«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603063
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 փետրվարի 2003 թ. |
N 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակների ձևը (Հավելված 1):
2. Քվեարկությանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում`
ա) անձնագիրը,
բ) անձնագրին փոխարինող փաստաթուղթը` 9-րդ ձևը,
գ) զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը,
դ) այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. մարտի 2-ի արձ. կետ 5 «Ընտրական ցուցակի ձևի հաստատման մասին» որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Ա. Սահրադյան |
Հավելված 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
____ __________ 2003 թ.
Թիվ ________ ընտրատարածքի _____________ տեղամաս
________________________________________________________
(տեղամասի գտնվելու վայրը)
Հ/Հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան տարի, ամիս, ամսաթիվ |
Հասցեն |
Անձը հաստատող փաստաթուղթ N |
Ստորագրություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Համայնքի ղեկավար |
Ոստիկանության անձնագրային մարմին |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2007, N 52-Ն | 29.03.2007, N 13-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|