Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2003-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.73
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302461

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 154-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 154-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ 
 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: 
 

Գ Լ ՈՒ Խ  I 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
 

1. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ կազմակերպող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Ձև թիվ 12 -առևտուր հաշվետվության 1-ին տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին» - հավասար է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդին:

5. 2-րդ տողը «Ընդամենը եկամուտներ» - իրենից ներկայացնում է 3-րդ, 4-րդ և 5-րդ տողերի հանրագումարը (տող 2 = տող 3 + տող 4 + տող 5):

6. 3-րդ տողը «տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ» - հաշվառվում են շուկայի այն եկամուտները, որոնք գանձվում են շուկաներում վաճառք իրականացնող անձանցից գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի նպատակով տեղահատկացման համար:

7. 4-րդ տողը «օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ» - հաշվառվում են այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրումը, մթերքների պահպանումը սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում, հատուկ սանիտարական հագուստների տրամադրումը, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կազմակերպումը առևտրական ծառայությունների միջոցով և այլն:

8. 5-րդ տողը «այլ եկամուտներ» - ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները. էլեկտրաէներգիայի օգտագործման, ջեռուցման և այլ կոմունալ ծառայությունների, ավտոկանգառների, հյուրանոցների և այլ ծառայությունների տրամադրման դիմաց:

9. 6-րդ տողը «Ընդամենը ծախսեր» - հավասար է 7-ից մինչև 11-րդ տողերի հանրագումարին (տող 6 = տող 7 + տող 8 + տող 9 + տող 10 + տող 11):

10. 7-րդ տողը «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ» - հաշվառվում են աշխատողների կատարած աշխատանքների դիմաց վճարված դրամական և բնեղեն վարձատրությունները` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները:

11. 8-րդ տողը «հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր» - իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:

12. 9-րդ տողը «հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր» - հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:

13. 10-րդ տողը «ամորտիզացիոն մասհանումներ» - իրենից ներկայացնում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:

14. 11-րդ տողը «այլ ծախսեր» - ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների դիմաց ծախսերը և այլն:

15. 12-րդ տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում» - հավասար է 1-ին և 2-րդ տողերի գումարի և 6-րդ տողի տարբերությանը (տող 12 = տող 1 + տող 2 - տող 6):

16. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ շուկայի առկա վաճառատեղերի քանակի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: «Առկա վաճառատեղերի քանակը» տողում լրացվում է հաշվետու տարվա վերջում շուկայում առկա վաճառատեղերի քանակը: «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի համար շուկայի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ներառյալ վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը 12-ի վրա բաժանելով:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում  __________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում ___________________________________________

(անվանումը)

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը *      I I I I I I I I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                               I I I I I I I I I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________________

 

__________________________________ ծածկագիրը *   I I I I I I

 

Մարզը ________________________________________  I   I   I

 

Գտնվելու վայրը __________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________

 

 

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից 

** լրացվում է ազգային վիճակագրական ծառայության կողմից

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով                     

 

Ձև թիվ-12-առևտուր

տարեկան

 

Հաստատված է`
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

2002 թ. օգոստոսի 12-ի

թիվ 154-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական

ծառայության մարզային

գործակալությանը

 

Ներկայացնում են՝

գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

մարտի 25-ին

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և Աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200--- թ. հունվար-դեկտեմբեր

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ

 

Տողի համարը Անվանումը Փաստացի
տարեսկզբից

Ա

Բ

1

1

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին  

2

Ընդամենը եկամուտներ

այդ թվում`

 

3

տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ  

4

օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ  

5

այլ եկամուտներ  

6

Ընդամենը ծախսեր

այդ թվում`

 

7

աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ  

8

հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր  

9

հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր  

10

ամորտիզացիոն մասհանումներ  

11

այլ ծախսեր  

12

Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում  

 

Տեղեկանք

 

Առկա վաճառատեղերի քանակը

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը

 

_________________ (միավոր)

_________________ (մարդ)

 

 

___ ___________ 200 թ.

 

____________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

Ղեկավար` _____________

 

_____________________

(ստորագրություն)