«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2005 թ. |
N 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՔԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ) ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում սահմանել, որ
1.1 քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամներին որոշելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է մեկ վիճակահանություն: Վիճակահանության արդյունքում որոշված յուրաքանչյուր ընտրության (հանրաքվեի) քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեքական անդամ ստորագրում են համապատասխան ընտրության (հանրաքվեի) քվեաթերթիկները.
1.2 ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին որոշելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է մեկ վիճակահանություն: Վիճակահանության արդյունքում որոշված հանձնաժողովի անդամներն իրականացնում են անցկացվող ընտրությունների (ընտրության և հանրաքվեի) ընտրողների (քվեարկության մասնակիցների) գրանցումը, քվեաթերթիկների հատկացումը, քվեաթերթիկների կնքումը և քվեատուփերի հսկումը.
1.3 տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համապետական ընտրության քվեարկության արդյունքները:
2. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքները:
3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքները:
4. Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքները:
6. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործառույթներն իրականացվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում շարունակում են ներկա գտնվել միայն համապատասխան ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները: Մյուս ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները թողնում են տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքային տարածքը՝ մինչև այդ ընտրության քվեարկության արդյունքների ամփոփման աշխատանքների վերսկսվելը:
Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում՝ առաջին ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, մյուս ընտրության համար նախատեսված քվեատուփը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը բացում է այդ ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձանց և դիտորդներին տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքային տարածք հրավիրելուց հետո:
|
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 47-Ն | |
06.02.2007, N 33-Ն | 11.03.2007, N 47-Ն | |
01.02.2007, N 7-Ն | 11.03.2007, N 47-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|