«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 226-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԱՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառտնտեսական աշխատանքների մասին» Ձև թիվ 7-ատ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆՏԱՌՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 7-ԱՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Անտառտնտեսական աշխատանքների մասին» ձև N 7-ատ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 30-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Անտառտնտեսական աշխատանքների ծավալը» տողում (101) ընդգրկված են տնտեսավարման եղանակով իրականացված հետևյալ աշխատանքները. անտառի տնկում և անտառի ցանքս, օժանդակում անտառի բնական աճին, հողի նախապատրաստում, ստանդարտներին համապատասխան անտառտնկիների աճեցում, անտառկուլտուրաների խնամք, սերմերի մթերում, անտառխնամքի հատումներ, հատատեղերի նախապատրաստում, պայքար անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ, անտառտնտեսության վարման հետ կապված այլ աշխատանքներ, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով (անտառային տարածքների չորացում, ոռոգման ցանցերի անցկացում և այլն) և կողային (գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրով պաշտպանիչ անտառաշերտերի ստեղծում) աշխատանքներ: Այստեղ չեն ընդգրկվում անտառային հրդեհների մարման աշխատանքները, անտառի խնամքի (տնտհաշվարկային գործունեությամբ), անտառտնտեսական այլ հատումները, ինչպես նաև այլ անտառմթերող կազմակերպությունների կողմից արմատի վրա անտառի բաց թողնման աշխատանքները:
6. Տող 103-ում բերվում է ավիացիայի օգնությամբ անտառները հրդեհներից պահպանման ծախսերը:
7. Տող 104-ում բերվում է անտառշինարարության համար փաստացի կատարված վճարները:
8. Տող 105-ում բերվում է կանաչ գոտիների բարեկարգված տարածքի մակերեսը: Բարեկարգման աշխատանքները ներառում են ճանապարհների և արահետների, մեքենաների կայանատեղերի, խարույկատեղերի, ճարտարապետական կառույցների, ծածկերի, անցումային կամուրջների կառուցումը, բնական աղբյուրների բարեկարգումը, ռեկրեացիոն անտառների խնամքը, նրանցում գտնվող օբյեկտների վերանորոգումը, անտառային հողերի ռեկուլտիվացիան և անտառներում կատարվող այլ աշխատանքները:
10. Տող 106-ում բերվում է բարեկարգման համար կատարված ծախսերը:
11. «Մեքենայացված աշխատանքների ծավալը արտահայտված պայմանական չափանմուշային հեկտարներով» տողում (107) բերվում է մեքենայացված բոլոր տեսակի աշխատանքները՝ ներառած նաև դրսում կատարած աշխատանքները:
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՏԱՌՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200…թ. համար
Տողի հա- |
|
Ընդամենը | |
Ա |
Բ |
1 | |
101 |
Անտառտնտեսական աշխատանքների ծավալը, հազ. դրամ |
| |
102 |
այդ թվում՝ տնտեսական եղանակով |
| |
103 |
Անտառների պահպանումը հրդեհներից ավիացիայի օգնությամբ, հազ. դրամ |
| |
104 |
Անտառշինարարություն, հազ. դրամ |
| |
105 |
Կանաչ գոտիների բարեկարգում |
տարածքը, հա |
|
106 |
ծախսերը, հազ. դրամ |
| |
107 |
Մեքենայացված աշխատանքների ծավալը արտահայտված պայմանական չափանմուշային հեկտարներով |
|
Կատարող ___________________ Հեռ. __________________ ____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________ Ստորագրություն ____________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.06.2015, թիվ 10-Ն | 01.08.2015, N 226-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|