Գլխավոր տեղեկություն
Համար
N 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2002-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.02/11(97) Հոդ.68
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.03.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

603.0103.07.03.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302060

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 մարտի 2002 թ.
ք. Երևան

N 103


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՄԲ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ (ՁԵՎ N 1-ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ) ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ապրանքների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության հարցաթերթը (Ձև N 1-Արտաքին առևտուր) և Մեթոդական ցուցումները:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 


* - Ծանոթություն -

Հարցաթերթ Ձև 1-ը չի բերվում

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Տեղեկատվության հավաքագրման նպատակը: Պահանջվող տեղեկությունները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանն անհրաժեշտ են հանրապետության արտաքին առևտրի բնագավառում տրանսպորտային և ապահովագրական ծառայությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ստանալու համար, որոնք օգտագործվելու են ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման համար: Միաժամանակ, ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ են նաև որոշ տեղեկություններ` մասնավորապես, ապրանքների դիմաց կատարված վճարումների ժամկետների և ապրանքների գործարքային (պայմանագրային) ու մաքսային արժեքների վերաբերյալ: Պահանջվող տեղեկությունները կիրառվելու են ՀՀ ԱՎԾ-ի կողմից կատարվող հաշվարկներում և անվանական հրապարակման ենթակա չեն:

Չափի միավորը: Տվյալները խնդրվում է ներկայացնել հազար ԱՄՆ դոլարով: ՀՀ դրամի կամ այլ երկրների արժույթների փոխարկումն ԱՄՆ դոլարի կատարվում է համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին փոխարժեքի:

Հարցաթերթի լրացման կարգը: Հարցաթերթի առաջին բաժնում լրացվում է կազմակերպության կողմից հաշվետու եռամսյակում արտահանված ապրանքների ընդհանուր ծավալի մասին տեղեկությունը: Ընդ որում` 1.Ա տողում լրացվում է ընդամենը եռամսյակի ընթացքում արտահանված ապրանքների ծավալը, իսկ 1.1-1.4 (կամ ավել) տողերում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքների ծավալը, որոնց հանրագումարը փոքր կամ հավասար պետք է լինի 1.Ա տողի հանրագումարից: Բ սյունակում նշվում է ապրանքների ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի երկնիշ մակարդակի, իսկ Գ սյունակում` այդ ապրանքների քանակը` արտահայտված տոննայով: 1-ին սյունակում լրացվում է ապրանքի արժեքը ՖՕԲ գնով, այսինքն, ապրանքի գործարքային (պայմանագրային) գինը և կատարված ծախսերը մինչև ՀՀ մաքսային սահման (օդանավակայան): 2-րդ սյունակում լրացվում է այն տրանսպորտային ծախսերի ծավալը, որը ուսումնասիրվող կազմակերպությունը կատարել է արտահանվող ապրանքը ՀՀ սահմանից (օդանավակայանից) մինչև ներմուծող երկիր հասցնելու համար: 3-րդ սյունակում լրացվում է այն ապահովագրական վճարների գումարը, որը վճարվել է արտահանող կազմակերպության կողմից ապրանքը ներմուծող երկիր հասցնելու համար:

Երկրորդ բաժնում լրացվում է կազմակերպության կողմից եռամսյակում ներմուծված ապրանքների ծավալը ՍԻՖ արժեքով, ընդ որում` ապրանքի ՖՕԲ արժեքը սյունակում լրացվում է ապրանքի արժեքը մինչև արտահանող երկրի սահմանը (գործարքային գինը), 3-րդ սյունակում` տրանսպորտային ծախսերը, որը վճարվել է տրանսպորտային ընկերություններին ապրանքը մինչև ՀՀ սահման (օդանավակայան) հասցնելու համար, իսկ 4-րդ սյունակում` փոխադրման համար կատարված ապահովագրական վճարների ծավալը:

Հարցաթերթի 1-ին և 2-րդ բաժինների 1.3 և 2.3 կետերի լրացման ժամանակ, առաջնորդվել հետևյալով` ապրանքի արժեքը վճարված համարել անմիջապես ներմուծման և արտահանման ժամանակ (կետ 1.31 և 2.31), եթե վճարումը կատարվել է պայմանագրի կնքման ժամանակ անկախ վճարման ձևից` կանխիկ, անկանխիկ, ակրեդիտիվային կամ բնեղեն (ապրանքափոխանակությամբ): Նույն սկզբունքով առաջնորդվել, եթե վճարումը իրականացվել է մինչև երեք ամսվա ընթացքում (կետ 1.32 և 2.3.2) կամ երեք ամիս և ավել ժամանակահատվածում (կետ 1.33 և 2.3.3):

 

Շնորհակալություն համագործակցության համար: Արժանահավատ վիճակագրությունը կախված է այնպիսի կազմակերպությունների համագործակցությունից, ինչպիսին Ձերն է:

 

Հարցաթերթը լրացվեց`

Ազգանուն, անուն

Հեռ. համար

Հաշվարար    
Տնտեսվարող սուբյեկտի պատասխանատու անձ    

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, N 103
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան