«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 սեպտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60504243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2004 թ. |
N 823-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
ա) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):
Կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`
ա) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
բ) համապատասխան մարմնի կոնկրետ (ինքնուրույն կամ ներքին) կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).
գ) քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):».
բ) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 32-րդ կետով.
«32. Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված տոկոսի եռապատիկից:».
գ) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ կետով.
«12. Սույն կարգի 31-րդ և 32-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:»:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|