Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-25.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.306
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302328

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 220-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ՏԱ (ՈՐՍ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն որսորդական տնտեսությունների մասին» Ձև թիվ 2-տա (որս) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 220-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՈՐՍ) (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Որսորդական տնտեսությունների մասին» ձև N 2-տա (որս) (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 5-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ ա ժ ի ն  1

 

Վայրի կենդանիների ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ վերարտադրության միջոցառումները

 

5. «Վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության ծախսեր» տողում (101) բերվում է վայրի կենդանիների հաշվառման, պետորսվերահսկողության և որսորդական տնտեսության ծառայության պահպանման, ինչպես նաև վայրի կենդանիների պահպանության, վերարտադրության և այլ միջոցառումների իրականացման համար կատարված ծախսերը: Դրանցից առանձնացվում են`

6. «Վայրի կենդանիների հաշվառման անցկացումը» տողում (102) բերվում է վայրի կենդանիների հաշվառումն իրականացնող արտացուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, դաշտային սննդի, տրանսպորտի, քարտեզագրաֆիկական նյութերի և այլ ծախսեր: Եթե հաշվառումն անցկացնում են հաստիքային աշխատողներ կամ հասարակական հիմունքներով ընդգրկվածները (ներառյալ նրանց տրանսպորտային միջոցները), ապա հաշվառման համար կատարվող ծախսերը ցույց չեն տրվում: Այս դեպքում բերվում են այն մակերեսները, որոնց վրա վերջիններս կատարել են հաշվառումը (բաժին 2, տող 207),

7. «Վայրի կենդանիների պահպանումը» տողում (103) բերվում է վայրի կենդանիների պահպանումն իրականացնող պետորսվերահսկողության և որսորդական պահպանման ծառայությունների ծախսերը (ծառայությունների աշխատողների աշխատավարձը, տաբելային զենքի և արտահագուստի արժեքները, տրանսպորտի, վառելիքի, կապի միջոցների ձեռք բերման և պահպանման ծախսերը),

8. «վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության համար կենսատեխնիկական միջոցառումները» տողում (104) բերվում է այդ նպատակի համար պետական բյուջեից և այլ աղբյուրներից ստացված գումարները: «Վայրի կենդանիների պահպանության և վերարտադրության կենսատեխնիկական միջոցառումների ծախսերին են վերաբերում վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցման, կերակրման տեղերի պատրաստման, արհեստական բների ստեղծման կենսատեխնիկական կառուցվածքների (կերակրամաններ, կերապահեստներ, սիլոսի հորեր, աղի կուտակիչներ և այլն) և շինությունների ծախսերը: Ծախսերի մեջ ներառվում են նաև արտացուցակային աշխատողների աշխատավարձը, վնասակար կենդանիների որսման կամ ոչնչացման ծախսերը` բացառությամբ այդ նպատակով տեխնիկական միջոցառումներին օժանդակող ծախսերի: Չեն ներառվում կենսատեխնիկական միջոցառումներն իրականացնող որսորդմիության անդամների աշխատանքի մասնաբաժինը` դրամական արտահայտությամբ, բաժին 2-ի տող 211-ում ընդգրկված աշխատողների աշխատավարձը, ինչպես նաև ծառայողական ձիերի, որսորդական շների կերակրման, պահպանման և որսորդտնտեսական այլ ծախսեր:

9. Կենսատեխնիկական միջոցառումների ծախսերից առանձնացվում են`

1) «վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցումը (ներառյալ որսորդական հանդակների հետազոտության աշխատանքները) տողում (105) բերվում է բազմացման նպատակով վայրի կենդանիների ձեռք բերման, տեղափոխման և որսորդական հանդակներում դրանց բաց թողնման ծախսերը: Այս ծախսերի մեջ մտնում են կենդանիների կերի ձեռք բերման, կերի և կենդանիների տեղափոխման հետ կապված տրանսպորտային և շահագործման, նոր կենդանիների վերաբնակեցման համար նախատեսված նոր որսորդական հանդակների, վերաբնակեցված կենդանիների կենսունակության ուսումնասիրությունների կազմակերպման ծախսերն, ինչպես նաև արտացուցակային կազմի աշխատողների աշխատավարձը,

2) «վայրի կենդանիների կերակրման համար կերի մթերում» տողում (106) բերվում է հաշվետու տարում կերի ձեռք բերման ու կուտակման ծախսերը, ներառյալ սերմերի և կերի դաշտերից հավաքված արտադրանքի ծախսերը:

10. Որսորդտնտեսավարական և որսորդտնտեսական հետազոտություններում ընդգրկված տարածքը բերվում է տող 107-ում, իսկ այդ նպատակով ծախսված գումարները` տող 108-ում:

 

Բ ա ժ ի ն  2

 

Որսորդական տնտեսությունը վարելու ծախսերը, որսորդական հանդակների մակերեսը ԵՎ անձնակազմը

 

11. «Որսորդական տնտեսության վարման ընդհանուր ծախսերը» տողում (201) բերվում է բոլոր ծախսերն` անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Այդ ծախսերի մեջ ներառվում են վայրի կենդանիների պահպանության և վերարտադրության ծախսերը, որսորդտնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը, որսորդական տնակների, բազաների, խրճիթների, ծառայողական և արտադրական կառույցների, ճանապարհների, տրանսպորտային միջոցների պահպանման, ինչպես նաև ջեռուցման, լուսավորման, ընթացիկ նորոգման ծախսերը, որսորդական հրազենի ձեռք բերման և որսորդատնտեսվարման այլ ծախսեր: Չեն հաշվառվում շինարարական և կապիտալ վերանորոգման ծախսերն, ինչպես նաև կենսատեխնիկական միջոցառումներում որսորդմիության անդամների աշխատամասնակցությունը:

12. «Որսորդական հանդակների ընդհանուր մակերեսը» տողում (204) ներառվում են այն հողային, անտառային և ջրային տարածքները, որոնք ծառայում են որպես վայրի կենդանիների և թռչունների բնակատեղեր և կարող են օգտագործվել որսորդական տնտեսության վարման համար:

13. Ամրացված որսորդական հանդակների մակերեսը բերվում է տող 205-ում: Այդ տարածքների այն մասը, որտեղ, համաձայն որսորդտնտեսության վարման նախագծերի, անցկացվել է որսորդտնտեսվարություն, բերվում է տող 206-ում:

14. «Մակերես, որտեղ անցկացված է վայրի կենդանիների հաշվառում» տողում (207) բերվում է որսորդական հանդակների այն մակերեսը, որտեղ հաշվառվել է որսի կենդանիների քանակը: Եթե նույն տարածքի վրա հաշվառումն անցկացվել է մի քանի անգամ, ապա հաշվետվությունում բերվում է մեկ անգամ և ընդգրկված առավելագույն մակերեսը:

15. Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների թվաքանակն ըստ տարեվերջյան ցուցակի բերվում է 208 տողում (ներառյալ բուծարանների և թռչնաֆերմաների աշխատողները): Ընդ որում, նրանցից առանձնացվում են մասնագետ որսագետները (տող 209) և հաստիքային եգերները (ներառյալ ավագները) (տող 210):

16. Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը բերվում է տող 211-ում:

17. «Որսորդտնտեսական գործունեությունից ստացված եկամուտ» տողում (212) բերվում է այն գումարը, որն ստացվել է հրազենով որսված, իրացված (միս, մորթի, ճարպ, պոզեր և այլն) արտադրանքից, ինչպես նաև վճարովի ծառայություններից (տրանսպորտային միջոցների, կացարանի, հագուստի տրամադրում և այլն): Եկամուտների մեջ չեն հաշվառվում մուտքավճարները, անդամավճարները, նպատակային ստացված գումարները և այլն:

 

Բ ա ժ ի ն  3

 

Որսորդական կենդանիների քանակը, տարաբնակեցումը եՎ որսումը

 

18. Ամրակայված որսորդական հանդակներում որսի կենդանիների և թռչունների քանակն (առկա գլխաքանակը) ըստ տեսակների` համաձայն հաշվետու տարում անցկացված հաշվառման, բերվում է սյունակ 1-ում: Եթե հաշվետու տարում հաշվառումը չի կատարվել, ապա հաշվետվությունում նշվում են տվյալ տեսակի վերջին հաշվառման տվյալները` նշելով վերջին հաշվառման տարեթիվը: Եթե հաշվետու տարում հաշվառումը կատարվել է մի քանի անգամ, ապա բերվում են վերջին հաշվառման տվյալները:

19. Սյունակ 2-ում բերվում է առկա որսաքանակից փաստացի որսվածը` հիմք ընդունելով որսորդության գրանցման մատյանը, արտոնագրերը (թույլտվությունները), հրազենով որսորդության քարտերը, ուղեգրերը: Ընդգրկվում են նաև որսված այն կենդանիները, որոնք վաճառվել են այլ կազմակերպությունների (կրկես, տարաբնակեցման նպատակով և այլն/ (սյունակ 3): Որսորդների անձնական կարիքների համար որսված կենդանիներն այս սյունակում չեն հաշվառվում: Ընդ որում, տարաբնակեցման տվյալները բերվում են սյունակ 4-ում:

20. Մթերող կազմակերպություններին հանձնված արհեստագործական մորթեղենի քանակը և արժեքը բերվում է տող 322-ում:

 

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում _________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 2-տա (որս)

տարեկան


Հաստատված է՝ ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 220-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական
ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության
նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը՝ մինչև փետրվարի
5-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200... թ. համար

Բ Ա Ժ Ի Ն  1

 

Վայրի կենդանիների պահպանման եվ վերարտադրության միջոցառումները

 

Տողի հա-
մարը
  Ընդամենը
Ա Բ 1
101 Վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության ծախսեր, հազ. դրամ  
102

այդ թվում`

վայրի կենդանիների հաշվառման անցկացումը

 
103 վայրի կենդանիների պահպանումը  
104 վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության համար կենսատեխնիկական միջոցառումները  
105

դրանցից`

վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցումը (ներառյալ որսորդական հանդակների հետազոտության աշխատանքները)

 
106 վայրի կենդանիների կերակրման համար կերի մթերում  
107 Որսորդտնտեսավարական և
որսորդտնտեսական հետազոտություն
ընդգրկված տարածքը, հա  
108 ծախսերը, հազ. դրամ  

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

Որսորդական տնտեսությունը վարելու ծախսերը, որսորդական հանդակների մակերեսը եվ անձնակազմը

 

Տողի
հա-
մարը
  Ընդամենը
Ա Բ 1
201 Որսորդական տնտեսության վարման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ  
202

այդ թվում` ՀՀ պետական բյուջեի հաշվին

 
203 201 տողից որսորդտնտեսական միջոցառումներ  
204 Որսորդական հանդակների ընդհանուր մակերեսը, հազ. հա  
205 Ամրացված որսորդական հանդակների մակերեսը, հազ. հա  
206

այդ թվում` որսորդտնտեսավարությամբ ընդգրկված

 
207 Մակերես, որտեղ անցկացված է վայրի կենդանիների հաշվառում, հազ. հա  
208 Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների քանակն ըստ տարեվերջյան ցուցակի, մարդ  
209

այդ թվում `մասնագետ որսագետներ

 
210

 հաստիքային եգերներ (ներառյալ ավագները)

 
211 Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը, հազ. դրամ  
212 Որսորդտնտեսական գործունեությունից ստացված եկամուտ, հազ. դրամ  

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

Որսորդական կենդանիների քանակը, տարաբնակեցումը եվ որսումը

 

Տողի
հա-
մարը
Որսորդական կենդանիների տեսակը Քանակը Որսված է այդ թվում`
իրացված է
Տարաբնա-
կեցված է
Ա Բ 1 2 3 4
301 Կճղավորներ, ընդամենը        
302

այդ թվում` վարազ

       
303

 այծյամ

       
304          
305 Մուշտակամորթ գազաններ, ընդամենը        
306

այդ թվում` սկյուռ

       
307

 նապաստակ

       
308

 կզաքիս

       
309

 կարմիր աղվես

       
310

 շնագայլ

       
311

 գայլ

       
312          
313 Փետրավոր թռչուններ, ընդամենը        
314

այդ թվում` ցախաքլոր

       
315

 աղավնիներ

       
316

 քարակաքավ

       
317

 մոխրագույն կաքավ

       
318

 սագ

       
319

 բադ

       
320

 սև փարփար

       
321          

 

322. Հանձնվել է մթերող կազմակերպություններին արհեստագործական մորթեղեն, ընդամենը

______________ հազ. դրամ

______________ հազ. հատ մորթի

 

Կատարող ___________________

 

Հեռ. __________________

 

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

 

Պաշտոն _________________________

 

Ստորագրություն ____________________