«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302431
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2002 թ. |
N 261-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև թիվ 1-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Հրահանգը սահմանում է «Կազմակերպության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» (ձև թիվ 1-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2 Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
1.3 Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:
1.4 Կազմակերպության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
1.5 Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություններ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:
1.6 Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
1.7 Կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական հաշվետվության մեջ եկամուտներն ու ծախսերն արտացոլվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում դրանք համապատասխանաբար հաշվեգրվել (հաշվարկվել) կամ կատարվել են, անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացման (հատուցման) կամ դրանց դիմաց վճարման ժամկետներից (հաշվեգրման սկզբունք):
1.8 Փակագծերում ցույց տրված գումարները թվաբանական գործողություններում դիտվում են որպես հանվող գումարներ:
1.9 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից` 1. «Ֆինանսական արդյունքներ», 2. «Դրամական միջոցների մուտքեր», 3. «Դրամական միջոցների ելքեր»:
2.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Ֆինանսական արդյունքներ» բաժնում եկամուտները (ներառյալ իրացումից հասույթը) ցույց են տրվում առանց անուղղակի հարկերի (զուտ հասույթ, զուտ եկամուտ):
2.1.1. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից զուտ հասույթ» տողում (010) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից զուտ հասույթը առանց անուղղակի հարկերի (611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից զուտ հասույթ» հաշվի զուտ կրեդիտային շրջանառությունը, որն իրենից ներկայացնում է 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի կրեդիտային շրջանառության և 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» հաշվի դեբետային շրջանառության տարբերությունը):
2.1.2. «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» տողում (020) ցույց է տրվում վաճառված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ինքնարժեքը (711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» հաշվի զուտ դեբետային շրջանառությունը (ճշգրտվում են հետ վերադարձված արտադրանքի և ապրանքների ինքնարժեքով):
2.1.3. «Համախառն շահույթ, վնաս(-)» տողում (030) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,ծառայությունների իրացումից համախառն շահույթը, վնասը(-)՝ (տող 010-տող 020): Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.4.«Իրացման ծախսեր» տողում (040) ցույց են տրվում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների ծառայությունների առաքման և իրացման հետ կապված ծախսերը (712 «Իրացման ծախսեր» հաշվի դեբետային շրջանառությունը):
2.1.5. «Վարչական ծախսեր» տողում (050) ցույց են տրվում վարչական ծախսերը (713 «Վարչական ծախսեր» հաշվի դեբետային շրջանառությունը):
2.1.6. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-)» տողում (060) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթը, վնասը(-)՝ (տող 030-տող 040-տող 050): Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.7.«Գործառնական այլ եկամուտներ» տողում (070) ցույց են տրվում գործառնական գործունեությունից ստացված այն եկամուտները, որոնք չեն արտացոլվել «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» (010) տողում, (614 «Գործառնական այլ եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառությունը):
2.1.8. «Գործառնական այլ ծախսեր» տողում (080) ցույց են տրվում գործառնական գործունեության հետ կապված այն ծախսերը, որոնք չեն արտացոլվել «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք», «Իրացման ծախսեր», «Վարչական ծախսեր» տողերում (020, 040, 050) (714 «Գործառնական այլ ծախսեր» հաշվի դեբետային շրջանառությունը):
2.1.9. «Գործառնական շահույթ, վնաս(-)» տողում (090) ցույց է տրվում կազմակերպության գործառնական գործունեության արդյունքը՝ շահույթ կամ վնաս (տող 060+տող 070-տող 080): Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.10. «Ֆինանսական ծախսեր» տողում (100) ցույց են տրվում ստացված վարկերի և փոխառությունների, ինչպես նաև ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսերը:
2.1.11. «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվարկվող ներդրումների գծով շահույթ, վնաս(-)» տողում (110) ցույց է տրվում կապակցված կազմակերպությունների շահույթի, վնասի(-) բաժնեմասը՝ ներդրումները բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելիս: Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.12. «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից և պարտավորությունների մարումներից շահույթ, վնաս(-)» տողում (120) ցույց է տրվում ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից և պարտավորությունների մարումներից եկամուտների և ծախսերի տարբերությունը: Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.13. «Այլ ոչ գործառնական շահույթ, վնաս(-)» տողում (130) ցույց է տրվում սույն կետի «ա» ենթակետում նշված եկամուտների և «բ» ենթակետում նշված ծախսերի տարբերությունը.
ա) Եկամուտներ՝
● ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ (621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն),
● ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ (622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն),
● ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ (624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն),
● արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ (625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն),
● ոչ գործառնական ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ (626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն),
● Ֆինանսական ներդրումներից եկամուտներ (բացի բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից) (627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն),
● ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ (628 «Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն),
● ոչ գործառնական այլ եկամուտներ (629 «Ոչ գործառնական այլ եկամուտներ» հաշվի կրեդիտային շրջանառություն, բացառությամբ 6291 «Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելիս» երկրորդ կարգի հաշվի կրեդիտային շրջանառության, ինչպես նաև սույն հաշվետվության վերը նշված եկամտային տողերում չարտացոլված սովորական գործունեությունից այլ եկամուտներ),
բ) Ծախսեր՝
● ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր (721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» հաշվի դեբետային շրջանառություն),
● ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր (722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» հաշվի դեբետային շրջանառություն),
● ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր (724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր» հաշվի դեբետային շրջանառություն),
● արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր (725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր» հաշվի դեբետային շրջանառություն),
● ոչ գործառնական ֆինանսական գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր (726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից՝ (անհավաքագրելիությունից ) ծախսեր» հաշվի դեբետային շրջանառություն),
● անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր (728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր» հաշվի դեբետային շրջանառություն),
● ոչ գործառնական այլ ծախսեր(729 «Ոչ գործառնական այլ ծախսեր» հաշվի դեբետային շրջանառություն, բացառությամբ 7291 «Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը՝ ներդրումները բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելիս» երկրորդ կարգի հաշվի դեբետային շրջանառության, ինչպես նաև սույն հաշվետվության վերը նշված ծախսային տողերում չարտացոլված սովորական գործունեությունից այլ ծախսեր)»:
Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.14. «Սովորական գործունեությունից շահույթ, վնաս(-)» տողում (140) ցույց է տրվում կազմակերպության սովորական գործունեությունից ստացված շահույթը, վնասը(-)՝ (տող 090-տող 100+տող 110+տող 120 +տող 130): Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով :
2.1.15. «Արտասովոր դեպքերից շահույթ, վնաս(-) տողում (150) ցույց է տրվում արտասովոր դեպքերի հետևանքով առաջացած շահույթը, վնասը(-) (631«Արտասովոր եկամուտներ» հաշվի կրեդիտային և 731 «Արտասովոր ծախսեր» հաշվի դեբետային շրջանառությունների տարբերությունը): Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.16. «Զուտ շահույթ, վնաս (-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը» տողում (160) ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթը, վնասը(-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը կամ շահութահարկի գծով եկամտի (փոխհատուցման) ավելացումը՝ (տող140+տող150): Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.1.17. «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» տողում (170) ցույց է տրվում շահութահարկի գծով ծախսը (եկամուտը (փոխհատուցումը), որը կազմված է ընթացիկ հարկի գծով ծախսից և հետաձգված հարկի գծով ծախսից (եկամտից (փոխհատուցումից)) (751 «Շահութահարկի գծով ծախս ((փոխհատուցում) հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը): Արդյունքում, եթե առաջանում է շահութահարկի գծով ծախս, սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով, եթե առաջանում է շահութահարկի գծով փոխհատուցում (եկամուտ)՝ ցույց է տրվում առանց նշանի:
2.1.18. «Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի նվազեցումից հետո» տողում (180) ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթը, վնասը(-)՝ հաշվի առած նաև շահութահարկի գծով ծախսը (եկամուտը)՝ (տող160+տող170): Վնասի դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.2. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐ
2.2.19. «Դրամական միջոցների մնացորդը տարեսկզբին» տողում (190) ցույց է տրվում դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը:
2.2.20. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից» տողում (200) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց ստացված դրամական միջոցների գումարը:
2.2.21. «Գործառնական այլ գործունեությունից» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, արագամաշ առարկաների և պաշարների այլ տեսակների իրացումից, վարձավճարներից, ռոյալթիներից, դրամական միջոցների համարժեքներ հանդիսացող ներդրումներից ստացված տոկոսներից, տույժերից, տուգանքներից, դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից, նյութական վնասի փոխհատուցումից, արտասովոր դեպքերից, անհատույց ստացված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև գործառնական այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:
2.2.22. «Ընդամենը գործառնական գործունեությունից մուտքեր» տողում (220) ցույց է տրվում գործառնական գործունեությունից ստացված դրամական միջոցների հանրագումարը՝ (տող 200+տող 210):
2.2.23. «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վաճառքներից» տողում (230) ցույց է տրվում ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վաճառքներից ստացված դրամական միջոցների գումարը:
2.2.24. «Ֆինանսական ակտիվներով գործառնություններից» տողում (240) ցույց է տրվում այլ կազմակերպությունների սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր), այլ կազմակերպությունների պարտքային արժեթղթերի (պարտատոմսեր, մուրհակներ) վաճառքներից, այլ կազմակեպություններին տրամադրված փոխառությունների մարումից, ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի մարումից ստացված դրամական միջոցների գումարը (այն գործիքները, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով, սույն տողում չեն ներառվում):
2.2.25. «Շահաբաժինների և տոկոսների ստացումից» տողում (250) ցույց է տրվում շահաբաժինների և տոկոսների (ներառյալ ֆինանսական վարձակալության գծով ստացումները) ձևով ստացված դրամական միջոցների գումարը (բացառությամբ դրամական միջոցների համարժեքներ հանդիսացող ներդրումներից ստացված տոկոսների):
2.2.26. «Տոկոսների ստացումից» տողում (251) ցույց է տրվում տոկոսների (ներառյալ ֆինանսական վարձակալության գծով ստացումները) ձևով ստացված դրամական միջոցների գումարը (բացառությամբ դրամական միջոցների համարժեքներ հանդիսացող ներդրումներից ստացված տոկոսների):
2.2.27.«Ներդրումային այլ գործունեությունից» տողում (260) ցույց է տրվում ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերից (որոնք չեն կնքվել դիլերային կամ առևտրային նպատակներով, կամ որոնցից մուտքերը չեն դասակարգվել որպես մուտքեր ֆինանսական գործունեությունից), արտասովոր դեպքերից ստացված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ներդրումային այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:
2.2.28. «Ընդամենը ներդրումային գործունեությունից մուտքեր» տողում (270) ցույց է տրվում ներդրումային գործունեությունից դրամական միջոցների մուտքերի հանրագումարը՝ (տող 230+տող 240+տող 250+տող 260):
2.2.29. «Սեփական կապիտալի գործիքների թողարկումից և վերավաճառքից» տողում (280) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված (հետ գնված) սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր) վաճառքից (վերավաճառքից) ստացված դրամական միջոցների գումարը:
2.2.30. «Ստացված վարկերից և փոխառություններից» տողում (290) ցույց է տրվում այլ կազմակերպություններից ստացված վարկերից և փոխառություններից (ներառյալ արժեթղթերի թողարկումից) դրամական միջոցների մուտքերի գումարը:
2.2.31. «Ֆինանսական այլ գործունեությունից» տողում (300) ցույց է տրվում ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերից (որոնցից մուտքերը դասակարգվել են որպես մուտքեր ֆինանսական գործունեությունից), արտասովոր դեպքերից ստացված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ֆինանսական այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:
2.2.32. «Ընդամենը ֆինանսական գործունեությունից մուտքեր» տողում (310) ցույց է տրվում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի հանրագումարը՝ (տող 280+տող 290+ տող 300):
2.2.33. «Ընդամենը դրամական միջոցների մուտքեր» տողում (320) ցույց է տրվում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեություններից ստացված դրամական միջոցների մուտքերի հանրագումարը՝ (տող 220+ տող 270+տող 310):
2.3. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԵՐ
2.3.34. «Նյութերի, ապրանքների ձեռք բերման գծով» տողում (330) ցույց է տրվում կազմակերպության գործառնական գործունեության իրականացման նպատակով նյութերի, ապրանքների, աճեցվող և բտվող կենդանիների, արագամաշ առարկաների ձեռք բերման դիմաց մատակարարներին վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.35. «Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գծով» տողում (340) ցույց է տրվում կազմակերպության գործառնական գործունեության նպատակով աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց կապալառուներին վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.36. «Վճարումներ աշխատակիցներին և նրանց անունից» տողում (350) ցույց են տրվում կազմակերպության գործառնական գործունեության իրականացման նպատակով աշխատակիցներին դրամական միջոցներով վճարված աշխատավարձը (դրան հավասարեցված վճարումները), ինչպես նաև նրանց անունից կատարված դրամական միջոցների վճարումները (օրինակ՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, եկամտահարկ, ալիմենտ), բացի այլ հոդվածներում ներառվածներից (օրինակ՝ հիմնական միջոցների կառուցման համար վճարված):
2.3.37. «Վճարումներ բյուջե» տողում (360) ցույց է տրվում կազմակերպության կողմից հարկերի (բացի եկամուտներից), տուրքերի, դրանց դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների և բյուջե գանձվող այլ վճարների գծով վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.38. «Վճարումներ սոցիալական ապահովագրության հիմնադրամ» տողում (370) ցույց է տրվում գործառնական գործունեությունում զբաղված աշխատողների պարտադիր սոցիալական ապահովագրության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը, ներառյալ դրանց գծով վճարված տույժերն ու տուգանքները (բացի աշխատակիցների անունից վճարվածների):
2.3.39. «Գործառնական այլ գործունեությունից» տողում (380) ցույց է տրվում անհատույց տրված, գործուղման, պայմանագրային պարտավորությունների խախտման համար տույժերի և տուգանքների, արտասովոր դեպքերի հետևանքով վճարված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև գործառնական այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.40. «Ընդամենը գործառնական գործունեությունից ելքեր» տողում (390) ցույց է տրվում գործառնական գործունեության հետ կապված դրամական միջոցների ելքերի հանրագումարը (տող 330+տող 340+տող 350+ տող 360+տող 370+տող 380):
2.3.41. «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման գծով» տողում (400) ցույց է տրվում ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման կամ կառուցման համար վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.42. «Հողի գնում» տողում (401) ցույց է տրվում հողի ձեռք բերման համար վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.43. «Ծրագրավորման ապահովում, ստեղծում, ձեռք բերում» տողում (402) ցույց է տրվում ծրագրավորման ապահովման, ստեղծման և ձեռք բերման համար վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.44. «Ոչ նյութական ակտիվների ձեռք բերում» տողում (403) ցույց են տրվում ոչ նյութական ակտիվների ձեռք բերման համար վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.45. «Ֆինանսական ակտիվների ձեռք բերումից, փոխառությունների տրամադրումից» տողում (410) ցույց է տրվում այլ կազմակերպությունների սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր), այլ կազմակերպությունների պարտքային արժեքների ձեռք բերման համար, այլ կազմակերպություններին փոխառությունների տրամադրումից դրամական միջոցների ելքերի գումարը (այն գործիքները, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով, սույն տողում չեն ներառվում):
2.3.46. «Ներդրումային այլ գործունեությունից» տողում (420) ցույց է տրվում ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերի դիմաց (որոնք չեն կնքվել դիլերային կամ առևտրային նպատակներով կամ որոնցից ելքերը չեն դասակարգվել որպես ելքեր ֆինանսական գործունեությունից), արտասովոր դեպքերի հետևանքով վճարված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ներդրումային այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.47. «Ընդամենը ներդրումային գործունեությունից ելքեր» տողում (430) ցույց է տրվում ներդրումային գործունեությունից դրամական միջոցների ելքերի հանրագումարը՝( տող 400+տող 410+տող 420):
2.3.48. «Ստացված վարկերի և փոխառությունների մարումից» տողում (440) ցույց է տրվում ստացված վարկերի և փոխառությունների, թողարկված պարտքային արժեթղթերի, ֆինանսական վարձակալության գծով կրեդիտորական պարտքի մարման համար վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.49. «Վճարված շահաբաժիններ և տոկոսներ» տողում (450) ցույց է տրվում կազմակերպության կողմից բաժնետերերին (մասնակիցներին, հիմնադիրներին) վճարված շահաբաժինների, ինչպես նաև ստացված վարկերի և փոխառությունների գծով վճարված տոկոսները (ներառյալ ֆինանսական վարձակալության գծով վճարվածները):
2.3.50. «Վճարված տոկոսներ» տողում (451) ցույց է տրվում ստացված վարկերի և փոխառությունների գծով վճարված տոկոսները:
2.3.51. «Ֆինանսական այլ գործունեությունից ելքեր» տողում (460) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր) հետ գնման, ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերի (որոնցից ելքերը դասակարգվել են որպես ելքեր ֆինանսական գործունեությունից) գծով, արտասովոր դեպքերի հետևանքով վճարված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ֆինանսական այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:
2.3.52. «Ընդամենը ֆինանսական գործունեությունից ելքեր» տողում (470) ցույց է տրվում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ելքերի հանրագումարը՝ (տող 440+տող 450+տող 460):
2.3.53. «Ընդամենը դրամական միջոցների ելքեր» տողում (480) ցույց է տրվում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեություններից դրամական միջոցների ելքերի հանրագումարը՝ (տող 390+ տող 430+ տող 470):
2.3.54. «Ընդամենը դրամական միջոցների զուտ հոսքեր» տողում (490) ցույց է տրվում դրամական միջոցների մուտքերի և ելքերի տարբերությունը (տող 320-տող 480): Բացասական լինելու դեպքում սույն տողի գումարը ցույց է տրվում մինուս(-) նշանով:
2.3.55. «Դրամական միջոցների մնացորդը տարեվերջին» տողում (500) ցույց է տրվում դրամական միջոցների տարեվերջի մնացորդը (տող 190+տող 490):
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
Ձև թիվ 1-Ֆ Հաստատված է՝ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը: | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հունվար-դեկտեմբեր 200_____ թ.
հազար դրամ*
Ցուցանիշի անվանումը | Տողի ծածկա- գիրը |
Նախորդ տարի | Հաշվետու տարի | |
1 | 2 | 3 | 4 | |
1. Ֆինանսական արդյունքներ | ||||
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից զուտ հասույթ | 010 | |||
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք | 020 | ( ) | ( ) | |
Համախառն շահույթ, վնաս(-) (տող010-տող020) | 030 | |||
Իրացման ծախսեր | 040 | ( ) | ( ) | |
Վարչական ծախսեր | 050 | ( ) | ( ) | |
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-) (տող030-տող040-տող050) | 060 | |||
