«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2002 թ. |
N 259-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև թիվ 1-ՏԳ (եռամսյակային, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (ձև թիվ 1-ՏԳ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետներում:
1.4. Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
1.5. Կազմակերպությունները կազմում են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ: Հաշվետու տարվա ընթացքում եռամսյակային հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով:
1.6. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, ընդ որում, առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է առաջնորդվել ընդհանուր հասույթի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
1.7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
1.8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 5 բաժիններից` 1.«Արտադրանք», 2.«Ծախսեր», 3.«Սուբսիդիաներ և հարկեր կապված ընթացիկ գործունեության հետ», 4.«Պաշարներ», 5.«Առանձին ցուցանիշներ ըստ ոչ հիմնական գործունեության»:
Հաշվետվության բոլոր բաժինները, բացառությամբ 5-րդ բաժնի, պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության տեսակների ցուցանիշները:
2.1. ԱՐՏԱԴՐԱՆՔ
2.1. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից զուտ հասույթ» տողում (010) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից ստացվող զուտ հասույթը (հասույթն՝ առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի): Ընդ որում, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով՝ անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից:
2.1.1. «Արտադրանք, ապրանք, աշխատանքներ, ծառայություններ փոխանակված բարտերով» տողում (011) ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխանակությամբ իրացված արտադրանքի, ապրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, որոնց գնահատման համար հիմք են ընդունվում՝
ա) սեփական արտադրության արտադրանք տրամադրելու դեպքում՝ տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ նախորդ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` իրացված արտադրանքի փաստացի կամ նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքը.
բ) ոչ սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում՝ այդ ապրանքների ձեռք բերման գները:
2.2. «Աշխատողներին բնաիրային ձևով տրված աշխատավարձ» տողում (020) ցույց են տրվում գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի վարձատրության դիմաց տրվող արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ներառյալ տվյալ կազմակերպության արտադրած արտադրանքի, մթերքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում՝ քաղաքացիների եկամուտների բնաիրային ձևով հաշվարկման համար հիմք է ընդունվում տող 011 ա) և բ) կետերում նշվածը:
2.3. «Այլ վճարումներ բնաիրային ձևով» տողում (030) ցույց են տրվում վարկերի մարման և վարկերի տոկոսների դիմաց տրամադրված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալները, որոնց հաշվարկման համար հիմք է ընդունվում տող 011 ա) և բ) կետերում նշվածը:
2.4. «Անհատույց փոխանցում» տողում (040) ցույց են տրվում բարեգործական նպատակներով (օգնություն, նվիրատվություն) կազմակերպություներին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում անհատույց օգնության տրամադրման դեպքում հաշվարկման համար հիմք է ընդունվում տող 011 ա) և բ) կետերում նշվածը:
2.5. «Արտադրանք օգտագործված կազմակերպության ներսում» տողում (050) ցույց են տրվում մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, բաժանմունքներին և կազմակերպության առանձնացված հաշվեկշիռներ ունեցող այլ ստորաբաժանումներին միջանկյալ օգտագործման համար հատկացված արտադրանքի վերաբերյալ տվյալները:
2.6. «Պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխություն» և
2.7. «Անավարտ արտադրության և սեփական արտադրության կիսապատրաստուքների փոփոխություն» տողերում (060 և 070) ցույց է տրվում պատրաստի և անավարտ արտադրության վերջնական և սկզբնական մնացորդների տարբերությունը: Նշված պաշարների փոփոխությունները պետք է գնահատվեն նրանց պահեստավորման պահին գոյություն ունեցող իրացման միջին գներով:
2.8. «Ընդամենը» տողում (080) ցույց է տրվում տող 010, տող 020, տող 030, տող 040, տող 050, տող 060 և տող 070-ի հանրագումարը:
2.9. «Այլ եկամուտներ» տողում (090) ցույց է տրվում բաժնետոմսերի և բաժնեմասերի իրացումից, տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների տեսքով, անվավեր ճանաչված գործարքներից, վարձակալությունից ստացվող եկամուտները և այլն:
2.9.1. «Եկամուտներ վարձակալությունից» տողում (091) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների վարձակալությունից ստացվող եկամուտները:
2.10. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (100) ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որը հաշվարկվում է ամսվա համար յուրաքանչուր օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերերի վրա բաժանելով: Աշխատողների թվաքանակը միջին հաշվով տարվա համար որոշելու նպատակով` աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակի գումարը բաժանվում է 12-ի (եռամսյակը՝ 3-ի, կիսամյակը՝ 6-ի, 9 ամիսը՝ 9-ի) :
2.2. ԾԱԽՍԵՐ
2.11. «Հումք և նյութեր», որից`
2.11.1. «Կազմակերպություններին բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ» տողում (111) ցույց են տրվում այն գումարները, որոնք գնորդները վճարել են բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց կազմակերպություններին:
2.12. «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ»,
2.13. «Վառելիք» և
2.14. «Էներգիա» տողերում (110, 111, 120, 130, 140) ցույց են տրվում արտադրական գործունեության ընթացքում օգտագործված հումքի, նյութերի, բնական պաշարների, ընդերքի, կիսապատրաստուքների, համալրող շինվածքների, վառելիքի և էներգիայի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները՝ ընդունման-հանձնման փոստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ դրանց արժեքը, ապա այն գնահատվում է կազմակերպությունում առկա համանման նյութերի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ փորձաքննության եղանակով որոշված արժեքով) և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից՝ բացառությամբ 198 տողի գումարների:
2.15. «Այլ կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների, ծառայությունների վճարման ծախսեր» տողում (150) ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից արտադրական բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը (արտադրության նախապատրաստման հետ կապված առանձին գործողությունների կատարում, հումքի և նյութերի մշակում, տեխնոլոգիական գործընթացների հսկողություն և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացում, շինարարական բնույթի ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ և այլն):
2.15.1.«Բեռների փոխադրման» տողում (151) ցույց են տրվում կազմակերպության ներսում կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված բեռնման-բեռնաթափման աշխատանքներին վերաբերող (հումքի, նյութերի, գործիքների, պատրաստուքների և այլ տեսակի բեռների պահեստ և պահեստից այլ արտադրամաս տեղափոխում, պատրաստի արտադրանքի պահեստավորում, ինչպես նաև արտադրանքն առաքման կայարան (կառամատույց) տեղափոխելու, ուղեկցելու հետ կապված) ծախսերը:
2.15.2. «Շինարարական բնույթի» տողում (152) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից իրականացված շինարարական աշխատանքների հետ կապված ծախսերը:
2.15.2.1. «Ընթացիկ նորոգում» տողում (152.1) ցույց է տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված ընթացիկ նորոգման հետ կապված ծախսերը:
2.15.2.2. «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տողում (152.2) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերը:
2.15.2.3. «Մեքենաների և սարքավորումների կապիտալ վերանորոգում» տողում (153) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից կատարված մեքենաների և սարքավորումների կապիտալ վերանորոգման ծախսերը:
2.16. «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները)» տողում (160) ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները:
Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական հմտության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):
Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:
2.16.1. «Ուսանողական արձակուրդների վճար» (161) տողում ցույց է տրվում 160 տողից միայն ուսանողական արձակուրդների համար վճարվող գումարը:
2.17. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» տողում (170) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով սոցիալական վճարները, պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցները:
2.18. «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (180) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը, որի մեծությունը որոշվում է` ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհամումների նորմաներից:
2.19. «Այլ ծախսեր» տողում (190) ցույց են տրվում կազմակերպության կողմից իրականացված բոլոր այն ծախսերի գումարը, որոնք չեն նշվել 110, 120, 130, 140, 150, 160, 170 և 180 տողերում: Ընդ որում, այս տողի գումարը պետք է հավասար լինի 191-201 տողերի գումարին:
2.19.1. «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (191) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարը, որը պետք է պարբերաբար բաշխվի նրա լավագույն գնահատականի վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում: Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության ժամկետի որոշման անհնարինության դեպքում նրա ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության գործունեության ժամկետն է:
2.19.2. «Վարձակալական վճարներ» տողում (192) ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հողի, հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:
2.19.2.1. «Շենքերի և շինությունների համար» տողում (192.1) ցույց են տրվում վարձակալված շենքերի և շինությունների վարձակալության վճարները:
2.19.2.2. «Հողի համար» տողում (192.2) ցույց են տրվում հողի դիմաց վարձակալության վճարները:
2.20. «Ապահովագրական վճարներ» տողում (193) ցույց են տրվում որպես ապահովադիր հանդես եկող կազմակերպության գույքի ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները (բացառությամբ՝ նյութական ռեսուրսների սկզբնական արժեքի ձևավորմանը մասնակցող դրանց տեղափոխման հետ կապված ապահովագրավճարները):
2.21. «Վարկերի տոկոսներ» տողում (194) ցույց են տրվում կազմակերպության կողմից ստացված բոլոր տեսակի վարկերի (կարճաժամկետ, երկարաժամկետ, տարկետված, հետաձգված, երկարաձգված, ժամկետանց) դիմաց հաշվարկված տոկոսները:
2.22. «Փոխառությունների տոկոսներ» տողում (195) ցույց են տրվում կազմակերպության կողմից ստացված դրամական և գույքային փոխառությունների (այդ թվում՝ արտարժույթով ստացվածներինը) և այլ ներգրավված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսները:
2.23. «Ներկայացուցչական ծախսեր» տողում (196) ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին (ներառյալ օտարերկրյա) և անհատ ձեռնարկատերերին պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերը:
2.24. «Գործուղման ծախսեր» տողում (197) ցույց են տրվում կազմակերպության աշխատողներին (կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձանց) աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:
2.24.1 «Օրապահիկի ծախսեր» տողում (197.1) ցույց են տրվում գործուղման ծախսերից օրապահիկի համար հատկացված վճարները:
2.25. «Ինքնարժեքի մեջ մտնող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ» (չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ)» տողում (198) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնարժեքի մեջ մտնող (չփոխհատուցվող) հարկերը (բացառությամբ՝ ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի) և այլ պարտադիր վճարները (բյուջե վճարվող բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ, հողի հարկ, գույքահարկ և այլ հարկեր և բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ):
2.26. «Սոցիալական նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին» տողում (199) փոխման հետ կապված աշխատանքից ազատվող աշխատողներին (կազմակերպության լուծարման աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքից ազատման դեպքում) տրվող ելքի նպաստները:
2.27. «Ծախսեր բարեգործական նպատակների համար» տողում (200) ցույց են տրվում բարեգործական նպատակներով հասարակական, կրոնական և բացառապես բարեգործական նպատակներով հիմնված և գործող այլ կազմակերպություններին տրամադրված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում, կատարված ծախսերը արտացոլվում են ինքնարժեքի չափով:
2.28. «Այլ ծառայությունների դիմաց կատարված վճարներ» տողում (201) ցույց են տրվում կազմակերպության այլ ծառայությունների հետ կապված ընդամենը ծախսերը:
2.28.1.«Տեղեկատվական ծառայություն» տողում (201.1) ցույց են տրվում տեղեկատվահաշվողական ծառայության ապահովման հետ կապված ծախսերը:
2.28.2.«Արտագերատեսչական պահակային ծառայություն» տողում (201.2) ցույց են տրվում արտագերատեսչական պահակային ծառայության հետ կապված ծախսերը:
2.28.3.«Աուդիտորական» տողում (201.3) ցույց են տրվում աուդիտորական գործունեության հետ կապված ծախսերը:
