«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 օգոստոսի 2002 թ. |
N 10/11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետով և 57-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ընտրողների ցուցակում ինքնուրույն ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողը իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ` վստահված անձանց, դիտորդների և ընտրական հանձնաժողովի անդամների:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քաղաքացիների գրանցումն իրականացնող անդամը լրացնում է սույն որոշման թիվ 1 հավելվածի արձանագրությունը, որը կցվում է գործավարության մատյանին: Քաղաքացին իրավունք ունի օգնել միայն քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող մեկ ընտրողի:
3. Քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող քաղաքացին ընտրողների ցուցակում ստորագրում է տվյալ ընտրողի տվյալների դիմաց, ինչպես նաև իրավունք ունի ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ և ընտրողի կամքով լրացնել քվեաթերթիկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 13.04.1999 թ. թիվ արձ.15 կետ 3 «Ընտրական ցուցակներում ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի իրավունքի մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
|
Հավելված |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` թիվ ___ - ընտրատարածքի թիվ ______ ____ տեղամասային ընտրական
հանձնաժողովի անդամ ____________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
արձանագրում եմ, որ քվեարկությանն ինքնուրույն մասնակցելու հնարավորություն
չունեցող ընտրող ______________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
___________________________________________________________
անձնագրային տվյալներ, ցուցակում հերթական համար
ցուցակում ստորագրելիս և քվեախցիկում ընտրություն կատարելիս օգնել է
քաղաքացի __________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
___________________________________________________________
հասցեն, անձնագրային տվյալներ
Հանձնաժողովի նախագահ |
__________ |
___________________ |
Հանձնաժողովի անդամ |
__________ |
___________________ |
Օգնող քաղաքացի |
__________ |
___________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2007, N 52-Ն | 29.03.2007, N 10/11-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|