«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 175-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև թիվ 1-հատուկ տրանսպորտ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 175-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»՝ ՁԵՎ N 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» ձև N 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև փետրվարի 15-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև փետրվարի 20-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին
4. Տող 101-ում բերվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն՝ անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում՝ կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:
5. Կազմակերպության մեքենաների ընդհանուր քանակից 102-114 տողերում բերվում են հատուկ մեքենաների բաշխվածությունն ըստ նշանակության:
Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները
6. Տող 201-ում բերվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների /առաջին բաժնի 101 տողում ցույց տրված/ գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:
7. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 202-ում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում:
Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:
8. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 203-ում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ՝ ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:
9. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար 204 և 205 տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:
10. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը (տող 206), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան պարկից դուրս է եկել գիծ (աշխատանքի) և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:
11. Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը բերվում է տող 207-ում:
12. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված կոշտ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները բերվում են համապատասխանաբար 208, 209 և 210 տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:
13. Կոշտ կենցաղային աղբի և հեղուկ մնացուկների տեղափոխման միջին հեռավորությունները բերվում են համապատասխանաբար 211 և 212 տողերում: Կոշտ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը բերվում է տող 213-ում:
Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
14. Բաժնում բերվող՝ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
15. Տող 301-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 302), շահագործումից ստացված մուտքերը (տող 303), մուտքեր նվիրատվությունից (տող 305) և այլ մուտքեր (տող 306): Տող 303-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 304):
16. Ընդհանուր ծախսերից (տող 307) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր»-ը տող 308-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 309-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» տող 310-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում 311-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են տող 312-ում,
6) տող 313-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 314-ում:
17. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են տող 315-ում, որից՝ հաշվետու տարում գոյացածը՝ տող 316-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ 317 և 318 տողերում:
18. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (տող 319) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ
200…թ. համար
Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին
Տողի համարը |
Ընդամենը | |
Ա |
Բ |
1 |
101 |
Քաղաքի տարածքի մաքրման և կենցաղային մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների քանակը, ընդամենը |
|
102 |
այդ թվում՝ ամառային ավլող-հավաքող |
|
103 |
ջրցան |
|
104 |
ավազ շաղ տվող |
|
105 |
ձյուն բարձող |
|
106 |
ռոտորային ձյուն մաքրող |
|
107 |
աղբատար |
|
108 |
հոսքաջրատար |
|
109 |
կողավոր և ինքնաթափ |
|
110 |
աղբավայրերը հարթեցնող և պնդացնող գլդոնավոր |
|
111 |
մաքրման համար հատուկ հարմարանքով տրակտորներ |
|
112 |
տղմազտիչներ |
|
113 |
բուլդոզերներ |
|
114 |
այլ մեքենաներ |
Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները
Տողի համարը |
Չափման միավորը |
Ընդամենը | |
Ա |
Բ |
Գ |
1 |
201 |
Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում, ընդամենը |
հազ. մեք. օր |
|
202 |
այդ թվում՝ վերանորոգման |
- " - |
|
203 |
կոնսերվացման |
- " - |
|
204 |
պարապուրդի՝ կապված մթնոլորտային պայմանների հետ |
- " - |
|
205 |
պարապուրդի՝ կապված այլ պատճառների հետ |
- " - |
|
206 |
աշխատած |
- " - |
|
207 |
Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը |
հազ.քառ.մ |
|
208 |
Տարվա ընթացքում տեղափոխվել է՝ կոշտ կենցաղային աղբ |
խոր.մ |
|
209 |
հեղուկ մնացուկներ |
- " - |
|
210 |
ձյուն և այլ բեռներ |
տոննա |
|
211 |
Տեղափոխման միջին հեռավորությունը՝ կոշտ կենցաղային աղբի |
կմ |
|
212 |
հեղուկ մնացուկների |
- " - |
|
213 |
Կոշտ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը |
հեկտար |
Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
Տողի համարը |
Ընդամենը | ||
Ա |
Բ |
1 | |
301 |
Մուտքեր, ընդամենը |
||
302 |
այդ թվում՝ բյուջեից |
||
303 |
շահագործումից ստացված մուտքեր |
||
304 |
որից՝ բնակչությունից |
||
305 |
նվիրատվությունից |
||
306 |
այլ մուտքեր |
||
307 |
Ծախսեր, ընդամենը |
||
308 |
այդ թվում՝ նյութական ծախսեր |
||
309 |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
||
310 |
գործուղման ծախսեր |
||
311 |
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
||
312 |
պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ |
||
313 |
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր |
||
314 |
այլ ծախսեր |
||
315 |
Տարիների ընթացքում գոյացած պարտքերը |
ընդամենը |
|
316 |
հաշվետու տարում |
||
317 |
որից՝ բնակչությունից |
ընդամենը |
|
318 |
հաշվետու տարում |
||
319 |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2018, թիվ 38-Ն | 01.01.2019, N 175-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|