ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2000 թվականի N 25
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. կանոն 14-ի 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2. Բանկի մասնաճյուղը պետք է ունենա բանկի գլխամասի հետ միացված համակարգչային ցանց ՀՀ կենտրոնական բանկում գրանցվելուց հետո ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում».
1.2. կանոն 17-ի 2-րդ կետի «զ» ենթակետը շարունակել հետևյալ կերպ.
«բացառությամբ գլխամասի հետ միացված գործող համակարգչային ցանցի, որը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ կենտրոնական |