«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 ապրիլի 2003 թ. |
N 115-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը նախապատրաստվում և անցկացվում է, ինչպես նաև հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրաքվեին մասնակցությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի մարտի 14-ի թիվ 42-Ն «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:
2. Ձերբակալված քաղաքացիների՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցությունը և կալանավորվածներին պահելու վայրերում հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը, կազմակերպումը և անցկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 52-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 18/5-Ն «Ձերբակալված քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանելու մասին» և 2002 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 18/6-Ն «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշումներով սահմանված կարգով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` | Ա. Սահրադյան |