«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 սեպտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 50104251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
17 սեպտեմբերի 2004 թ. |
N 69-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջով որոշում եմ.
ՀՀ Արագածոտնի մարզպետի 2002 թ. հուլիսի 25-ի «ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝
1) 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».
3) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.
4) 12-րդ կետի՝
ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.
բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
գ) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.».
դ) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.
5) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
6) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:
2. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի՝
1) 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».
3) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.
4) 12-րդ կետի՝
ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.
բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
դ) «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով.
5) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
6) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:
Գ. Գյոզալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|