«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605265
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, 53-րդ հոդվածի 1-ին կետով և 56-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների և օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման կարգը (Հավելված 1)։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. սեպտեմբերի 4-ի «Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը սահմանելու մասին» N 11/3-Ն որոշումը։
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների ԵՎ օգտագործված քվեաթերթիկների ելունդների պահպանման
1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ստորագրված և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով կապված քվեաթերթիկների կապերը (փաթեթները) դրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի և կնիքի փաթեթի պահպանման համար նախատեսված հատուկ չհրկիզվող պահարանում:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո, չհրկիզվող պահարանը փակում, փակման մասում թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղար, հանձնաժողովի մյուս անդամները և (կամ) վստահված անձինք ևս կարող են ստորագրել, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:
3. Հատուկ չհրկիզվող պահարանը, հանձնաժողովի նախագահի կողմից հանձնվում է պահպանման ոստիկանության աշխատակիցներին, որի մասին` հանձնաժողովի գործավարության մատյանում, կազմվում է հանձնման-ընդունման արձանագրություն:
4. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգելով հատուկ չհրկիզվող պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության աշխատակիցներից ընդունում է պահարանը, որի մասին կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի գործավարության մատյանում:
5. Քվեարկության ընթացքում, քվեաթերթիկների սպառման դեպքում քվեաթերթիկներ հատկացնող անդամը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Հանձնաժողովի նախագահը օգտագործված քվեաթերթիկների ելունդների կապը դնում է չհրկիզվող պահարանում, իսկ քվեաթերթիկներ հատկացնող անդամին տալիս է քվեաթերթիկների նոր կապ (փաթեթ)՝ համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 17-Ն | |
24.11.2007, N 173-Ն | 28.11.2007, N 17-Ն | |
01.02.2007, N 19-Ն | 11.03.2007, N 17-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|