«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 սեպտեմբերի 2002 թ. |
N 11/5-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկում է համայնքների ղեկավարների և ՆԳՆ համապատասխան անձնագրային ծառայությունների համատեղ աշխատանքը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և ԿԸՀ-ի 04.09.2002 թ. թիվ 11/4-Ն որոշմամբ սահմանված կարգով համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու ու վարելու ուղղությամբ:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահսկողություն են իրականացնում համայնքների ղեկավարների կողմից քվեարկության օրվանից 40 օր առաջ տեղամասային կենտրոններին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովներին` երկու օր առաջ, ընտրողների ցուցակները տրամադրելու և քաղաքացիների, վստահված անձանց ու հանձնաժողովների անդամների դիմումների հիման վրա ընտրողների ցուցակներում կատարվող փոփոխությունների գործընթացի նկատմամբ:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների աջակցությամբ, տվյալ ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակների ճշգրտությունը պարզում են ցուցակներում ընտրողների փաստացի քանակի առնվազն 5 տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը` հանրապետության ամբողջ տարածքում, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը` տվյալ ընտրատարածքում, իրավունք ունի ստանալ ցանկացած տեղեկատվություն համայնքների ղեկավարներից և ՆԳՆ անձնագրային համապատասխան ծառայություններից ընտրողների ցուցակների կազմման, վարման և կատարված փոփոխությունների հիմնավորումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2007, N 52-Ն | 29.03.2007, N 11/5-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|