Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.15/9(186) Հոդ.48
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.02.2005
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505087


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2 փետրվարի 2005 թ. 
ք. Երևան

N 75-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 6-րդ կետի «բ» ենթակետի «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը՝ «տույժերը» բառով.

2) 8-րդ կետի երկրորդ պարբերության «օրը» բառից հետո լրացնել «և այդ մասին նշված ժամկետում գրավոր տեղեկացնի կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերը.

3) 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 381 -րդ կետ.

«381. Ծառայողական քննության արդյունքում Խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ  
 Մ. Բադալյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան