Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-01.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.312
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 226-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԱՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառտնտեսական աշխատանքների մասին» Ձև թիվ 7-ատ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 226-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆՏԱՌՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 7-ԱՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Անտառտնտեսական աշխատանքների մասին» ձև N 7-ատ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 30-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Անտառտնտեսական աշխատանքների ծավալը» տողում (101) ընդգրկված են տնտեսավարման եղանակով իրականացված հետևյալ աշխատանքները. անտառի տնկում և անտառի ցանքս, օժանդակում անտառի բնական աճին, հողի նախապատրաստում, ստանդարտներին համապատասխան անտառտնկիների աճեցում, անտառկուլտուրաների խնամք, սերմերի մթերում, անտառխնամքի հատումներ, հատատեղերի նախապատրաստում, պայքար անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ, անտառտնտեսության վարման հետ կապված այլ աշխատանքներ, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով (անտառային տարածքների չորացում, ոռոգման ցանցերի անցկացում և այլն) և կողային (գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրով պաշտպանիչ անտառաշերտերի ստեղծում) աշխատանքներ: Այստեղ չեն ընդգրկվում անտառային հրդեհների մարման աշխատանքները, անտառի խնամքի (տնտհաշվարկային գործունեությամբ), անտառտնտեսական այլ հատումները, ինչպես նաև այլ անտառմթերող կազմակերպությունների կողմից արմատի վրա անտառի բաց թողնման աշխատանքները:

6. Տող 103-ում բերվում է ավիացիայի օգնությամբ անտառները հրդեհներից պահպանման ծախսերը:

7. Տող 104-ում բերվում է անտառշինարարության համար փաստացի կատարված վճարները:

8. Տող 105-ում բերվում է կանաչ գոտիների բարեկարգված տարածքի մակերեսը: Բարեկարգման աշխատանքները ներառում են ճանապարհների և արահետների, մեքենաների կայանատեղերի, խարույկատեղերի, ճարտարապետական կառույցների, ծածկերի, անցումային կամուրջների կառուցումը, բնական աղբյուրների բարեկարգումը, ռեկրեացիոն անտառների խնամքը, նրանցում գտնվող օբյեկտների վերանորոգումը, անտառային հողերի ռեկուլտիվացիան և անտառներում կատարվող այլ աշխատանքները:

10. Տող 106-ում բերվում է բարեկարգման համար կատարված ծախսերը:

11. «Մեքենայացված աշխատանքների ծավալը արտահայտված պայմանական չափանմուշային հեկտարներով» տողում (107) բերվում է մեքենայացված բոլոր տեսակի աշխատանքները՝ ներառած նաև դրսում կատարած աշխատանքները:

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում

______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 7-ատ
տարեկան


Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 226-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
մինչև հունվարի 30-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՆՏԱՌՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200…թ. համար

Տողի հա-
մարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

101

Անտառտնտեսական աշխատանքների ծավալը, հազ. դրամ

 

102

այդ թվում՝ տնտեսական եղանակով

 

103

Անտառների պահպանումը հրդեհներից ավիացիայի օգնությամբ, հազ. դրամ

 

104

Անտառշինարարություն, հազ. դրամ

 

105

Կանաչ գոտիների բարեկարգում

տարածքը, հա

 

106

ծախսերը, հազ. դրամ

 

107

Մեքենայացված աշխատանքների ծավալը արտահայտված պայմանական չափանմուշային հեկտարներով

 

Կատարող ___________________

Հեռ. __________________

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

Ստորագրություն ____________________