ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 1997 թվականի N 15.0007
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 55 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. 13-րդ կանոնի 1-ին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բանկի խորհրդի նախագահը և անդամները`
- բանկային օրենսդրության իմացություն,
- բանկի առջև ծառացած հիմնահարցերին և զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկություն».
1.2. հանել նույն կանոնի 2-րդ կետը` այդ կապակցությամբ փոխելով 3-9 կետերի համարակալումը.
1.3. 26-րդ կանոնի 1-ին կետի 1-ին պարբերության մեջ «որակավորման» բառից առաջ ավելացնել «բացառությամբ խորհրդի նախագահի», իսկ 3-րդ պարբերության մեջ «թեկնածուներին» բառից հետո` «բացառությամբ խորհրդի նախագահի և անդամների» բառերը.
1.4. նույն կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Բանկը պարտավոր է ընտրվող խորհրդի նախագահի և անդամների թեկնածություններն ընտրման օրվանից մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` նրանց որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով հարցազրույց անցնելու համար»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի N 5 որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 55 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
2.1. 1.3.3 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.3.3. 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քննումն անցկացվում է ըստ ղեկավարների հետևյալ խմբերի`
ա) գործադիր տնօրեն, վարչության անդամներ, գլխավոր հաշվապահ և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ, բանկի մասնաճյուղի կառավարիչ և գլխավոր հաշվապահ.
բ) վերստուգիչ հանձնաժողովի անդամներ»».
2.2. սույն որոշման նախորդ կետի կապակցությամբ`
ա) 1.3.6, 1.3.11 և 1.3.12 կետերում «սույն կանոնի 2 (գ) կետում նշված» բառերը փոխարինել «սույն կանոնի 2 (ա) կետում նշված» բառերով.
բ) 1.3.7 կետում «սույն կանոնի 2 (դ) կետում նշված» բառերը փոխարինել «սույն կանոնի 2 (բ) կետում նշված» բառերով.
գ) 1.3.11 և 1.3.12 կետերում «2 (դ) կետում» բառերը փոխարինել «2 (բ) կետում» բառերով.
2.3. 1.3.4 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.3.4. 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում` հարցազրույցի ձևով, կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության ներկայացմամբ:
Ընդ որում, հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում 7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների հիման վրա, իսկ հարցազրույցն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում:
Հարցազրույցի արդյունքում պարզվում է խորհրդի նախագահի` բանկային օրենսդրության իմացության մակարդակը, տվյալ բանկի առջև ծառացած հիմնահարցերին և բանկի զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկության աստիճանը:
Հարցազրույցի արդյուքների և հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է`
(ա) բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին կամ`
(բ) բանկի խորհրդի նախագահի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին»».
2.4. 1.3.5 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.3.5. 4-րդ կետից հետո ավելացնել նոր կետ (այդ կապակցությամբ փոխելով 5-14 կետերի համարակալումը)` հետևյալ բովանդակությամբ.
«5. Բանկի խորհրդի անդամների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես դուրս բնակվողների) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի նիստում` հարցազրույցի ձևով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված թեմաների շրջանակներում:
Հարցազրույցի արդյունքում պարզվում է խորհրդի անդամների` բանկային օրենսդրության իմացության մակարդակը, տվյալ բանկի առջև ծառացած հիմնահարցերին և բանկի զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկության աստիճանը:
7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա հանձնաժողովը արձանագրում է`
(ա) բանկի խորհրդի անդամների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին կամ`
(բ) բանկի խորհրդի անդամների անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:
Եթե բանկի խորհրդի անդամը մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա նրա որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովը տալիս է եզրակացություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված հարցաթերթիկի պատասխանների արդյունքների ամփոփման հիման վրա (հեռակա քննում)»»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: