«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2002 թ. |
N 18/4-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 15-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.04.1999 թ. թիվ արձ. 14 կետ 1 «Զինծառայողներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու և նրանց քվեարկությանը նախապատրաստման կարգի մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ
1. Զորամասերում ընտրությունները նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան:
2. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողների և նույն տարածքում բնակվող նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակները կազմում են համապատասխան զորամասերի ղեկավարները:
3. Զորամասի տարածքից դուրս բնակվող և ընտրական իրավունք ունեցող զինծառայողները ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
4. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները, քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում այդ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը:
Համապատասխան համայնքի ղեկավարը ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում այդ զորամասի ընտրողների թիվը ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
5. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ընտրողները ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում:
Եթե համապատասխան ընտրական տեղամասի և դրա տարածքում տեղակայված զորամասի ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը, ապա այդ տարածքում միայն զորամասի ընտրողների համար կազմավորվում է նոր ընտրական տեղամաս, որի տեղամասային կենտրոնը տեղակայվում է զորամասի տարածքից դուրս:
6. Զորամասի ընտրողների ցուցակը, զորամասի ղեկավարը փակցնում է զորամասում բոլորի համար տեսանելի վայրում, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Ընտրողների ցուցակները ճշտվում են օրենսգրքով սահմանված կարգով:
7. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կմ հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները քվեարկության օրվանից 40 օր առաջ այդ զորամասերում կազմավորում են ընտրական տեղամասեր:
8. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի զինծառայողների ընտրողների ցուցակները կազմում են զորամասերի ղեկավարները և քվեարկությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ 4 օր առաջ ընտրողների ցուցակների երկու օրինակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
9. Զինծառայողների ցուցակները կազմվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևին համապատասխան:
10. Զինծառայողների ցուցակները ստորագրվում և կնքվում են զորամասերի ղեկավարների կողմից:
11. Զինծառայողների ցուցակներին կարող են ծանոթանալ համապատասխան ընտրական հանձնաժողովների անդամները և վստահված անձինք: Այդ ցուցակները համընդհանուր ծանոթացման չեն ներկայացվում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2007, N 52-Ն | 29.03.2007, N 18/4-Ն | |
05.05.2003, N 122-Ն | 29.05.2003, N 18/4-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|