Գործառնական այլ եկամուտներ | 070 | |||
Գործառնական այլ ծախսեր | 080 | ( ) | ( ) | |
Գործառնական շահույթ, վնաս(-) (տող060+տող070-տող080) | 090 | |||
Ֆինանսական ծախսեր | 100 | ( ) | ( ) | |
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվարկվող ներդրումների գծով շահույթ, վնաս(-) | 110 | |||
Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից և պարտավորությունների մարումներից շահույթ, վնաս(-) | 120 | |||
Այլ ոչ գործառնական շահույթ, վնաս(-) | 130 | |||
Սովորական գործունեությունից շահույթ, վնաս(-) (տող090-տող100+տող110+տող120+տող130 ) | 140 | |||
Արտասովոր դեպքերից շահույթ, վնաս(-) | 150 | |||
Զուտ շահույթ, վնաս(-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը (տող140 +տող150 ) | 160 | |||
Շահութահարկի գծով ծախս(-), փոխհատուցում(+) | 170 | |||
Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո (տող160+տող170) | 180 | |||
2. Դրամական միջոցների մուտքեր | ||||
Դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը | 190 | |||
Դրամական միջոցների մուտքեր | ||||
Գործառնական գործունեությունից | ||||
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայություններից իրացումից | 200 | |||
Գործառնական այլ գործունեությունից | 210 | |||
Ընդամենը գործառնական գործունեությունից մուտքեր (տող200+ տող210) | 220 | |||
Ներդրումային գործունեությունից | ||||
Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վաճառքներից | 230 | |||
Ֆինանսական ակտիվներով գործառնություններից | 240 | |||
Շահաբաժինների և տոկոսների ստացումից | 250 | |||
որից` տոկոսների ստացումից | 251 | |||
Ներդրումային այլ գործունեությունից | 260 | |||
Ընդամենը ներդրումային գործունեությունից մուտքեր (տող230+տող240+տող250+տող260) | 270 | |||
Ֆինանսական գործունեությունից | ||||
Սեփական կապիտալի գործիքների թողարկումից և վերավաճառքից | 280 | |||
Ստացված վարկերից և փոխառություններից | 290 | |||
Ֆինանսական այլ գործունեությունից | 300 | |||
Ընդամենը ֆինանսական գործունեությունից մուտքեր (տող 280+տող 290+տող 300) | 310 | |||
Ընդամենը դրամական միջոցների մուտքեր (տող220+տող270+տող310) | 320 | |||
3.Դրամական միջոցների ելքեր | ||||
Գործառնական գործունեությունից | ||||
Նյութերի,ապրանքների ձեռք բերման գծով | 330 | |||
Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գծով | 340 | |||
Վճարումներ աշխատակիցներին և նրանց անունից | 350 | |||
Վճարումներ բյուջե | 360 | |||
Վճարումներ սոցիալական ապահովագրության հիմնադրամ | 370 | |||
Գործառնական այլ գործունեությունից ելքեր | 380 | |||
Ընդամենը գործառնական գործունեությունից ելքեր (տող330+տող340+տող350+տող360+տող370 +տող380) | 390 | |||
Ներդրումային գործունեությունից | ||||
Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման գծով | 400 | |||
որից` հողի գնում | 401 | |||
ծրագրավորման ապահովում, ստեղծում, ձեռք բերում | 402 | |||
ոչ նյութական ակտիվների ձեռք բերում | 403 | |||
Ֆինանսական ակտիվների ձեռք բերումից, փոխառությունների տրամադրումից | 410 | |||
Ներդրումային այլ գործունեությունից | 420 | |||
Ընդամենը ներդրումային գործունեություննից (տող400+տող410+տող420) | 430 | |||
Ֆինանսական գործունեությունից | ||||
Ստացված վարկերի և փոխառությունների մարումից | 440 | |||
Վճարված շահաբաժիններ և տոկոսներ | 450 | |||
որից` վճարված տոկոսներ | 451 | |||
Ֆինանսական այլ գործունեությունից | 460 | |||
Ընդամենը ֆինանսական գործունեությունից ելքեր (տող440+տող450+տող460) | 470 | |||
Ընդամենը դրամական միջոցների ելքեր (տող390+տող430+տող470) | 480 | |||
Ընդամենը դրամական միջոցների զուտ հոսքեր (տող320-տող480) | 490 | |||
Դրամական միջոցների տարեվերջի մնացորդը (տող190+տող490) | 500 |
*) հազար դրամներով, ստորակետից հետո առանց տասնորդական նիշի
____ _____________________200 թ. | Ղեկավար` |
_____________________________ | |
Կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
|
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2010, թիվ 50-Ն | 25.02.2011, N 261-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|