Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-01.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.313
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302279

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 227-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառպաշտպանության մասին» Ձև թիվ 12-ատ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 227-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆՏԱՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 12-ԱՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Անտառպաշտպանության մասին» ձև N 12-ատ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԱՆՏԱՌՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

5. «Անտառպաթոլոգիական ուսումնասիրություն» տողում (101) բերվում են այն տարածքները, որոնց վրա ուսումնասիրվել է վնասակար օրգանիզմների տարածվածությունը:

6. «Ավիացիոն պայքարի միջոցառումներ» տողում (102) բերվում են այն տարածքները, որոնց վրա իրականացվել են անտառպաշտպանական միջոցառումներ ավիացիայի օգնությամբ, որոնցից առանձնացվում են այն տարածքները, որտեղ իրականացվել են թունաքիմիկատների (պեստիցիտների) կիրառում (տող 103) և կատարվել է բույսերի մշակում միկրոկենսաբանական պատրաստուկների կիրառմամբ, օրինակ, գոմելինով, դենդրո-բացիլինով, ինսեկտինով (տող 104):

7. «Վերգետնյա պայքարի միջոցառումներ» տողում (105) բերվում են այն տարածքները, որտեղ կատարվել են վերգետնյա անտառպաշտպանական միջոցառումներ, որոնցից առանձնացվում են այն տարածքները, որտեղ քիմիական եղանակով կատարվել են վերգետնյա սարքավորումներով անտառների մշակում, տնկարկներում պրոֆիլակտիկ մշակում հողում ապրող վնասատուների դեմ (տող 106) և իրականացվել է հիվանդություններից և վնասատուներից անտառների պահպանում կենսաբանական մեթոդով, այսինքն կատարվել է բույսերի մշակում կենսապատրաստուկներով, միջատակեր թռչուններին գրավող կերակրամանների տեղադրում, նրանց բների պատրաստում և տեղակայում, անտառային մրջյունների օգտակար տեսակների պահպանում և տեղաբաշխում, էնտոմոֆագերի բաց թողում և այլն (տող 107):

8. Անտառպաշտպանական միջոցառումների համար ծախսված գումարի չափը բերվում է սյունակ 3-ում:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՈՉՆՉԱՑԵԼ ԵՆ ԱՆՏԱՌՏՆԿԱՐԿՆԵՐ ԵՎ ԱՆՏԱՌՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

 

9. Չորացած տնկարկների և անտառմշակաբույսերի ընդհանուր տարածքը բերվում է տող 201-ում, որից առանձնացվում են այն տարածքները, որոնք չորացել են վնասակար միջատներից (տող 202), հիվանդություններից (տող 203), կրծողներից (տող 204) և այլ գործոններից (բացառությամբ հրդեհների) (տող 205): Չորացածների թվին են պատկանում այն տնկարկները, որոնք ըստ իրենց վիճակի ենթակա են համատարած սանիտարական հատման: Չորացման մի քանի պատճառների առկայության դեպքում տվյալները բերվում են դրանցից հիմնականով:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԱՆՏԱՌԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

10. «Վնասատուների և հիվանդությունների օջախները տարեսկզբին» սյունակում (1) բերվում են հաշվետու տարվա սկզբին առկա անտառային հիվանդություններով և վնասատուներով վարակված անտառների, անտառային կուլտուրաների, տնկարկների տարածքները, որոնցից առանձնացվում են այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն պայքարի միջոցառումներ (սյունակ 2):

11. «Վերացված է պայքարի միջոցառումներով» սյունակում (3) բերվում է այն տարածքները, որտեղ անտառապահպան միջոցառումների իրականացման հետևանքով վերացվել են հիվանդություններն ու վնասատուների օջախները: Այն դեպքում, երբ նույն տարածքում հայտնաբերվել են հիվանդությունների և վնասատուների մի քանի տեսակներ, ապա այն ցույց է տրվում մեկ անգամ՝ գերիշխող տեսակով:

12. «Վնասատուների և հիվանդությունների օջախները տարեվերջին» սյունակում (4) բերվում են հաշվետու տարվա վերջին առկա անտառային հիվանդություններով և վնասատուներով վարակված անտառների, անտառային կուլտուրաների, տնկարկների տարածքները, որոնցից առանձնացվում են այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն պայքարի միջոցառումներ (սյունակ 5):

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում

______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 12-ատ
տարեկան


Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 227-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև
փետրվարի 10-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՆՏԱՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

200….թ. համար

Բ ա ժ ի ն  1

Անտառպաշտպանական միջոցառումներ

Տողի
համա-
րը

Միջոցառումները

Առաջադրանք,
հեկտար

Փաստացի
կատարված է,
հեկտար

Ծախսված
գումարը,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

3

101

Անտառպաթոլոգիական ուսումնասիրություն

 

 

 

102

Ավիացիոն պայքարի միջոցառումներ

 

 

 

103

այդ թվում՝ քիմիական եղանակով

 

 

 

104

կենսաբանական կամ այլ նորագույն եղանակներով

 

 

 

105

Վերգետնյա պայքարի միջոցառումներ

 

 

 

106

այդ թվում՝ քիմիական եղանակով

 

 

 

107

կենսաբանական կամ այլ նորագույն եղանակներով

 

 

 

Բ ա ժ ի ն  2

Ոչնչացել են անտառտնկարկներ եվ անտառմշակաբույսեր

Տողի
համա-
րը

 

Ընդամենը,
հեկտար

Ա

Բ

1

201

Չորացած անտառտնկարկների և անտառմշակաբույսերի տարածքը

 

202

այդ թվում՝ վնասակար միջատներից

 

203

 հիվանդություններից

 

204

 կրծողներից

 

205

 այլ գործոններից (բացառությամբ հրդեհների)

 

Բ ա ժ ի ն  3

Անտառի վնասատուների ԵՎ հիվանդությունների օջախների առկայությունը

(հեկտար)

Տողի
համա-
րը

Անտառի վնասատուները և հիվանդությունները

Վնասատու-
ների և հիվանդու-
թյունների օջախները տարե-
սկզբին

այդ թվում՝ օջախներ, որոնք պահան-
ջում են պայքարի միջոցա-
ռումներ

Վերաց-
ված է պայ-
քարի միջոցա-
ռում-
ներով

Վնասա-
տուների և հի-
վանդու-
թյունների օջախները տարե-
վերջին

այդ թվում՝ օջախներ,
որոնք պահան-
ջում են պայքարի միջոցա-
ռումներ

Ա

Բ

1

2

3

4

5

301

Ընդամենը (302+303+308+312)

 

 

 

 

 

302

Փշատերևավորների վնասատուներ

 

 

 

 

 

303

Տերևակեր վնասատուներ

 

 

 

 

 

304

այդ թվում՝ տարազույգ և օղակավոր մետաքսագործներ

 

 

 

 

 

305

ոսկետուտ

 

 

 

 

 

306

կաղնու կանաչ տերևամոլոր

 

 

 

 

 

307

երկրաչափեր

 

 

 

 

 

308

Անտառի այլ վնասատուներ

 

 

 

 

 

309

այդ թվում՝ ծառի բնի

 

 

 

 

 

310

սերմերի և կոների

 

 

 

 

 

311

կրծողներ

 

 

 

 

 

312

Անտառի հիվանդություններ

 

 

 

 

 

313

այդ թվում՝ կաղնու ալրացող

 

 

 

 

 

314

 այլ (նշել)

 

 

 

 

 

315

 

 

 

 

 

 

Կատարող ___________________

Հեռ. __________________

____________________ 200_թ.

Ղեկավար

   

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

Ստորագրություն ____________________