ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 1995 թվականի թիվ 142
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ԵՎ տեղեկանքների ձԵՎերի ու դրանց ներկայացման ժամկետների մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին
Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 40-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերի հետագա օպտիմիզացման, բանկային վիճակագրության ամբողջականության և հրատապության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ձևերը (հավելված 1), դրանց ներկայացման ժամկետները (հավելված 2), ինչպես նաև լրացման և ներկայացման կարգը (հավելված 3):
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված հաշվետվությունները և տեղեկանքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության կարգավորման և վերլուծությունների վարչությանը:
3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության թիվ 24 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը» (հավելված 1), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի մարտի 17-ի թիվ 55, 1995 թվականի մարտի 28-ի թիվ 58, 1995 թվականի մայիսի 19-ի թիվ 87 որոշումները և 1995 թվականի հունիսի 30-ի թիվ 111, 1995 թվականի հուլիսի 21-ի թիվ 125 որոշումներով հաստատված ձևերը:
|