Գլխավոր տեղեկություն
Համար
N 10/3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2002-25.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.01/27(145) Հոդ.172
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.08.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002173

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

28 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 10/3-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանը լրացնելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 28.05.1999 թ. թիվ արձ. 27 կետ 3 «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանը լրացնելու կարգի մասին» որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ա. Սահրադյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. օգոստոսի 28-ի
թիվ 10/3-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

Ընտրատարածքային ԵՎ տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանը լրացնելու

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստանում են համարակալված էջերով, թելակարված և համապատասխան ընտրական հանձնաժողովի քարտուղարի կողմից կնքված և ստորագրված գործավարության մատյան:

2. Գործավարության մատյանում՝

ա) գրառվում են հանձնաժողովի բոլոր ելից և մտից փաստաթղթերը, ընտրական մյուս փաստաթղթերի ընդունումը և հանձնումը. հանձնողի և ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով.

բ) արձանագրվում են՝ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված՝ գործավարության մատյանում պարտադիր գրառումներ պահանջող բոլոր գործողությունները.

գ) նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցությունը: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները.

դ) հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր որոշումները:

3. Փաստաթղթերի հաշվառումը կատարվում է արաբական թվանշաններով հերթական համարակալմամբ՝ ելից փաստաթղթերի հերթական համարից առաջ նշվում է «Ե» տառը, մտից փաստաթղթերի հերթական համարից առաջ՝ «Մ» տառը:

4. Գործավարության մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը:

5. Գործավարության մատյանում արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: