«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 18/6-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 52-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
որոշում է.
1. Սահմանել կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը (Հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. ապրիլի 13-ի թիվ 15 արձ. կետ 2 «Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգի մասին» որոշումը:
|
Ա. Սահրադյան |
|
Կ Ա Ր Գ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունները նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում` սույն կարգին համապատասխան:
2. Ընտրական իրավունք ունեցող կալանավորված ՀՀ քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում են կալանավորվածներին պահելու վայրերում կազմավորված ընտրական տեղամասերում:
3. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրական տեղամասեր կազմավորում է տվյալ հիմնարկի ղեկավարը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
4. Կալանավորվածներին պահելու վայրերում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են քվեարկության օրվանից 5 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկի ղեկավարը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ:
Ընտրողների ցուցակներում նշվում են կալանավորված անձի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձը հաստատող փաստաթղթի համարը:
Կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար:
6. Կալանավորվածներին պահելու վայրի ղեկավարը քվեարկության օրվանից երկու օր առաջ ընտրողների ցուցակների 2 օրինակը հանձնում է իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից երեք օր առաջ կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 5 օր առաջ ցուցակագրում է կալանավորվածներին պահելու վայրերի տեղամասային կենտրոնում գտնվելու ցանկություն ունեցող թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ցուցակագրված վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը հաջորդ օրը տրամադրում է կալանավորվածներին պահելու վայրի պետին, և տեղամասային ընտրական հանձնաժողովին, համաձայն որի նրանք իրավունք են ստանում ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:
9. Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրեր են ուղարկվում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների նախընտրական քարոզչության նպատակով պատրաստված նյութերը:
10. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկությունը սկսվում է ժամը 8.00-ին և ավարտվում ցուցակներում ընդգրկված ընտրողների քվեարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան ժամը 20:00-ին:
11. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրական փաստաթղթերն ու կնիքը սահմանված կարգով անհապաղ ներկայացվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 18/6-Ն | |
01.02.2007, N 25-Ն | 11.03.2007, N 18/6-Ն | |
30.04.2003, N 117-Ն | 29.05.2003, N 18/6-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|