«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 դեկտեմբերի 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302450
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 143-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՆՏՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Նյութատեխնիկական ապահովման կազմակերպությունների հիմնական ցուցանիշների մասին» Ձև թիվ 1-ՆՏՄ պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՆՏՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Նյութատեխնիկական ապահովման կազմակերպությունների հիմնական ցուցանիշների մասին ձև թիվ 1-ՆՏՄ հաշվետվությունը լրացնում են նյութատեխնիկական մատակարարման և իրացման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, մեծածախ առևտրի խանութները, բազաները և բոլոր այն կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը հանդիսանում է արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի իրացումը և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ` մինչև փետրվարի 25-ը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին: Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Աշխատողների ցուցակային թվաքանակը (010) տողում ցույց է տրվում կազմակերպության հիմնական աշխատողների թվաքանակը. համատեղությամբ և պայմանագրային հիմունքներով աշխատողները այս տողում չեն հաշվառվում:
Արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի իրացման ծավալի մեջ (020 տող) ներառվում է իրացումը պահեստներից (030 տող), մեծածախ առևտրի խանութներից (040 տող), տարանցիկ` մասնակցելով հաշվարկներին (050 տող) և տարանցիկ առանց հաշվարկներին մասնակցելու (060 տող): Արտադրանքի մեծածախ իրացման տվյալները բերվում են իրացման փաստացի գներով` հազար դրամներով:
Արտադրանքի մեծածախ և մանրածախ իրացումից և ներհամակարգային բացթողումից առաջացած համախառն եկամուտը (070 տող) կազմվում է ապրանքների իրացումից առաջացած մեծածախ-մատակարարման վերադիր գումարից, կազմակերպության կողմից կատարված ծառայությունների (արտադրանքի նախապատրաստում արտադրական օգտագործման համար և այլն) դիմաց ստացված գումարից, արտադրանքի ներհամակարգային բացթողումից և այլ եկամուտներից:
Արտադրանքի իրացումից ստացված շահույթը (080 տող) հաշվարկվում է որպես համախառն եկամտի և շրջանառության ծախքերի տարբերություն:
Շրջանառության ծախքերը ներառում է (100 տող) տարվա ընթացքում կատարված բոլոր ծախսերը: 110 տողով տրվում է արտադրանքի արտադրության և իրացման գծով նյութական ծախսերը, առանց ամորտիզացիոն մասնահանումների և ներառում է.
- նորմալ տեխնոլոգիական գործընթաց ապահովելու, արտադրական օգտագործման համար արտադրանքի նախապատրաստման, ինչպես նաև արտադրանքի փաթեթավորման և այլ արտադրական և տնտեսական կարիքների (սարքավորումների, շենքերի, կառույցների և այլ հիմնական միջոցների հսկողություն, պահպանում, վերանորոգում, շահագործում) համար օգտագործվող գնովի նյութերի արժեքը (120 տող),
- կազմակերպության տեխնոլոգիական, տնտեսական և այլ կարիքների համար օգտագործված վառելիքի և էլեկտրաէներգիայի արժեքը (130 տող),
- բոլոր տրանսպորտային ծախսերը (140 տող),
- արտադրանքի պահպանման, լրացուցիչ մշակման, տեսակավորման և փաթեթավորման գծով ծախսերը (150 տող),
- տարայի ձեռքբերման համար կատարված ծախսերը (160 տող),
- վնասի նորմայի սահմաններում ապրանքների պակասումը և կորուստը ճանապարհին և պահպանման ժամանակ (170 տող):
180 տողով տրվում է նորմայով սահմանված ամորտիզացիոն մասնահանումները:
190 տողով տրվում է կազմակերպության բոլոր աշխատողների (ներառյալ համատեղությամբ և պայմանագրային հիմունքներով աշխատողները) աշխատավարձի ծախսերը:
200 տողով տրվում է սոցիալական ապահովագրության վճարների գումարները:
210 տողով տրվում է պարտադիր բժշկական ապահովագրության համար հատկացումների գումարը:
220 տողով տրվում են այլ ծախսերը, որի մեջ ներառվում են շենքի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների վարձակալման (230 տող), գործուղման (240 տող) և ոչ նյութական ծառայությունների (250 տող) համար վճարումները:
Պահեստային հրապարակների մասին տվյալները (260 տող) տրվում են տարվա սկզբի դրությամբ: Նյութական արժեքների ապրանքային պաշարների մասին տվյալները տրվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում _________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում __________________________ (անվանումը) Հիմնադիրները (մասնակիցները) *** 1□ 2□ 3□ 4□ 1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ 4 քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում □
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը` ** /_/_/
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի _______________ ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
Մարզը ____________________________ /_/_/
Գտնվելու վայրը ____________________________________
*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þնշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում **) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳՏԴ-ի հիման վրա) |
Տրամադրված տեղեկությունների |
Ձև N 1-ՆՏՄ
փոստային-տարեկան
Հաստատված է ՀՀ վիճակագրության, պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 143-Ն որոշմամբ Ներկայացվում է` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին Ներկայացնում են`
ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանա- ան անձինք, անհատ ձեռնարկատերերը
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը: |
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիժակագրական տեղեկություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողի համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200 թ. ____________________ համար
Տողի համարը |
Ցուցանիշների անվանումը |
Չափի միավորը |
Փաստացի |
Ա |
Բ |
Գ |
1 |
010 |
Աշխատողների ցուցակային թիվը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
մարդ |
|
020 |
Արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի իրացման ծավալը |
հազ. դրամ |
|
|
այդ թվում իրացված է |
|
|
030 |
պահեստներից |
հազ. դրամ |
|
040 |
մանրածախ խանութներից |
հազ. դրամ |
|
050 |
տրանզիտ՝ մասնակցելով հաշվարկներին |
հազ. դրամ |
|
060 |
տրանզիտ՝ առանց հաշվարկներին մասնակցելու |
հազ. դրամ |
|
070 |
Եկամուտ (համախառն) ստածված արտադրանքի մեծածախ և մանրածախ իրացումից և ներսիստեմային բացթողումից |
հազ. դրամ |
|
080 |
Շահույթ ստացված արտադրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից |
հազ. դրամ |
|
090 |
այդ թվում շահույթ ստացված լրացուցիչ ծառայություններից |
հազ. դրամ |
|
100 |
Շրջանառության ծախսեր-ընդամենը |
|
|
|
այդ թվում |
հազ. դրամ |
|
110 |
Նյութական ծախսեր արտադրանքի (աշխատանքի, ծառայության) |
|
|
|
արտադրության և իրացման գծով, առանց ամորտիզացիայի |
հազ. դրամ |
|
|
Նրանցից` |
|
|
120 |
գնովի նյութեր |
հազ. դրամ |
|
130 |
վառելիք և էներգիա |
հազ. դրամ |
|
140 |
տրանսպորտային ծախսեր |
հազ. դրամ |
|
150 |
Ծախսեր արտադրանքի պահպանման, լրացուցիչ մշակման |
|
|
|
տեսակավորման և փաթեթավորման գծով |
հազ. դրամ |
|
160 |
Ծախսեր տարայի գծով |
հազ. դրամ |
|
170 |
Վնասի նորմայի սահմաններում ապրանքների պակասումը և կորուստը ճանապարհին և պահպանման ժամանակ |
հազ. դրամ |
|
180 |
Ամորտիզացիոն հատկացումներ |
հազ. դրամ |
|
190 |
Ծախսեր աշխատողների վարձատրման համար |
հազ. դրամ |
|
200 |
Հատկացումներ պետական սոցիալական ապահովագրության համար |
հազ. դրամ |
|
210 |
Հատկացումներ պարտադիր բժշկական ապահովագրության համար |
հազ. դրամ |
|
220 |
Այլ ծախսեր՝ |
|
|
|
Նրանցից` |
հազ. դրամ |
|
230 |
Վճարումներ շենքի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների վարձակալման համար |
հազ. դրամ |
|
240 |
գործուղման և տեղափոխության |
հազ. դրամ |
|
250 |
վճարումներ ոչ նյութական ծառայությունների համար |
հազ. դրամ |
|
260 |
Պահեստային հրապարակներ տարվա սկզբի դրությամբ-ընդամենը |
հազ. դրամ |
|
270 |
Նյութական արժեքների ապրանքային պաշարները հաշվետու տարվա վերջում |
հազ. դրամ |
|
Կատարող ______________
Հեռ. _________________ |
Ղեկավար _______________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.05.2006, N 06-Ն | 11.06.2006, N 143-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|