2.28.4.«Փոստի և հեռահաղորդակցության» տողում (201.4) ցույց են տրվում փոստի և հեռահաղորդակցության հետ կապված ծախսերը:
2.28.5.«Դատական, իրավաբանական, այլ խորհրդատվական և կառավարման» տողում (201.5) ցույց են տրվում դատական, իրավաբանական, այլ խորհրդատվական և կառավարման հետ կապված ծախսերը:
2.28.6.«Գովազդային» տողում (201.6) ցույց են տրվում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցներով կազմակերպության, ապրանքների (սեփական արտադրանքի), գաղափարների կամ նախաձեռնությունների մասին այն տեղեկությունները տարածելու համար կատարվող ծախսերը, որոնք կոչված են ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունն այդ կազմակերպության ապրանքների (արտադրանքի) կամ նախաձեռնությունների նկատմամբ:
2.28.7.«Ուղևորական տրանսպորտ» տողում (201.7) ցույց են տրվում հասարակական օգտագործման տրանսպորտով, գերատեսչական տրասպորտով աշխատողներին աշխատանքի վայր հասցնելու ծախսերը:
2.28.8.«Երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների» տողում (201.8) ցույց են տրվում բանկային երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների և այլ բանկային ծառայությունների համար ծախսերը:
2.28.9. «Կոմունալ և սպասարկումների ոլորտի» տողում (201.9) ցույց են տրվում տարածքի կանաչապատման, սանիտարական մաքրության, ախտահանման, հյուրանոցային ծառայությունների համար ծախսերը:
2.28.10. 2.28.11. և 2.28.12 «Կրթության, գիտության», «Մշակույթի», «Առողջապահության» տողերում (201.10, 201.11, 201.12) ցույց են տրվում կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության հիմնարկների կողմից ցուցաբերած ծառայությունների համար ծախսերը:
2.28.13. «Այլ ծախսեր» տողում (210) ցույց են տրվում 190 տողից կազմակերպության ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը, որոնք չեն ընդգրկվել 191-201 տողերում:
2.29. «Ընդամենը ծախսեր» տողում (300) ցույց է տրվում տող 110, տող 120, տող 130, տող 140, տող 150, տող 160, տող 170, տող 180, տող 190, տող 210-ի հանրագումարը:
Տեղեկատու.
2.30. «Պատվիրատուի հումքի արժեքը» տողում (400) ցույց է տրվում պատվիրատուի հումքի արժեքը:
2.31. «Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ՝ կրթաթոշակները)» տողում (500) ցույց են տրվում կազմակերպության կողմից կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը՝ ներառյալ կրթաթոշակների հետ կապված ծախսերը:
Կադրերի պարտաստման ծախսեր են համարվում առկա արտադրական գործընթացներին և ընթացակարգերին, աշխատանքի կազմակերպման եղանակներին կամ մեթոդներին տիրապետելու համապատասխան որակավորում ապահովելու նպատակով հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության համար կազմակերպության կողմից կատարած ծախսերը (դասընթացի արժեքը):
Կադրերի վերապատրաստման ծախսեր են համարվում արտադրական նոր գործընթացների և ընթացակարգերի յուրացման, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ եղանակների և մեթոդների ներդրման նպատակով որակավորման հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության համար կազմակերպության կողմից կատարած ծախսերը (դասընթացի արժեքը):
2.32. «Ընդամենը ծախսերից կողմնակի կազմակերպությունների կողմից և տնտեսվարման եղանակով կատարված կապիտալ վերանորոգման ծախսեր» տողում (600) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից և տնտեսվարման եղանակով կատարված կապիտալ վերանորոգման ծախսերի գումարը:
2.32.1. «Շենքերի և շինությունների» տողում (601) ցույց են տրվում տնտեսվարման եղանակով շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմանը վերաբերող ծախսերը:
2.32.2. «Մեքենաների և սարքավորումների» տողում (602) ցույց են տրվում տնտեսվարման եղանակով մեքենաների և սարքավորումների կապիտալ վերանորոգմանը վերաբերող ծախսերը:
2.33. «Սոցիալական զարգացման ծախսեր» տողում (610) ցույց են տրվում սոցիալ-մշակութային օբյեկտների, շինարարության (611) և դրանց պահպանման (612) վրա կատարված ծախսերը, որից առանձնացնել առողջապահության, ֆիզկուլտուրայի, սոցիալական ապահովության (612.1), լուսավորության և մշակույթի (612.2) և բնակկոմունալ տնտեսության (612.3) ծախսերը:
2.3. ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ
2.34. Նշված բաժնի 620 տողում ցույց են տրվում կազմակերպությանը սուբսիդիաների տեսքով անհատույց տրամադրված պետական աջակցության ծավալը (տող 621+տող 622+տող 623+տող 624), որոնցից՝
621 տողում ցույց են տրվում կազմակերպությունում հատուկ անձնակազմի (հաշմանդամների) աշխատուժի ընդգրկման և հումքի որոշակի տեսակների օգտագործման համար տրամադրված սուբսիդիաները:
622-624 տողերում ցույց են տրվում օգտագործված նյութերի գների տարբերության փոխհատուցման, վնասների ծածկման, թափոնները և երկրորդային նյութական արժեքները կազմակերպության կողմից լրացուցիչ վերամշակման ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման համար տրամադրված սուբսիդիաները և այլն:
2.35. 630 տողում ցույց է տրվում 631, 632, 633,634 և 635 տողերի գումարը:
Նշված բաժնի 631, 632, 633, 634 և 635 տողերում ցույց են տրվում կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտահարկի և այլ հարկերի գումարները, որոնք ներառված չեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:
2.4. ՊԱՇԱՐՆԵՐ
2.36. Նշված բաժնի 640 տողում ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող (այդ թվում ճանապարհին և վերամշակման մեջ գտնվող) ապրանքների, նյութերի և օժանդակ միջոցների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի և այլ պաշարների մնացորդների հանրագումարը:
Պաշարները պետք է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:
2.37. «Նյութեր» տողում (650) ցույց է տրվում հումքի և նյութերի (651), վառելիքի (652), շինանյութերի (653), գյուղատնտեսական նշանակության նյութերի (654) և այլ նյութերի (655) մնացորդների հանրագումարը:
2.38. «Աճեցվող և բտվող կենդանիներ» տողում (660) ցույց է տրվում աճեցվող և բտվող մատղաշ կենդանիների, թռչունների, գազանների, ճագարների, մեղվաընտանիքների, ինչպես նաև իրացման համար հիմնական հոտից խոտանված հասուն կենդանիների մնացորդների հանրագումարը:
2.39. «Արագամաշ առարկաներ» տողում (670) ցույց է տրվում կազմակերպության արագամաշ առարկաների և ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցների մնացորդների հանրագումարը: Արագամաշ առարկաներին վերաբերում են այն ակտիվները, որոնց ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարին՝ անկախ դրանց արժեքից:
2.40. «Ընդամենը արտադրական պաշարներ» տողում (680) ցույց է տրվում 650,660,670 տողերի գումարը:
2.41. «Անավարտ արտադրություն» տողում (690) ցույց է տրվում կազմակերպության հիմնական գործունեության արդյունքում անավարտ արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև անավարտ օժանդակ արտադրության մնացորդների հանրագումարը:
2.42. «Պատրաստի արտադրանք» տողում (700) ցույց է տրվում կազմակերպության պատրաստի արտադրանքի և սեփական արտադրության կիսապատրաստուքների մնացորդների հանրագումարը:
2.43. «Ապրանքներ» տողում (710) ցույց են տրվում կազմակերպության կողմից վաճառքի համար ձեռք բերված (ստացված) ապրանքների մնացորդների հանրագումարը: Ձեռք բերված (ստացված) ապրանքներն արտացոլվում են սկզբնական արժեքով, իսկ վաճառվածը (օտարվածը)՝ վաճառքի գներով:
2.44. «Այլ պաշարներ» տողում (720) ցույց է տրվում կազմակերպության փոքրարժեք և արագամաշ առարկաների մնացորդային արժեքը, այլ անավարտ արտադրության մնացորդների հանրագումարը, գալիք ժամանակա-շրջանի ծախսերի մնացորդը, ապրանքների առևտրային հավելագների մնացորդը, շրջանառության ծախսերի մնացորդը և առաքված այն արտադրանքի, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների փաստացի կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքը, որոնց տնօրինման, օգտագործման իրավունքի և պատահական կորստի ռիսկը գնորդին (պատվիրատուին) չի փոխանցվել:
2.5. ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԸՍՏ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Կազմակերպության ոչ հիմնական գործունեության արդյունք հանդիսացող արտադրանքի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) թողարկման ծավալների (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի) վերաբերյալ տեղեկատվությունը ցույց է տրվում հինգերորդ բաժնի 3-րդ սյունակում ըստ 730-ից մինչև 800 տողերում նշված համապատասխան գործունեության տեսակների:
Արտադրանքի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը ցույց է տրվում հինգերորդ բաժնի 4-րդ սյունակում, որում արտացոլվում են ինչպես արտադրական բնույթի, այնպես էլ իրացման (կոմերցիոն) բնույթի ծախսերը:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
Ձև թիվ 1-ՏԳ Հաստատված է՝ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ եռամսյակայինը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, տարեկանը` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը: | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հունվար ___________________ 200 թ.
