեսված միջոցառում, ապա միջինը ձևավորվում է կատարված 5 նախատեսված միջոցառումների միջին տոկոսային ցուցանիշի, իսկ չնախատեսված և կատարված միջոցառման որակական տոկոսային ցուցանիշի` ընդհանուր ձևավորված միջին ցուցանիշից բարձր լինելու դեպքում, տոկոսային միջինը կազմում է բոլոր կատարված միջոցառումների (նախատեսված և չնախատեսված) որակական տոկոսային ցուցանիշների միջինը: (Գնահատման մանրամասն մեխանիզմը և գնահատման օրինակները նկարագրված են Աղյուսակ 3-ում)
Աղյուսակ 1
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի սխեմա
| 
 Հ/հ  | 
 Աշխատանքի ուղղությունը  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Միջոցառման կատարման նախատեսվող ժամկետները  | 
 Միջոցառման կատարման մասնա-կից/պատասխանատու այլ մարմիններ  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | |
| 
 1.  | 
 Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում  | 
|||
| 
 2.  | 
 Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի /ծրագրերի կնքում և կատարում  | 
|||
| 
 3.  | 
 Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում  | 
|||
| 
 4.  | 
 Բազմակողմ և այլ միջոցառումներ  | 
Աղյուսակ 2
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի սխեմա
| 
 Հ/հ  | 
 Աշխատանքի ուղղությունը  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Միջոցառումների ժամկետները  | 
 Աշխատանքի կատարման  | ||
| 
 նախատեսված  | 
 չնախատեսված, սակայն փաստացի կատարված  | 
 նախատեսված  | 
 փաստացի  | |||
| 
 1  | 
 2ա  | 
 2բ  | 
 3ա  | 
 3բ  | 
 4  | |
| 
 1.  | 
 Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում  | 
|||||
| 
 2.  | 
 Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի /ծրագրերի կնքում և կատարում  | 
|||||
| 
 3.  | 
 Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում  | 
|||||
| 
 4.  | 
 Բազմակողմ և այլ միջոցառումներ  | 
|||||
Աղյուսակ 3
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի որևէ կոնկրետ ուղղության գնահատման օրինակ
| 
 Մարզը  | 
 Նախատեսված միջոցա-ռումների քանակ  | 
 Կատարված միջոցա-ռումների քանակ  | 
 Նախատեսված միջոցառումների կատարման որակական ցուցանիշ  | 
 Նախատեսված կատարված միջոցառումների գնահատական  | 
 Նախատեսված չկատարված միջոցառումների քանակ  | 
 Չնախատեսված կատարված միջոցառումների քանակ  | 
 Չնախատեսված կատարված միջոցառումների կատարման որակական ցուցանիշ  | 
 Վերջնական գնահատական  | 
| 
 A  | 
 4  | 
 4  | 
 1) 70%  | 
 1,5*80%=1,20  | 
 1,20 միավոր  | |||
| 
 B  | 
 5  | 
 4  | 
 1) 70%  | 
 1,5*75%=1,125  | 
 1  | 
 1,125-0,075=1,05 միավոր  | ||
| 
 C  | 
 4  | 
 5  | 
 1) 70%  | 
 1,5*75%=1,125  | 
 1  | 
 5) 70%   | 
 1,125 միավոր  | |
| 
 D  | 
 5  | 
 3  | 
 1) 80%  | 
 1,5*85%=1,275  | 
 3   | 
 1  | 
 3) 90%   | 
 1,5*86,67-3*0,075=1,075 միավոր  | 
| 
 E  | 
 2  | 
 5  | 
 1) 80%  | 
 1,5*75%=1,125  | 
 3  | 
 3) 80%  | 
 1,5*84%=1,26 միավոր  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 09.07.2015, N 698-Ն | 27.08.2015, թիվ 24-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|