«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302193
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 սեպտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 198-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թ. օգոստոսի 15-ի «Վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերի մասին կարգը հաստատելու մասին» թիվ 60 որոշմամբ հաստատված կարգի կետ 11-ի երրորդ պարբերությունում կատարել հետևյալ լրացումը`
«Հրապարակումների» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության» բառերը:
Նախագահ | Ս. Մնացականյան |