«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 174-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԲՆԱԿՖՈՆԴ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն բնակարան և բնակելի տուն ստացած ընտանիքների մասին» Ձև թիվ 4-բնակֆոնդ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 174-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 4-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Բնակարան և բնակելի տուն ստացած ընտանիքների մասին» ձև N 4-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մարզպետարաններն ըստ քաղաքների և ամփոփ՝ գյուղական համայնքների, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև մարտի 15-ը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն՝ մինչև մարտի 20-ը:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը լրացվում է բնակարան և բնակելի տուն ստանալու համար քաղաքացիների հերթացուցակների, ինչպես նաև բնակարանի հատկացման ժամանակ տրված օրդերի կտրոնների հիման վրա:
5. 101 և 102 տողերում բերվում են տվյալներ բնակեցման համար բաշխված ընդհանուր և բնակելի մակերեսների մասին, որը տրվել է ինչպես հաշվառման կանգնած ընտանիքներին, այնպես էլ այն ընտանիքներին, որոնք հաշվառման մեջ չեն եղել:
Բնակեցված է համարվում այն մակերեսը, երբ բնակարանի վարձակալին քաղաքապետարանի կողմից սահմանված կարգով տրվել է բնակեցման օրդեր:
6. 101 և 102 տողերից առանձնացվում են նորակառույց շենքերում բնակեցված ընդհանուր և բնակելի մակերեսները (տողեր 103 և 104):
7. 105 և 106 տողերում ցույց է տրվում այն ընտանիքների քանակն ու ընտանիքների անդամների թվաքանակը, որոնք հաշվետու տարում ստացել են բնակարան և բնակելի տուն և բարելավել իրենց բնակարանային պայմանները:
8. Տարվա ընթացքում հաշվառման վերցրած ընտանիքների քանակը բերվում է 107 տողում, իսկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով հաշվառումից դուրս եկած ընտանիքներինը՝ 108 տողում:
9. «Բնակարան ստանալու համար հերթագրված ընտանիքների քանակը տարեվերջին» տողից (110) առանձնացվում է այն ընտանիքների քանակը, որոնք բնակվում են հանրակացարաններում (տող 111), վթարային բնակարանային ֆոնդում (տող 112), տնակներում (տող 113): Տող 110-ից առանձնացվում է նաև 10 և ավելի տարի հերթի կանգնած ընտանիքների քանակը (տող 114):
10. Հաշվառման ցուցակներում գտնվող միայնակները հաշվետվությունում ցույց են տրվում որպես ընտանիք (մեկ մարդ` մեկ ընտանիք):
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200 թ. համար
Տողի հա-մարը |
Չափման միավորը |
Ընդամենը | |||
Ա |
Բ |
Գ |
1 | ||
101 |
Հաշվետու տարում բնակեցված մակերեսը, ընդամենը |
ընդհանուր |
քառ. մ |
||
102 |
բնակելի |
-"- |
|||
103 |
որից՝ նորակառույց շենքերում |
ընդհանուր |
-"- |
||
104 |
բնակելի |
-"- |
|||
105 |
Հաշվետու տարում բնակարան և բնակելի տուն ստացած ընտանիքների |
քանակը |
միավոր |
||
106 |
անդամների թվաքանակը |
մարդ |
|||
107 |
Տարվա ընթացքում հաշվառման վերցրած ընտանիքների քանակը |
միավոր |
|||
108 |
Տարվա ընթացքում տարբեր պատճառներով հաշվառումից դուրս եկած ընտանիքների քանակը |
-"- |
|||
109 |
նրանցից՝ ստացել են բնակարան և բնակելի տուն |
-"- |
|||
110 |
Բնակարան և բնակելի տուն ստանալու համար հերթագրված ընտանիքների քանակը տարեվերջին |
-"- |
|||
111 |
նրանցից ապրում են |
հանրակացարանում |
-"- |
||
112 |
վթարային բնակարանային ֆոնդում |
-"- |
|||
113 |
տնակներում |
-"- |
|||
114 |
հերթի են կանգնած 10 և ավելի տարի |
-"- |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.12.2008, N 06-Ն | 25.01.2009, N 174-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|