«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 մայիսի 2003 թ. |
N 133-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2003 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-412 որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշմամբ սահմանված հավելվածը լրացնել նոր «6-8» կետերով` հետևյալ խմբագրությամբ`
«6. Ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ (այսուհետ` վստահված անձ):
7. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովի քարտուղարը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի անունը, ազգանունը, վստահված անձի անունը, ազգանունը և ներկայանալու ժամը:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տվյալ ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձով:
Տեղամասային կենտրոնում վստահված անձանց փոփոխությունը կատարվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ:
Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 7-րդ կետի համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել տեղամասային կենտրոնից»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Ա. Սահրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|