«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 փետրվարի 2003 թ. |
N 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին կետի 10-րդ ենթակետով, 100-րդ հոդվածի չորրորդ կետով և 108-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը` նրա գրավոր դիմումի հիման վրա իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության` առաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի տարածքային բաժինը` դիմելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999թ. մարտի 5-ի թիվ արձ. 4 կետ 2 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող անձին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք հատկացնելու վերաբերյալ» որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.02.2007, N 18-Ն | 11.03.2007, N 11-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|