(տարվա սկզբից աճողական կարգով)
Ցուցանիշների անվանումը | Տողի ծածկա- գիրը |
Ընդամենը | այդ թվում` ըստ հիմնական գործունեության | ||
հաշվետու ժամանա- կաշրջան |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջան | հաշվետու ժամանա- կաշրջան |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջան | ||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. Արտադրանք | |||||
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից զուտ հասույթ | 010 | ||||
որից՝ | |||||
արտադրանք, ապրանք, աշխատանքներ, ծառայություններ փոխանակված բարտերով | 011 | ||||
Աշխատողներին բնաիրային ձևով տրված աշխատավարձ | 020 | ||||
Այլ վճարումներ բնաիրային ձևով | 030 | ||||
Անհատույց փոխանցում | 040 | ||||
Արտադրանք՝ օգտագործված կազմակերպության ներսում | 050 | ||||
Պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխություն | 060 | ||||
Անավարտ արտադրության և սեփական արտադրության կիսապատրաստուքների փոփոխություն | 070 | ||||
Ընդամենը (տող010+տող020+տող030+տող040+տող050+տող060+տող070) | 080 | ||||
Այլ եկամուտներ | 090 | ||||
որից` եկամուտներ վարձակալությունից | 091 | ||||
Տեղեկատու. | |||||
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը | 100 | ||||
2. Ծախսեր | |||||
Հումք և նյութեր | 110 | ||||
որից` կազմակերպություններին բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ | 111 | ||||
Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ | 120 | ||||
Վառելիք | 130 | ||||
Էներգիա | 140 | ||||
Այլ կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների, ծառայությունների վճարներ | 150 | ||||
որից` բեռների փոխադրման | 151 | ||||
շինարարական բնույթի | 152 | ||||
դրանից` ընթացիկ նորոգում | 152.1 | ||||
շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում | 152.2 | ||||
մեքենաների և սարքավորումների կապիտալ վերանորոգում | 153 | ||||
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները) | 160 | ||||
որից` ուսանողական արձակուրդների վճարներ | 161 | ||||
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 170 | ||||
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ | 180 | ||||
Այլ ծախսեր (191-201 տողերի գումար) | 190 | ||||
այդ թվում. ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ | 191 | ||||
վարձակալական վճարներ | 192 | ||||
որից՝ շենքերի և շինությունների համար | 192.1 | ||||
հողի համար | 192.2 | ||||
ապահովագրական վճարներ | 193 | ||||
վարկերի տոկոսներ | 194 | ||||
փոխառությունների տոկոսներ | 195 | ||||
ներկայացուցչական ծախսեր | 196 | ||||
գործուղման ծախսեր | 197 | ||||
որից` օրապահիկի ծախսեր | 197.1 | ||||
ինքնարժեքի մեջ մտնող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ (չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ) | 198 | ||||
սոցիալական նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին | 199 | ||||
ծախսեր բարեգործական նպատակների համար | 200 | ||||
այլ ծառայությունների դիմաց կատարված վճարներ | 201 | ||||
դրանից` տեղեկատվական ծառայության | 201.1 | ||||
արտագերատեսչական պահակային ծառայության | 201.2 | ||||
աուդիտորական | 201.3 | ||||
փոստի և հեռահաղորդակցության | 201.4 | ||||
դատական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման | 201.5 | ||||
գովազդային | 201.6 | ||||
ղուղորական տրանսպորտ | 201.7 | ||||
երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների | 201.8 | ||||
կոմունալ և սպասարկումների ոլորտի | 201.9 | ||||
կրթության, գիտության | 201.10 | ||||
մշակույթի | 201.11 | ||||
առողջապահության | 201.12 | ||||
Այլ ծախսեր (նշել առավել խոշորները) | 210 | ||||
210.1 | |||||
210.2 | |||||
210.3 | |||||
Ընդամենը ծախսեր (տող110+տող120+տող130+տող140 +տող150+տող160+տող170+տող180+տող190 +տող210) | 300 | ||||
Տեղեկատու. | |||||
Պատվիրատուի հումքի արժեքը | 400 | ||||
Կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսեր (ներառյալ` կրթաթոշակները) | 500 | ||||
Ընդամենը ծախսերից կողմնակի կազմակերպությունների կողմից և տնտեսվարման եղանակով կատարված կապիտալ վերանորոգման ծախսեր | 600 | ||||
որից` շենքերի և շինությունների | 601 | ||||
մեքենաների և սարքավորումների | 602 | ||||
Սոցիալական զարգացման ծախսեր | 610 | ||||
այդ թվում` սոցիալ- մշակույթային օբյեկտների շինարարության ծախսեր | 611 | ||||
օբյեկտների պահպանման ծախսեր | 612 | ||||
որից` | |||||
առողջապահության, ֆիզկուլտուրայի և սոցիալական ապահովության | 612.1 | ||||
լուսավորության և մշակույթի | 612.2 | ||||
բնակկոմունալ տնտեսության | 612.3 | ||||
3. Սուբսիդիաներ և հարկեր՝ կապված ընթացիկ գործունեության հետ | |||||
Սուբսիդիաներ բյուջեից (տող621+տող622+տող623+տող624) | 620 | ||||
այդ թվում ՝ սուբսիդիաներ, կապված աշխատանքային և բնական պաշարների օգտագործման հետ, հումք և այլն | 621 | ||||
գների տարբերության փոխհատուցում | 622 | ||||
պետական դոտացիա | 623 | ||||
այլ սուբսիդիաներ (բացի կապիտալ ներդրումների սուբսիդիաներից) | 624 | ||||
Հարկեր, բացի ինքնարժեքի մեջ մտնող հարկերից (չփոխհատուցվող հարկեր`) (տող631+տող632+տող 633+տող634+տող635) | 630 | ||||
այդ թվում՝ ավելացված արժեքի հարկ | 631 | ||||
ակցիզային հարկ | 632 | ||||
շահութահարկ | 633 | ||||
եկամտահարկ | 634 | ||||
այլ հարկեր | 635 |
4. Պաշարներ
Պաշարների տեսակներ | Կողի ծածկա- գիրը |
Տարվա սկզբի դրությամբ | Տարվա վերջի դրությամբ |
1 | 2 | 3 | 4 |
Պաշարներ, ընդամենը (տող680+ տող690+տող600+տող610+տող620) | 640 | ||
այդ թվում՝ | |||
Նյութեր (տող651+տող652 +տող653+տող654+տող655) | 650 | ||
այդ թվում՝ հումք և նյութեր | 651 | ||
վառելիք | 652 | ||
շինանյութեր | 653 | ||
գյուղատնտեսական նշանակության նյութեր (կեր և սերմեր) | 654 | ||
այլ նյութեր | 655 | ||
Աճեցվող և բտվող կենդանիներ | 660 | ||
Արագամաշ առարկաներ | 670 | ||
Ընդամենը արտադրական պաշարներ (տող650+տող660+տող670) | 680 | ||
Անավարտ արտադրություն | 690 | ||
Պատրաստի արտադրանք | 700 | ||
Ապրանքներ | 710 | ||
Այլ պաշարներ | 720 |
5. Առանձին ցուցանիշներ ըստ ոչ հիմնական գործունեության
Տնտեսության ճյուղերը | Տողի ծածկա- գիրը |
Թողարկված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) ծավալը, առանց ԱԱՀ և ակցիզային հարկի | Արտադրանքի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերը |
1 | 2 | 3 | 4 |
Արդյունաբերություն | 730 | ||
Գյուղատնտեսություն | 740 | ||
Շինարարություն | 750 | ||
Տրանսպորտ | 760 | ||
Կապ | 770 | ||
Առևտուր | 780 | ||
Այլ (նշել) | 790 | ||
800 |
*) հազար դրամներով, ստորակետից հետո առանց տասնորդական նիշի
____ _____________________200 թ. | Ղեկավար` |
_____________________________ | |
Կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
|
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |