Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2002-26.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 Հոդ.212
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 147-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԵՂԵԿԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Գ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Տեղեկանք գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» Ձև թիվ 9-գ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 147-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏԵՂԵԿԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Գ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Տեղեկանք գյուղական վայրերի բնակչության անասուններով ապահովվածության մասին» ձև թիվ 9-գ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղական համայնքների կողմից որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական (քաղաքային) համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:

5. Հրահանգը կազմված է ձև թիվ 9-գ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան և լրացվում է «Ցուցակ բնակչության տնտեսություններում առ 1-ը հունվարի 200 թ. անասունների հաշվառման համար» ձև թիվ 3-ի հիման վրա:

6. «Առկա տնտեսությունների թիվը»՝ թիվ 1 սյունակում 1-3 տողերով լրացվում է ձև թիվ 3-ում լրացված առկա գյուղացիական և բնակչության օժանդակ տնտեսությունների թիվը:

7. «Անասուն չունեցող տնտեսությունների թիվը»՝ թիվ 2-7 սյունակներում լրացվում է ձև թիվ 3-ից, ըստ տնտեսությունների խմբերի, տվյալ անասնատեսակը չունեցող տնտեսությունների թիվը:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը) _____________________

Ով է ներկայացնում (անվանումը) _____________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ  է կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը ________________________ o

 

___________________________ ծածկագիրը՝ *  I      I      I      I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________

ծածկագիրը ՝*   I  I   I  I  I  I 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը *    I I I I I I I I I I I I 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                         I I I I I I I I I

 

Մարզը ______________________________________________  I   I    I

 

Գտնվելու վայրը _______________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից  (կամ ՏԳՏԴ -ի  հիման վրա):

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում  նշումները  կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 9-գ

տարեկան

 

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _12_օգոստոսի 2002թ.

թիվ _147-Ն_որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական

ծառայության մարզային

գործակալություն կամ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային

գործակալության տարածքային բաժին

 

Ներկայացնում են՝

 

գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

հունվարի 17-ին

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

առ 1 հունվարի 200___թ.

 

Տողի

N

  

Առկա

տնտեսությունների

թիվը

Անասուն չունեցող տնտեսությունների թիվը

բոլոր տեսակի

խոշոր
եղջերավոր
անասուն

 կով

խոզ

ոչխար

այծ

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

1

Գյուղացիական տնտեսություններ

             

2

Բնակչության օժանդակ տնտեսություններ

             

3

Ընդամենը համայնքում

             

___ _________ 200___ թ. Գյուղական համայնքի ղեկավար ______________

ստորագրություն

______________
* - Ծանոթություն -

Ձևը չի բերվում: