«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 223-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառվերականգնման, խնամքի և սանիտարական հատումների մասին» Ձև թիվ 3-ատ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 3-ԱՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Անտառվերականգնման, խնամքի և սանիտարական հատումների մասին» ձև N 3-ատ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 30-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունում բերվում են տվյալներ անտառի խնամքի և սանիտարական հատումների ամբողջ ծավալի, տարածքի, ընդհանուր և իրացման ենթակա անտառազանգվածի մասին: Եթե այդ հատումներն (արմատի վրա ձևափոխման կարգով) կատարել են այլ կազմակերպություններ, ապա տվյալները բերվում են ըստ լիկվիդային փայտանյութի: Լիկվիդային փայտանյութն իրացման ենթակա փայտանյութն է:
6. Տող 101-ում բերվում է հատված անտառների ընդհանուր մակերերսը, որն իր մեջ ընդգրկում է անտառվերականգնման (տող 102), խիտ անտառածածկ տարածքներում անտառային հողերի մակերեսի վրա արևի լույսի ներթափանցման նպատակով լուսավորման և կիսակոտրված ու թեք աճող ծառերից մաքրման (տող 103), խիտ անտառածածկ տարածքների նոսրացման (տող 104), անտառներում անարգել տեղաշարժն ապահովող անցումային (տող 105), սանիտարական (տող 106), անտառածածկ տարածքների վերակառուցման (տող 107) և այլ հատումները (տող 108):
7. Սյունակ 8-ում բերվում է այլ անտառմթերողների կողմից մթերված փայտանյութի (արմատի վրա անտառի բաց թողնման կարգով) ծավալը:
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200….թ. համար
Տողի |
Անտառահատումների տեսակները |
Առաջա- |
Փաստացի |
Ընդամենը փայտանյութ, խիտ խոր. մ |
Տարե- | |||||
տա- |
ծախս- |
առաջադրանք |
մթերվել է |
այդ թվում՝ օգտա- | ||||||
ընդա- |
որից՝ շինա- |
ընդա- |
որից՝ շինա- | |||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
101 |
Հատումներ, ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
102 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
103 |
լուսավորման և մաքրման |
|
|
|
|
|
|
|
|
|
104 |
նոսրացման |
|
|
|
|
|
|
|
|
|
105 |
անցումային |
|
|
|
|
|
|
|
|
|
106 |
սանիտարական |
|
|
|
|
|
|
|
|
|
107 |
վերակառուցման |
|
|
|
|
|
|
|
|
|
108 |
այլ |
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող ___________________ Հեռ. __________________ ____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________ Ստորագրություն ____________________ |