Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.11.1996
Ստորագրման ամսաթիվ
29.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1996 թվականի թիվ 62

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ֆինանսական շուկայի ձևավորման և առավել արդյունավետ կարգավորման, ֆինանսական համակարգում տոկոսադրույքների սահմանման մոտեցումների հստակեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել բազիսային տոկոսադրույք, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական շուկայում փաստացի ձևավորված տոկոսադրույքները և միտումները: Բազիսային տոկոսադրույքի հիման վրա հաշվարկվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բազիսային տոկոսադրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթ որպես նախորդ 4 շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի, վարկային սակարկություններում ձևավորված տոկոսադրույքների և պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության կշռված միջին:

3. Սահմանել, որ հաշվարկված բազիսային տոկոսադրույքի հիման վրա յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանն են ներկայացվում համապատասխան առաջարկություններ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման վերաբերյալ:

4. Հաստատել «Բազիսային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման» կարգը (կցվում է):

5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման մասին» թիվ 42 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

քաղ. Երևան

թիվ 62

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
1996 թվականի նոյեմբերի 29-ի
թիվ 62 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱԶԻՍԱՅԻՆ ԵՎ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բազիսային տոկոսադրույքը (YIBOR) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ներմուծեք նկարագրությունը_14043

որտեղ`

Di-ն բանկերի կողմից տրամադրված կարճաժամկետ վարկերի (այդ թվում` միջբանկային) ծավալներն են,
Tdi-ն` վարկերի տոկոսադրույքները,
Si-ն` վարկային սակարկություններով տեղաբաշխված կարճաժամկետ` մինչև 3 ամիս մարման ժամկետով վարկերի ծավալները,
Tsi-ն` վարկային սակարկությունների արդյունքով ձևավորված փաստացի տոկոսադրույքները,
Bi-ն` մինչև 3 ամիս մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխված ծավալը (հասույթի գումարը),
Tbi-ն` պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը:

 

2. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Tv = Tb + C, որտեղ`

 

Tv-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն է,
Tb-ն` բազիսային տոկոսադրույքը,
C-ն սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Դրա մեծությունը որոշելիս հաշվի են առնվում սղաճային սպասումները և պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները (միջին եկամտաբերությունը, փաստացի տեղաբաշխման ծավալը), այնպես որ վերաֆինանսավորման իրական տոկոսադրույքը երկարաժամկետ հատվածում լինի դրական մեծություն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան