«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602384
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2002 թ. |
N 18/7-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը (Հավելված 1):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ճշտվում է յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում ստորագրությունների փաստացի քանակի երկու տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Նշված երկու տոկոսը կազմող ստորագրությունների համարները որոշվում են վիճակահանությամբ:
2. Վիճակահանություն անցկացնելու` սույն կարգին համապատասխան հինգ արկղներում դրվում են ընդհանուր թվով 500 համարներ, յուրաքանչյուրում` հարյուրական (առաջին արկղ` 1-100, երկրորդ արկղ` 101-200, երրորդ արկղ` 201-300, չորրորդ արկղ` 301-400, հինգերորդ արկղ` 401-500):
Յուրաքանչյուր արկղից հանվում է երկու թիվ` ընդհանուր թվով 10 համար (1-500 ընկած սահմանում), որոնք ընդհանուր են առաջադրումը պաշտպանելու բոլոր պաշտոնաթերթիկների համար: Վիճակահանությամբ հանված թվերի համարներն ամրագրվում են հանձնաժողովի արձանագրությամբ:
Պաշտոնաթերթիկներից հանվում են վիճակահանությամբ ստացված 10 համարների դիմաց լրացված քաղաքացիների տվյալները, ամրագրվում արձանագրությամբ և համարվում ստուգման ենթակա:
Եթե պաշտոնաթերթիկներում ստորագրությունների թիվը պակաս է 500-ից, ապա ստուգվում են այն համարները, որոնք մտնում են տվյալ պաշտոնաթերթիկների վերջին ստորագրությանը համապատասխանող թվի սահմանի մեջ:
Եթե պաշտոնաթերթիկում առկա չեն ստուգման ենթակա համարի դիմաց լրացված քաղաքացու տվյալները կամ տվյալ քաղաքացու բացակայության պատճառով հնարավոր չէ նրա տվյալների փաստացի ստուգումը, ապա ենթակա է ստուգման այդ համարին նախորդող լրացված և չստուգված համարը, իսկ նախորդող համարի բացակայության դեպքում` դրան նախորդող և չստուգված, լրացված համարը: Նախորդող չստուգված համարների բացակայության դեպքում ստուգվում է հաջորդող, չստուգված համարը:
3. Ընտրանքային ստուգումն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմից կազմավորում է աշխատանքային խումբ (խմբեր):
4. Աշխատանքային խումբը, պաշտոնաթերթիկներում ստորագրած քաղաքացիների վիճակահանությամբ ստացված տվյալները ստուգելիս հավաստիանում է դրանց ամբողջականության, անձը հաստատող փաստաթղթում ամրագրված տվյալների հետ համապատասխանության և վավերականության մեջ: Ստուգման արդյունքում հայտնաբերված կեղծիքների կամ անճշտությունների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է աշխատանքային խմբի անդամների կողմից: Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները (փաստաթղթերը) և պաշտոնաթերթիկները սահմանված ժամկետում հանձնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2007, N 52-Ն | 29.03.2007, N 18/7-Ն | |
13.12.2002, N 27/2-Ն | 09.01.2003, N 18/7-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|