Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2005-11.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.233
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605266

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԴՐԱՆՔ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում հաշվում են քվեաթերթիկները և հարյուր քվեաթերթիկ՝ հերթական համարներով, քվեաթերթիկների վրա առկա անցքերի մասով կապում:

2. Հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները սույն կարգի 1-ին կետով սահմանված կարգով կապելուց հետո քվեաթերթիկներ ստորագրող հանձնաժողովի երեք անդամներ ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները:

3. Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում` քվեաթերթիկի հատման գծից ներքև, այնպես որ քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարելու ժամանակ ստորագրությունների ամբողջականությունը պահպանվի:

4. Ստորագրելու ժամանակ հանձնաժողովը ստուգում է քվեաթերթիկների համարների հերթականությունը:

5. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը կապից հանվում է, քվեաթերթիկի վրա նշվում է «խոտան» բառը՝ ինչի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում արձանագրվում է նաև հանձնաժողովին հատկացված տպագրական խոտանի պատճառով քվեաթերթիկների՝ ըստ համարների հերթականության խախտումը:

6. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը (քվեաթերթիկները) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարվում են: Խոտանված` մարված, քվեաթերթիկները դրվում են քվեարկության օրը մարված քվեաթերթիկների վրա, հաշվարկվում են մարված քվեաթերթիկների հետ և փաթեթավորվում նույն փաթեթում (ծրարում):

7. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո, ընտրողը քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամին:

Հանձնաժողովի՝ քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով ընտրողի՝ տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ, կնիք է դնում քառապատիկ ծալված քվեաթերթիկի հակառակ կողմի վրա:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան